Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
15/05/2026
- 15 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ

Հորմուզի՞, թե՞ Որմիզդի նեղուց

Հորմուզի նեղուցը աշխարհագրական կարեւորագույն տեղանուններից է, որի ռազմավարական նշանակությունն առանձնապես ընդգծվեց Իրանի դեմ վերջին պատերազմի օրերին:

Նեղուցն իր անվանումն ստացել է համանուն կղզուց, որը գտնվում է դրա հարեւանությամբ: Գոյություն է ունեցել նաեւ Հորմուզ անունով քաղաք (ներկայիս Մինաբ քաղաքի մերձակայքում), որը Պարսկաստանի, Հնդկաստանի եւ Արաբական թերակղզու միջեւ առեւտրական կապերն ապահովող կարեւորագույն կենտրոններից մեկն է եղել:

Որոշ աղբյուրներ տեղանունը սխալմամբ բխեցնում են «հուր+մուղ» բառակապակցությունից՝ պնդելով, թե «մուղ» բառն արաբախոս տեղաբնիկների բարբառում նշանակում է արմավենի: Սակայն այս բացատրությունը գիտականորեն հիմնավորված չէ:

Իրականում «Հորմուզ» անվանումը ծագում է հնագույն մատենագրություններում հանդիպող «Ահուրամազդա» բառից, որը զրադաշտականության գերագույն աստծո անունն է: Այն առաջին անգամ գրավոր աղբյուրներում հիշատակվում է Աքեմենյան դարաշրջանում (մ.թ.ա. 550-330 թթ.)՝ Բեհիսթունի արձանագրություններում:

Նույն արմատից է առաջացել նաեւ «Որմիզդ» անունը (պարսկերեն՝ Հորմուզ), որը լայնորեն գործածվել է Սասանյան արքայատոհմում: Օրինակ՝ Շապուհ արքայի որդին կոչվել է Որմիզդ, Ներսեհ թագավորի որդին՝ Որմիզդ Բ, ինչպես նաեւ հայտնի են Որմիզդ Գ եւ Որմիզդ Դ թագավորները: Վերջինս Արդարադատ Անուշիրվանի (Խոսրով Ա) որդին էր:

Այս տարածված պարսկական անձնանունով է կոչվել նաեւ հայտնի նեղուցը, որը մենք, այլ լեզուների ազդեցությամբ, ընդունել ենք «Հորմուզ» ձեւով:

Կարծում եմ ժամանակն է վերանայել այդ կիրառությունը եւ «Հորմուզի նեղուց» ձեւի փոխարեն գործածել «Որմիզդի նեղուց» տարբերակը՝ ինչպես որ պարսկերեն հնչող մի շարք այլ տեղանուններ հայերենում ունեն իրենց ավանդական ձեւերը՝ Թավրիզ (Թաբրիզ), Սալմաստ (Սալմաս), Սպահան (Էսֆահան):
 
Հորմուզի նեղուցի վերանվանման հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր ուրույն մոտեցումն ունի:

2026 թ. մարտի 28-ին Մայամիում տեղի ունեցած բարեգործական միջոցառման ժամանակ ԱՄՆ նախագահ Թրամփը Հորմուզի նեղուցն անվանել է «Թրամփի նեղուց»՝ անմիջապես դա համարելով լեզվի սայթաքում: Միեւնույն ժամանակ նա խոստովանել է, որ հազվադեպ է նման սայթաքումներ ունենում:

Եթե Թրամփը Հորմուզի նեղուցի փոխարեն, օրինակ, «Տոռմուզի նեղուց» ասեր, կարելի էր ենթադրել, որ նա իսկապես սայթաքել է: Սակայն նման ձեւակերպումը ավելի շուտ ակնարկում է գիտակցված խաղարկում: Հատկանշական է նաեւ, որ նրա լեզուն մի քանի անգամ «սայթաքել» է՝ «Արմենիա»-ի փոխարեն «Ալբանիա» ասելով, իսկ «Զանգեզուրի միջանցքի» փոխարեն՝ TRIPP:

Կարելի է ենթադրել, որ նման «սայթաքումները» կարող են շարունակվել, եւ մի օր էլ նրա մտքով կանցնի Պարսից ծոցը կոչել «Թրամփի ծոց», Խարք կղզին՝ «Թրամփի կղզի», իսկ Մեծ Թումբ, Փոքր Թումբ եւ Աբու Մուսա կղզիները՝ «Թրամփի եռյակ կղզիներ»:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Նախորդ գրառումը

Կալանավայրում մանկապղծության համար դատապարտվածի դի է հայտնաբերվել

Հաջորդ գրառումը

Յայտարարութիւն

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Յայտարարութիւն

Լրահոս

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Ընտրախախտումներն ու ընտրակեղծարարությունն աշխատել են երկու ուղղությամբ՝ սղոցի նման

26/06/2026

Ինձ համար ակնհայտ է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլել ժողովրդի իրական կամքը։ Ես չեմ հավատում, որ գործող իշխանությունը...

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ամրապնդելու ԵՄ-ի դիրքերը տարածաշրջանում

26/06/2026

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական