Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընտրություններ, ընտրություններ…

ԱԶԳ
29/02/2024
- 29 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ

(կեսլուրջ-կեսկատակ)

Բոլորիս է ծանոթ «ընտրություններ» բառի էությունը, գիտենք ինչպես են դրանք կազմակերպվում ու անցկացվում եւ ինչ սպասելիքներ ունենք (ավելի ճիշտ՝ ոչ մի սպասելիք էլ չունենք) դրանց արդյունքներից: Ըստ տրամաբանության, ընտրությունները պիտի լինեն արդար ու թափանցիկ, անցկացվեն հոգու եւ խղճի թելադրանքով: Արդյո՞ք դա այդպես է: Աներկբա կարելի է ասել՝ ո՛չ: Փորձեմ մեկնաբանե՛լ:

Ըստ էության, ընտրազանգվածը բաղկացած է տարբեր խավերից, կրթական տարբեր մակարդակի մարդկանցից՝ սկսած դպրոցի շրջանավարտից՝ մինչեւ ակադեմիկոս: Մի մասի համար ընտրություններին մասնակցելը պարտադրանք է, մյուս մասի համար՝ պարտավորություն կամ հույժ անհրաժեշտություն, որոշ մասի համար էլ իր նյութական հոգսերը թեթեւացնելու, կարիքները ապահովելու եւ «հանգիստ խղճով» ապրելու միջոց:  Կան նաեւ այնպիսիք, ովքեր իրերի բերումով համակրում են այս կամ այն թեկնածուին՝ հաճախ անծանոթ լինելով նրանց կենսագրությանը եւ անցած ուղուն: Պարզապես ընտրում են համակրանքից ելնելով, կամ՝ ծանոթ-խնամի սկզբունքով:

Ես միշտ կողմ եմ եղել ընտրություններին մասնակցելուն, որովհետեւ քվեարկություններին չմասնակցողների քվեաթերթիկները հաճախ կեղծվում եւ հայտնվում են արկղերում: Եվ, սակայն, համոզված եմ եղել, որ ընտրությունները չեն կարող արդար լինել: Ինչպես հանճարեղ Ավետիք Իսահակյանը կասեր՝ «Տառապանքս փորձ ունի…»:

Գուցե զարմանո՞ւմ եք: Ամենեւին էլ զարմանալու կարիք չկա՛: Այդպես եղել է ի վերուստ, այդպես էլ շարունակվում է ներկայումս: Ավելի՛ն: Ընտրություններին մասնակցողներից շատերը հետաքրքրասեր են դառնում, միմյանց հետ մտքեր փոխանակում, հաճախ՝ բանավիճում: Մանավանդ կան նաեւ նույն ընտանիքում գաղափարական տարբեր հայացքներ ունեցողներ, որոնցից ամենքն ընտրում է իր թեկնածուին: Տարաձայնությունները հաճախ ընտանեկան վեճերի առիթ են դառնում:

Ընտրության օրը թեւածող մտքերից ծաղկաքաղ արած մի փունջ եմ ներկայացնում. «Ո՞ւմ ես ընտրելու», «Դրան ձայն չտաս», «Արի քեզ մեքենայով տանենք ընտրատեղամաս», «Ընտրություններից ոչ մի բան պետք չէ ակնկալել, միևնույն է՝ կեղծելու են», «Գնամ, թե ոչ՝ բան չի փոխվելու» եւ այլն: Մտքերի այս ծաղկեփնջի տհաճ բույրը ծանոթ է բոլորիս ու այդ բույրը շարունակ դիպչում է մեր քիմքին:

Ահա, այս հոգեբանությամբ, գաղափարական տարբեր ընկալումների ու բախումների ծիրում անցկացվող ընտրություններից, իրոք, ոչ մի լավ բան պետք չէ ակնկալել: Ավելի՛ն. կան երկրներ, որտեղ ընտրություններին մասնակցում են նաեւ տիեզերագնացներն ու ծովագնացները:

Պարզվում է, որ տիեզերքում եւ օվկիանոսների ու ծովերի ջրերում եւս կան ընտրատեղամասեր: Զարմանում ու քմծիծաղո՞ւմ եք: Մի՛ զարմացեք, անհնար ոչինչ չկա՛: Կան երկրներ, որտեղ ընտրություններին մասկանցում են նաեւ հանգուցյալները: Այո՛, այո՛, հանգուցյալները՝ անդրշիրիմյան աշխարհի մշտական բնակիչները: Գուցե այնտեղ, այն աշխարհում էլ կան ընտրատեղամասեր: Զավեշտական կարող է թվալ, բայց ցանկության դեպքում այնտեղ ընտրատեղամաս բացելը խնդիր չէ՛: Անկեղծ ասած՝ հանգուցյալներն ավելի անկաշառ ու արդարամիտ կլինեին ընտրությունների ժամանակ, որովհետեւ նրանց պարտադրողներ ու կաշառողներ չէին լինի:

Հա՜, չմոռանա՜մ, ասում են մի երկիր էլ կա, որտեղ ընտրություններին մասնակցում են նաեւ մանկահասակ երեխաները, իսկ ընտրատեղամասերն էլ մանկապարտեզների բակերում են: Աշխարհի անարդարությանն անտեղյակ խե՜ղճ մանուկներ… Երբ մեծանաք, այն ժամանակ կհասկանաք, որ ձեզ փորձել են խաբել դեռ մանուկ հասակում, խլել ձեր ես-ը, ձեր ձայնը, ձեր արժանապատվությունը, պղծել ու ապականել ձեր մանկական հոգին…

Այսքանից հետո պարզվում է, որ ընտրողների հզոր մի բանակ կա: Հետո էլ զարմանում ենք, որ ընտրությունները նորից կեղծվել են, բայց դարձյալ վավեր են ճանաչվել…

«Արդար ու թափանցիկ» ընտրությունների անվարտին հաջորդում են հաղթական ելույթները, աշխարհի տարբեր երկրներից ստացած շնորհավորական ուղերձները, նոր պաշտոնների վերաբաշխումները, շքեղ բազկաթոռներով եւ կահավորանքով տաք ու ապահով աշխատասենյակները, որոնք, որպես կանոն, բաժին են հասնում իշխանավորների համակիրներին: Էլ չեմ խոսում հավելավճարների, կառավարական նոր ու շքեղ մեքենաների եւ իշխանավորներին սպասարկողների մասին, որոնց համար հայրենիքը, ազգային գաղափարախոսությունը, հայրենասիրությունը եւ հոգեւոր արժեհամակարգը հնամաշ ու ժամանակավրեպ են, որովհետեւ այդպիսիք պաշտոնն ու շահը վեր են դասում հայրենիքից, որովհետեւ նրանց համար հայրենիքը զուտ աշխարհագրական տարածք է:

Հուսով եմ՝ բան չմոռացա: Այդ ամենից հետո, սակայն, երբ պատռվում է համատարած կեղծիքի ու ստի շղարշը, նորից հասկանում ենք, որ պարուրված ենք հուսախաբության թանձր մշուշով: Արդեն որերո՜րդ անգամ: Ինչ-որ կերպ փորձում ենք ցրել այդ մշուշը, փարատել մեր հուսախաբությունը, բայց՝ ապարդյուն: Հասկանում ենք, որ շարունակական կեղծիքը սահման չունի…

Կան երկրներ, որտեղ ընտրությունները շաղախված են շահութաբեր նավթի ու գազի բույրով, բռնապետական օրենքներով ու ահաբեկչական հռետորաբանությամբ: Կան նաեւ երկրներ, ուր հողը թաթախված է իրենց ազատության համար պայքարող ժողովուրդների թափված արյունով, նրանց ուղղված խոստումներով, թե իբր կա՛ ապագա ու բարեկեցիկ կյանք: Ընտրությունների ավարտից հետո, սակայն, այդ սին խոստումները վայրկենապես պայթում են օճառի պղպջակների պես:

…Ընտրություններ, ընտրություններ՝ թաթախված հավերժական կեղծիքով ու ստով: Երբ տիեզերագնացներն ու հանգուցյալներն են մասնակցում ընտրություններին, նաեւ անմեղ մանկահասակները, հասկանում ես, որ «արդարություն» բառը շղթայված ու գերված է բառարանի էջերում եւ երբեք դուրս չի գալիս իր հանգրվանից: Իսկ դո՛ւք, մարդի՛կ, շարունակում եք ապրել այս անարդար աշխարհում՝ միամտորեն հավատալով արդար ու թափանցիկ ընտրություններին…

Սթափվե՛ք ու հիշե՛ք, աշխարհի ոչ մի երկրում արդար ընտրություններ չեն լինում, դա միայն պատրանք է, ուրիշ ոչինչ, իսկ արդար ընտրություններին հավատացողները պարզապես միամիտ եւ աշխարհի դառնությունները չճաշակած մարդիկ են: Որպեսզի այլեւս հուսախաբ չլինեք, հիշեք Մարկ Տվենի հանրահայտ ասույթը ընտրությունների մասին. «Եթե ընտրություններից ինչ-որ բան կախված լիներ, մեզ թույլ չէին տա մասնակցել»:

ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Նախորդ գրառումը

… Ճտերն աշնանն են հաշվում

Հաջորդ գրառումը

Այո՞, թէ՞ ո՛չ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Այո՞, թէ՞ ո՛չ

Լրահոս

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

10/07/2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

10/07/2026

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր...

Հաշվի առնելով Արեգնազ Մանուկյանի անչափահաս երեխա ունենալու հանգամանքը՝ կոչ ենք անում կիրառել խափանման ավելի մեղմ միջոց

10/07/2026

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները, ի պաշտպանություն 2 ամսով կալանավորված Արեգնազ Մանուկյանի, հայտարարություն են տարածել, որում ասվում է. Մենք՝ Հայաստանի Հանրապետության...

100-ից ավելի գործչներ դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ճնշումները. ովքե՞ր են միացել հայտարարությանը

10/07/2026

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը`...

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

10/07/2026

Երեկ այցելել եմ Արմեն Աշոտյանին։ Նա, ինչպես միշտ, հիմա ևս պատրաստ է լրագրողների հետ շփվել, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում...

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում  մի քանի համերգով հանդես կգա օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական