Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ կապ կարող է ունենալ Հայաստանը «Abraham Accords»-ի հետ

ԱԶԳ
19/12/2025
- 19 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Հակառակ այն փաստին, որ մի քանի ամիս առաջ Մ. Նահանգների նախագահի խորհրդական Սթիվեն Ուիտկոֆը (Steven Witkoff) հայտարարեց, թե Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն միանալու «Աբրահամի համաձայնություններին» (Abraham Accords), դեռեւս պարզ չէ, թե 98 տոկոսով քրիստոնյա ազգաբնակչություն ունեցող Հայաստանը ինչպես կարող է մաս կազմել այդ կառույցին:

Թրամփի վարչակազմի միջինարեւելյան նախաձեռնություններից մեկը հանդիսացող այդ կառույցը հնարավոր ուղիներ է որոնում համագործակցության եզրեր գտնելու Իսրայելի եւ իսլամական աշխարհի միջեւ, հեռահար նպատակ ունենալով խթանել խաղաղությունն ու բարգավաճումը տարածաշրջանում: Այս համաձայնությունները սկզբնավորվեցին նախագահ Թրամփի առաջին իշխանության օրերին, որպեսզի հնարավոր լինի կարգավորել Իսրայելի հարաբերությունները այնպիսի պետությունների հետ, որոնք պատմականորեն թշնամական կամ ոչ բարեկամական դիրքորոշում ունեն նրա նկատմամբ: Գործընթացի առաջին փուլը տեղի ունեցավ 2020-ին, երբ Իսրայելը կարգավորեց հարաբերությունները Միացյալ Արաբական Էմիրությունների, Բահրեյնի, Սուդանի եւ Մարոկկոյի հետ` Մ. Նահանգների անմիջական միջնորդությամբ:

Նախաձեռնության ճարտարապետը Ջարեդ Կուշներն էր (Jared Kushner)` նախագահ Թրամփի փեսան, որ դարձավ բանակցությունները վարող գլխավոր անձնավորությունը: 2020-ի ընտրություններում Թրամփի պարտվելուց հետո, նախաձեռնության նշանակությունը նվազեց եւ Իսրայելի նկատմամբ Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը որոշակի վերանայման ենթարկվեց: Սակայն 2024-ին Թրամփի քաղաքական ասպարեզ վերադարձով վերականգնվեց դրանց կարեւորությունը, այս անգամ առավել ընդարձակելով դրանց շրջանակները եւ նախատեսելով կա՛մ կարգավորել հարաբերությունները Իսրայելի եւ իսլամական պետությունների ավելի լայն շրջանակների հետ, կա՛մ էլ խորացնել արդեն գոյություն ունեցող կապերը:

Մինչ «Abraham Accords»-ը սկզբնական փուլում նախատեսված էր կարգավորել հարաբերությունները Իսրայելի եւ արաբական պետությունների միջեւ, հետագայում նպատակներից մեկը դարձավ կարգավորել ու խորացնել Իսրայելի հարաբերությունները Միջին Արեւելքից դուրս գտնվող մեծամասնությամբ մահմեդական բնակչություն ունեցող այլ երկրների հետ, որոնք գտնվում են Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում (օրինակ` Ղազախստանը եւ Ադրբեջանը) եւ որոնք հետաքրքրություն են ցուցաբերել միանալու:

Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը հիմնականում խորհրդանշական բնույթ է կրելու, որովհետեւ Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունները առանց այն էլ ռազմավարական են: Ադրբեջանը Իսրայելից գնում է միլիարդավոր դոլարի արժողությամբ զենքեր, փոխարենը Իսրայելին մատակարարելով գազ եւ նավթ: Երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ին եւ մինչ օրս մնացել են բարձր մակարդակի վրա: Այդ պատճառով էլ «Abraham Accords»-ին միանալու Ադրբեջանի շահագրգռվածությունը հիմնականում նպատակ ունի քաղաքական վարկանիշ նվաճել Թրամփի վարչակազմից եւ հաստատել լրացուցիչ կապվածության ուղիներ ինչպես Մ. Նահանգների ընդհանրապես, այնպես էլ Թրամփի թիմի հետ: Իսրայելի եւ Ադրբեջանի հարաբերությունները արդեն այնքան սերտ են, որ շատ դաշնակից ու գործընկեր պետություններ կնախանձեին: Անհավանական է, որ այդ բացառիկ սերտ գործընկերությունը է՛լ ավելի «ջերմանա» կառույցին միանալու հետեւանքում:

Բաքուն ցանկանում է զարգացնել առավել սերտ հարաբերություններ Մ. Նահանգների հետ, որպեսզի կարողանա ավելի անկախ քաղաքականություն վարել` ի դեմս Մոսկվայի: Նման քայլով Ադրբեջանը փորձում է մի կողմից հավասարակշռել իր քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ, եւ մյուս կողմից նվազեցնել Մ. Նահանգներից սպասվող մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հնարավոր ճնշումները: Նաեւ մեղմել Վաշինգտոնի հայկական լոբբիստական ընկերություններից ակնկալվող հնարավոր ճնշումների եւ պատժամիջոցների ռիսկերը: Ներքին ճակատում Թրամփի վարչակազմի հետ ռազմավարական հարաբերությունների ձեւավորումն ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ նախագահ Բայդենի իշխանության օրերին դրանք բավական լարված էին, ինչը բացասական ազդեցություն էր թողնում ներքին քաղաքական դինամիկայի վրա: Վաշինգտոնի գնահատմամբ Ադրբեջանը որպես ամենահարուստ պետություն Հարավային Կովկասում կարեւոր գործընկեր է ե՛ւ որպես էներգապաշարներ մատակարարողի, ե՛ւ որպես Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում հակակշռելու առումով: Ադրբեջանը անմիջական հարեւանն է Ռուսաստանի, եւ ինչպես տեսանք վերջին մի քանի տարիների ընթացքում, կարող է բազմաթիվ մարտահրավերներ առաջացնել Մոսկվային: Որպես օրինակներ կարելի է նշել ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից եւ լարվածության մթնոլորտը, որն ստեղծվեց ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո: Ավելին` ամրապնդելով Թուրքիայի, որպես թուրքական պետությունների ամենահզորը, Ադրբեջանի եւ տարածաշրջանի թուրքական այլ պետությունների դերակատարությունը, Վաշինգտոնը հավելյալ հակակշռողական պատնեշ է ստեղծում ընդդեմ Ռուսաստանի եւ Չինաստանի, միաժամանակ իր ազդեցության ոլորտում պահպանելով Թուրքիային, ՆԱՏՕ-ի իր ռազմավարական դաշնակցին:

Հայաստանի համար «Abraham Accords»-ին միանալը գուցե տրամաբանական է, հաշվի առնելով ՀՀ-Իսրայել հարաբերությունների պատմական լարվածությունը (Երուսաղեմի հայկական մշակութային ժառանգության հանդեպ շարունակական ոտնձգությունները), Ադրբեջան-Իսրայել կապերի ռազմավարական բնույթը եւ Հայաստանի բարեկամական հարաբերությունները Իրանի հետ: Չի կարելի բացառել, ուրեմն, որ Հայաստանը միանա այդ կառույցին, եթե Վաշինգտոնը նման առաջարկ ներկայացնի: Այդպիսի սցենար հնարավոր կլինի, եթե «Abraham Accords»-ի տրամաբանությունը ընդլայնվի եւ բացի Իսրայել-արաբական կամ մահմեդական երկրների հետ հարաբերությունների կարգավորումից ընդգրկի որոշ քրիստոնյա երկրներ եւս: Առայժմ կարծես Երեւանը սպասողական դիրքերում է:

Չի կարելի բացառել, որ երբ Ուիտկոֆը նման միտք հղացավ, չէր ակնկալում, որ Հայաստանն ու Ադրբեջանը միանալով կառույցին կլուծեն իրենց խնդիրները: Այդ ժամանակ կարեւոր էր, որ Մ. Նահանգների ռազմավարական դաշնակից Իսրայելը քիչ խնդիրներ ունենա ոչ միայն արաբական, այլեւ ընդհանրապես իսլամական եւ ոչ-իսլամական պետությունների հետ: Վաշինգտոնը պարտավորվում է ցույց տալ, որ ոչ միայն արաբական, այլեւ Ադրբեջանի եւ Ղազախստանի նման թյուրքական պետություններ ցանկանում են խորացնել հարաբերությունները Իսրայելի հետ՝ հեռահար նպատակ ունենալով հաշտեցնել Իսրայելին եւ Թուրքիային:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

Նախորդ գրառումը

Կոստան Զարյանի «Սպանիան»՝ ֆրանսերեն

Հաջորդ գրառումը

Quo vadis Armenia?

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Quo vadis Armenia?

Լրահոս

Վաստակի փառաբանություն. Հայ նշանավոր կարդիովիրաբույժը՝ պետական բարձրագույն պարգևի արժանացած

16/07/2026

Ժամանակակից բժշկության պատմության մեջ կան անուններ, որոնք ոչ միայն խորհրդանշում են գիտական առաջընթացը, այլև մարմնավորում են մարդասիրության ու գիտելիքի անքակտելի...

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլն է սկսվել

16/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝  բարեկարգման երկրորդ փուլի...

Երեխեքին հանել-քցել են քուչեքը, մարզվելու տեղ չունեն. «Օլիմպավան»-ը պիտի ժամ առաջ բացվի. ծնող

16/07/2026

Ինչպես արդեն հայտնի է, «Օլիմպավան»-ի կապարակնքումից հետո երեխաները, առաջիկա մրցաշարին ընդառաջ, ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։...

Ես ի՞նչ անեմ՝ դադարեցնե՞մ, ասեմ՝ ոչ մի մրցո՞ւմ. «Օլիմպավան»-ի փոքրիկ սաները մարզումներն անցկացնում են դրսում՝ բաց երկնքի տակ

16/07/2026

«Օլիմպավան»-ի կապարակնքումից և մարզական համալիրի աշխատանքներն արգելափակելուց հետո բազմաթիվ երեխաներ ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։ Ինչպես...

Պատերազմից պարտված դուրս են գալու ԱՄՆ-ն և Իսրայելը. Արմեն Այվազյան

16/07/2026

Հայաստանի խամաճիկ կառավարությունը պարզապես չի գիտակցում, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ չի կարող ավարտվել վերջինիս պարտությամբ։ Ինչքան էլ...

1994-ից Արգենտինայի Սահմանադրությամբ Մալվինասի վերադարձը մշտական ազգային նպատակ է, իսկ Հայաստանն իր Սահմանադրությունից հանում է Արցախին վերաբերող հղումը. Օսկանյան

16/07/2026

Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ Արգենտինայի հաղթանակից հետո Ֆոլքլենդյան կղզիների՝ Մալվինասի շուրջ վեճի հիշողությունը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Քաղաքական գործիչները,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական