Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
19/12/2025
- 19 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ

Բարեւն Աստծունն է

Բարեւը բնիկ հայկական բառ է եւ Հր. Աճառյանի կարծիքով՝  կազմված է բար («բնություն», «բնավորություն») արմատից՝ ածականակերտ «ի» մասնիկի հավելումով:

Թուրքերը բարեւելու համար արաբերենի բառապաշարից անվերադարձ վերցրել են merhaba բառը եւ սեփականաշնորհել այն:

Բարեւելու համար ադրբեջանցիներն էլ պարսկերենի միջնորդությամբ արաբերենից վերցրել են salam-ը եւ գլուխ են գովում, թե իրենց լեզուն աշխարհի ամենահարուստ լեզուն է եւ փոխառությունների կարիք չունի:

Մեր դավանակից վրացի հարեւանները ողջունելու համար ընտրել են gamarjoba բառը, որը բառացիորեն նշանակում է «հաղթանակ», «հաջողություն»: Ի դեպ, դրա marj արմատը բնիկ վրացերեն՝ քարտվելական բառ է:

Մեր դրացի պարսիկներն էլ ողջունելու համար նույնպես օգտագործում են արաբերենից վերցրած salam բառը, որը, ինչպես գիտեք, նշանակում է «խաղաղություն»:

Բայց հարեւան Իրանում արաբերեն salam-ից բացի՝ բարեւելու համար հին պարսկերենից իբրեւ ժառանգություն պարսիկներին է հասել նաեւ dorud բառը, որի նախնական իմաստն է «առողջություն»: Իսկ մենք, փոխելով այդ բառի իմաստն ու արտասանությունը, այն դարձրել ենք «դրվատ» եւ ծանրաբեռնել բազմաթիվ իմաստներով՝ գովեստ, գովք, գովաբանություն, ներբող, ներբողաբանություն, փառաբանություն, բարեբանություն եւ խնկարկություն՝ շարունակելով ողջունելու համար օգտագործել հայերեն «բարեւ» բառը: (Չնայած երբեմն շեղվում ենք եւ բարեւի փոխարեն օգտագործում ռուսերեն պրիվետ բառը):

Մենք ասում ենք՝ «բարեւն Աստծունն է», ու բարեւում բոլորին: Մեկը մյուսի ձեռքն է սեղմում, մեկն էլ երեսն է համբուրում, մեկ ուրիշն էլ, եթե դիմացինը ուխտադրուժ հոգեւորական չէ,՝ աջն է համբուրում:

Կա նաեւ բարեւի մի տեսակ, երբ մտերիմ մարդիկ, հիմնականում երկրի ղեկավարները, գրկախառնվում են ու միմյանց մեջքն են թփթփացնում:

Այս օրերին նորաձեւ է նաեւ մոտավորապես «թխի գա» շարժումը հիշեցնող՝ վեր բարձրացրած ափերի հպումով բարեւելու սովորույթը:

Եթե բարեւելու ցանկություն ունեցող անձը զլանում է փողոցն անցնել ու ձեռքով բարեւել, հեռվից մի ձեռքն է բարձրացնում ու թափահարում: Նույն հեռավորությունից կարելի է նաեւ բարեւի հետ մեկտեղ՝ ձեռքի ճկուն շարժումով համբույր փոխանցել:

Եթե բարեւել ցանկացող անձը որոշում է զանգվածներին ողջունել, երկու ձեռքն է բարձրացնում ու թափահարում՝ ընդօրինակելով  Սուրբ Պետրոսի հրապարակին հարող պատշգամբից հավատացյալներին ողջույնի խոսք ասող Հռոմի պապին:

Բարեւը կարող է նաեւ գրավոր տեսք ունենալ, որը հայերեն կոչվում է «բարեւագիր»:
Օրվա տարբեր ժամերին արտասանվող «բարեւը» կարող է հնչել «բարի լույս», «բարի կեսօր» եւ «բարի երեկո» ձեւերով: Բայց  գիշերվա բարեւն իր մեջ մի փոքր շեղում ունի եւ հուշում է, որ օրն ավարտվել է, ու պետք է քնել:

Բարեւը կարող է, նեղացածության պատճառով, չընդունվել եւ հետ վերադարձվել: Հիշենք թեկուզ իր յարի անտարբեր վերաբերմունքի դառնությունը ճաշակած  Գուսան Շահենի տրտունջը.

Այսօր ես իմ յարին տեսա, թուխ մազերը օլորած էր,

Բարեւ տվի, բարեւս չառավ, գուցե ինձնից խռովա՞ծ էր…

Բարեւը կարող է նաեւ քաղաքականացվել եւ ընտրազանգվածներին համախմբող միջոց դառնալ:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի «Բարեւ» նախընտրական արշավը դրա վկայությունն է:

Պարույր Սեւակն էլ երազում էր, որ բարեւի շնորհիվ սահմանները դառնան թափանցիկ, եւ վիզա ստանալու պատճառով դեսպանատներում կուտակումներ չառաջանան.

…Եվ կուզենայի,

Շա՜տ կուզենայի,

Որ այս բառն իրոք (խոսքը բարեւի մասին է) դառնար անձնագիր

Աշխարհում համայն,

Ամենքի համար…

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Նախորդ գրառումը

Օրհներգն ապագայի մեր տեսլականի բանալին է

Հաջորդ գրառումը

Հանճարը գոյություն ունի, եթե կա պարարտ հող… [*]

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Հանճարը գոյություն ունի, եթե կա պարարտ հող... [*]

Լրահոս

Վաստակի փառաբանություն. Հայ նշանավոր կարդիովիրաբույժը՝ պետական բարձրագույն պարգևի արժանացած

16/07/2026

Ժամանակակից բժշկության պատմության մեջ կան անուններ, որոնք ոչ միայն խորհրդանշում են գիտական առաջընթացը, այլև մարմնավորում են մարդասիրության ու գիտելիքի անքակտելի...

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլն է սկսվել

16/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝  բարեկարգման երկրորդ փուլի...

Երեխեքին հանել-քցել են քուչեքը, մարզվելու տեղ չունեն. «Օլիմպավան»-ը պիտի ժամ առաջ բացվի. ծնող

16/07/2026

Ինչպես արդեն հայտնի է, «Օլիմպավան»-ի կապարակնքումից հետո երեխաները, առաջիկա մրցաշարին ընդառաջ, ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։...

Ես ի՞նչ անեմ՝ դադարեցնե՞մ, ասեմ՝ ոչ մի մրցո՞ւմ. «Օլիմպավան»-ի փոքրիկ սաները մարզումներն անցկացնում են դրսում՝ բաց երկնքի տակ

16/07/2026

«Օլիմպավան»-ի կապարակնքումից և մարզական համալիրի աշխատանքներն արգելափակելուց հետո բազմաթիվ երեխաներ ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։ Ինչպես...

Պատերազմից պարտված դուրս են գալու ԱՄՆ-ն և Իսրայելը. Արմեն Այվազյան

16/07/2026

Հայաստանի խամաճիկ կառավարությունը պարզապես չի գիտակցում, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ չի կարող ավարտվել վերջինիս պարտությամբ։ Ինչքան էլ...

1994-ից Արգենտինայի Սահմանադրությամբ Մալվինասի վերադարձը մշտական ազգային նպատակ է, իսկ Հայաստանն իր Սահմանադրությունից հանում է Արցախին վերաբերող հղումը. Օսկանյան

16/07/2026

Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ Արգենտինայի հաղթանակից հետո Ֆոլքլենդյան կղզիների՝ Մալվինասի շուրջ վեճի հիշողությունը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Քաղաքական գործիչները,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական