Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

13/01/2023
- 13 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Վիրավորվե՞լ «թուրք» պիտակավորումից

Զրկված լինելով ինքնուրույն մշակույթ կերտելու որեւէ ստեղծարար կարողությունից,  թուրքերը շարունակաբար փորձել են տիրանալ եւ յուրացնել դարերի ընթացքում իրենց ներթափանցման միջավայրում գտնվող տարբեր ժողովուրդների ստեղծած մշակութային արժեքները, բնականաբար, առաջ բերելով կեղեքման ենթակա ժողովուրդների հակազդեցությունը: Օրինակ՝ թուրքական ցեղերի կողմից խաղաղ բնակչության դեմ ոտնձգությունների ու կեղեքումների ծավալներն այնքան մեծ են եղել, որ միջնադարում թուրքական ցեղերով բնակեցված բոլոր երկրներում գոյություն է ունեցել «Ախի» անունով կազմակերպություն, որի անդամները համատեղում էին իրենց վաստակը մի ընդհանուր գանձարանի մեջ եւ, ըստ արաբ պատմիչ Իբն Բատուտայի, պաշտպանում ճանապարհորդներին ու թշվառ մարդկանց թուրքերի հալածանքներից: Իսկ Դերբենդի հայտնի պարիսպը, ըստ ամենայնի, կառուցվել էր Կենտրոնական Ասիայից եկած թուրքական առաջին գաղթականների արշավանքներից պաշտպանվելու համար:

Տարբեր ժողովուրդների կողմից թուրքական կեղեքումների դեմ  ֆիզիկական հակազդեցությունների մասին կարելի է վկայաբերել բազմաթիվ այլ օրինակներ եւս: Սակայն, խոսքս այստեղ  «թուրք» բառի վիրավորական լիցքի մասին է: 

Հայերենում գոյություն ունեցող բազմաթիվ բազմիմաստ բառերի կողքին կարելի է նշել նաեւ «թուրք» բառը, որն իր հիմնական նշանակությունից զատ արտահայտում է նաեւ մի շարք վիրավորական իմաստներ: «Թուրք» բառով կազմված են նաեւ տարբեր արտահայտություններ ու թեւավոր խոսքեր, որոնք բնորոշում են թուրքերին ու նրանց ունեցած հատկանիշները: Օրինակ, «թրքություն անել» արտահայտությունը մեր տարածաշրջանում գոյություն ունեցող գրեթե բոլոր լեզուներում (բացառությամբ թուրքերենի) նշանակում է «դաժանություն անել»:

Վերհիշենք թուրքերի մասին Հ. Թումանյանի հայտնի արտահայտությունը. «…հազար տարում հազիվ դարձավ մարդասպան»:

Միջնադարյան գրականության մեջ արաբերենով մեզ է հասել   «Թուրքին թուրք անվանիր, նույնիսկ եթե նա քո հայրն է» արտահայտությունը, որը խոսում է թուրքերի նկատմամբ արաբ ժողովրդի վերաբերմունքի մասին: Այլ լեզուներում նույնպես կան թուրքերին բնորոշող արտահայտություններ, որոնց մի մասը, քաղաքական պատեհապաշտությունից ելնելով, ժամանակի ընթացքում սրբագրվել ու գործածությունից դուրս է եկել: Այնուամենայնիվ, մեզ ավանդված այլաբարբառ գրական գործերը վեր են հանում թուրքի նկատմամբ այս կամ այն ժողովրդի վերաբերմունքը.

Անգլերենով «հիմար» կամ «անբան» մարդուն թուրք են անվանում: Ֆրանսիացիների տեսակետով՝ «եթե ավերակներ կան, ապա այդ վայրերով թուրքեր են անցել»:  Ֆրանսերենում կա այսպիսի մի արտահայտություն «C est un vrai turc», որը թարգմանաբար նշանակում է «Այս մարդն իսկապես նման է թուրքի», ինչը փոխաբերաբար թարգմանվում է. «Այս մարդը ծայրաստիճան անողորմ ու դաժան է»: Ֆրանսերենով  կա նաեւ այսպիսի մի արտահայտություն. «Traiter les ouvires a la turque» (Վարձկանների հետ թուրքի պես վարվել), որի փոխաբերական իմաստն է՝ «Դաժան վարքագիծ ունենալ»: Իսկ «Les amis ne sont pas des turcs» արտահայտությունը, որը բառացիորեն թարգմանվում է՝ «բարեկամները չպետք է թուրքերի նման գործարք կնքեն», ֆրանսիացու համար նշանակում է՝ «բարեկամի հետ չպետք է դաժան վարվել», եւ այլն: Կա նաեւ Ֆրանսերեն Turquerie «թրքություն», իմաստով արտահայտությունը, որը հավասարազոր է «դաժանություն», «նախանձ» եւ «անողորմություն» արտահայտություններին:

Հայտնի է, որ թուրքերի վայրաբարո արարքների թիրախում  են եղել նաեւ իրանցիները, եւ բնականաբար նրանց  լեզվամտածողության մեջ տվյալ երեւույթի նկատմամբ ասոցիացումները  գրեթե նույնն են:

Իրանցիները թուրքերի նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտում են լայն տարածում գտած ասացվածքներով եւ թեւավոր խոսքերով: Օրինակ՝

Թուրքի ու մարգարեական ասույթների միջեւ այնքան տարբերություն կա, որքան՝ ջրի ու կրակի բարեկամության:

Կամ՝

Թուրքին թույլ չէին տալիս գյուղ մտնել, ասաց՝ իմ նետ-աղեղը գյուղապետի տուն տարեք: (Համապատասխանում է հայերեն «գայլի գլխին ավետարան կարդացին»…  արտահայտությանը):

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Նախորդ գրառումը

2023. բարի ժամանակներ բոլորիս

Հաջորդ գրառումը

Ռեջեփ Թայյիփ Էրդողանը 21-րդ դարի քաղաքական գործիչ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Ռեջեփ Թայյիփ Էրդողանը 21-րդ դարի քաղաքական գործիչ

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական