Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օրհներգն ապագայի մեր տեսլականի բանալին է

19/12/2025
- 19 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը խորագրված էր «Արքայական հունչեր, ձոներգեր»: Ծրագրում ընդգրկված ստեղծագործությունների շարքում կային հայոց աշխարհին եւ հայ ազգին հասցեագրված մերօրյա օրհներգություններ, որոնք մեր պատմական դժվարին ուղու  եւ աննկուն ոգու հավաք նկարագիրը լինելով՝ նաեւ ապագային ուղղված հայացք են՝ իբրեւ հույսի, հավատի, սիրո արտահայտություններ, իբրեւ ապագայի տեսլական, հոգեւոր ուղենիշ ու նաեւ պատգամ:

Համերգին, որպես մեկնարկի խոսք, «Տաղարան»-ի գեղ. ղեկավար եւ դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը ներկայացրեց երկերը, որոնք պիտի հնչեին: Իրոք որ, հարկ էր համառոտ ծանոթություն տալու առ այն, որ համերգային բաժնի առաջին բաժինը կազմված էր միջնադարի՝ արքայական կամ ազնվական ծագում ունեցող եվրոպացի հեղինակների եւ կամ արքունի կոմպոզիտորների ստեղծագործություններից: Հնագույն երաժշտությունը ներկայացնելուց զատ՝ այս համերգը, թերեւս, անուղղակիորեն հուշում էր կամ թե թելադրում՝ մշակույթի իմացությունը, բարձր արվեստին տիրապետելը, դարերի քննությունը բռնող երկեր ստեղծելու մշակույթը խորթ չպետք է լինի նաեւ մերօրյա իշխանավորներին, որոշում կայացնողներին: Այս անուղղակի հուշմանն իբրեւ ապացույց կատարվեցին XVI դարի հեղինակ, Նավառայի թագուհի, գրող Մարգարիտ Նավարացու երգերը, 1509 թ.-ից Անգլիայի թագավոր, երաժշտասեր Հենրի VIII-ի, ֆրանսիացի բանաստեղծ, քնարական երգերի եւ տաճարական պոեմների հեղինակ, ի ծնե Շամպանիայի եւ Բրիի գրաֆ, 1234 թ.-ից Նավառայի արքա Տիբո IV-ի (Տեոբալդո Մեծի), այլոց երկերը: Դրանց հաջորդեցին XVII դարի հեղինակ, իտալացի ջաղացպանի որդի, հետագայում՝ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ի «Գործիքային երաժշտության պալատական երգահանի», օպերաների հեղինակ եւ բեմադրող Ժան Բատիստ Լյուլիի ստեղծագործություններից մի քանիսը՝ պասակալյա «Արմիդե» օպերայից, ռիտուրնելներ, ուվերտյուր եւ սյուիտ: Հապա լսե՛ք վերոհիշյալ հեղինակների աշխարհիկ գործերի անվանումները՝  «Նրան տեսնում են» եւ «Սիրո երգի եղանակով», «Կանաչ թեւքեր», «Մեկնումն իմ ամենամեծ ցավն է», «Վարդի համբույրը»… Դրանք իրենց ապրած դարի երաժշտական արվեստի բարձրարժեք գործեր են՝ դարերի միջով մեզ հասած եւ մինչ օրս բեմերում հնչող:

Նուրբ կառույցներով, հոգեկան ապրումների արտահայտությամբ վերոհիշյալ գործերը կատարեցին «Տաղարան»-ի մեներգչուհիներ Լուսինե Մարկոսյանը, Գալինա Ցոլակյանը եւ Գայանե Ղամբարյանը: Երգեհոնահարն էր Թերեզա Ոսկանյանը: Քնարական երգերի հնչմանը հաջորդած՝ Ժան Բատիստ Լյուլիի հինգմասանի «Ուվերտյուր եւ սյուիտ  1»-ը բարձրահունչ-հանդիսավոր էր՝ արքայական մուտքի եւ ընթացքի մտովի պատկերացմամբ, տրամաբանված, սահուն անցումներով, պարային շարժումներին հարմար:

Սակայն միայն եվրոպական թագավորական տները չեն, որ տվել են երաժիշտների: Ամենասիրունն ինձ համար Խոսրովիդուխտի «Զարմանալի է ինձ» հոգեւոր-տաճարական երկը՝ հայ միջնադարյան երաժշտարվեստի կանոնականությամբ, աղոթքի պես մաքրագործող, մեղեդային եւ անկաշկանդ-կառուցիկ, ոնց ծո՜վ  ծավալուն: VIII դարի հայ կին երաժիշտը Գողթնի իշխան Վահան Գողթնացու քույրն էր: Ըստ ավանդության, «Զարմանալի է ինձ» գովքը գրել է եղբոր նահատակության առթիվ, որը Հայոց եկեղեցին կանոնացրել եւ ներառել է «Շարակնոց»-ի մեջ:

Համերգի վերջին արդեն հայոց ձոներգերի կատարմանը բեմ ելավ «Տաղարան»-ի ողջ երգչական կազմը. կանաց ձայներին միացան բարիտոն Հովսեփ Նշանյանը եւ տենոր Արամո Մամիկոնյանը:

Արամ Խաչատրյանի օրհներգը երգչական հնգյակը կատարեց՝ փոփոխված խոսքերով:

Խաչատրյանական երաժշտության վեհությանը համահունչ էին հետագա գործերը: Դանիել Վարուժանի խոսքերը երաժշտական հնչում էին ստացել Խորենացու Մեծացուսցէների շնորհիվ: Հինգերորդ դարի հայ շարականագիրների մեջ Մեսրոպ Մաշտոցից հետո երկրորդ նշանավոր հեղինակն է քերթողահայր Մովսես Խորենացին: Խորենացու շարականների շարքում են տասներկու Մեծացուսցէները՝ «Անարատ կոյս», «Աստուածածին Մայր լուսոյ», «Ուրախացիր Աստուածածին», «Անթառամ ծաղիկ», «Աստուածածին սուրբ կոյս», «Զքեզ Աստուածածին», «Զքեզ կոյս եւ մայր», «Աստուածածին սրբուհի», «Զքեզ մայր կուսութեան», «Լոյս ի լուսոյ, մայր եւ կենարար», «Որ զանճառելին ծնար», «Սիւն լուսոյ եւ ամպ հովանի»:

Դ. Վարուժանի «Անդաստանի» խոսքերը Խորենացու շարականների արվեստին հաջողությամբ համադրել էր Արթուր Շահնազարյանը: Աշխարհի չորս կողմերում սիրո, բարու խաղաղության հնչումն է սերմանում հայ մեծ բանաստեղծը եւ սպասում բերկրության հունձքին:

«Արեւելեան կողմն աշխարհի

Խաղաղութի՜ւն թող ըլլայ…

Ո՛չ արիւններ, քրտինք հոսին

Լայն երակին մէջ ակօսին.

Ու երբ հնչէ կոչնակն ամէն գիւղակի՝

Օրհներգութի՜ւն թող ըլլայ…»:

Համերգը եզրափակվեց «Հույս Հայաստանի» խոսուն անվամբ ստեղծագործությամբ. հեղինակն է կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը: Երաժշտական այս փոքրածավալ կտավն ունի իր պատմությունը: «Հույս Հայաստանի»-ն գրվել է 1991 թվականին Հայաստանի անկախության հռչակման առթիվ,- պատմում է հեղինակը.- խոսքերի հեղինակը դարձյալ ես եմ: Գրված է՝ ո՛չ որպես քայլերգ, քանի որ նպատակս այդ չէր, այլ՝ Մաղթերգ, իբրեւ հոգեւոր երգ-խոնարհում, իբրեւ օրհներգ: Գաղափարն Ազատ – Անկախ- Միացյալ Հայաստան ունենալու բաղձանք – առանցքի շուրջ Հայաստանի անցյալի, ներկայի եւ ապագայի կենսականության առեղծվածը վեր հանելն է, ապրելու եւ արարելու անօտարելի տենչը, անսակարկ փափագը: Շարունակ դեպի վեր, դեպի նոր բարձունքներ հասնելու իղձը՝ արտահայտված իրար հաջորդ երեք երաժշտական նախադասությունների մեջ, հենց դա է վկայում: Իսկ երաժշտական լեզվի հնարավորինս երգեցիկ, պարզ, անպաճույճ, դյուրըմբռնելի եւ հիշվող լինելը հասարակական լայն լսարանին ուղղված լինելու հանգամանքով է պայմանավորված»:

 «Թող օրհնյալ լինի ժամն այս սրբազան,

Եվ Աստված պահի, պահպանի թող նրան,

Ցնծացե՛ք, զանգեր դուք, ի լուր աշխարհի,

Ծնվեց նոր, մի ազատ Հայաստան:

Դու անցար ճամփեքով մթին ու դաժան,

Եվ բազում հերոսներ ընկան ու ելան,

Քեզ համար թափվեց շատ արյուն ու արցունք,

Որ դառնաս դու Անկախ Հայաստան:

Դարերի համար է քո ընտրած ճամփան,

Եռագույն արեւդ է շողում վրան,

Որդիներդ հեռվից պիտի ետ գան տուն,

Դու դարձած Միացյալ Հայաստան»:

Անցյալի համահավաք գնահատական, ներկային՝ լավատես հայացք, ապագայի հանդեպ՝ հուսացող եւ վճռական կեցվածք,- ողջը հարմոնիկ, վեհ հնչողությամբ, բայց ո՛չ բարձրագոչ, հուսո ճառագում, սուրբ պատարագում հայրենի հողերի վրա եւ պատգամ՝ որդոց ու սերունդներին.- ահա թե ինչպես ընկալվեց Երվանդ Երկանյանի «Հույս Հայաստանի»-ն:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Նախորդ գրառումը

Հայազգի պարադիրները եռալեզու մի հատորում

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Լրահոս

Բայրամովը մեկնել է Մոսկվա

16/07/2026

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան։ «Այցի շրջանակում հուլիսի 17-ին երկկողմ հանդիպում է նախատեսված Ռուսաստանի...

Ուղիղ. Կառավարությունը քննարկում է TRIPP-ի վավերացումը

16/07/2026

Հինգշաբթի է. ընթանում է Հայաստանի կառավարության հերթական նիստը։ Օրակարգում ներառված է 34 հարց, որոնցից 30-ը՝ չզեկուցվող։ Օրակարգում կա նաև մեկ...

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են

16/07/2026

Ոստիկանությունից հայտնում են, որ չնայած ՆԳՆ Կիբեռոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին՝ խարդախները շարունակում են «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման»...

Արգենտինան եզրափակչում է

16/07/2026

Արգենտինան եզրափակչում է։ Արգտենտինայի հավաքականը խաղի ավարտի վերջին րոպեներին անհավանականն արեց՝ 2 գոլ խփեց Անգլիայի դարպասին։ Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայի...

«Շուրջ 20 հազար հայ ՀՌԳ – ում. 204 ճակատագիր՝ մեկ գրքում»

16/07/2026

2026 թվականի հուլիսի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատում, տեղի ունեցավ զինվորական լրագրող, պահեստազորի փոխգնդապետ Արամ Խաչատրյանի «Հայերի մասնակցությունը ՀՌԳ-ում»...

Screenshot

Դատարանն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ

15/07/2026

Արդարացում. ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահե Եփրիկյանը և շարունակել. Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, ՀՀ քրեական օրենգրքի 43-236 -րդ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական