Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընտանեկան-թայֆայական կառավարում

09/06/2023
- 09 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն

Պետական բարձրաստիճան գործիչները սովորաբար շատ նախանձախնդիր են լինում իրենց սեփական ընտանիքի անդամներին մամուլի սեւեռուն ուշադրությունից զերծ պահելու գործում: Խոսքը խելացի գործիչների մասին է, որոնք գիտեն, որ լրագրողների, հետեւաբար՝ հասարակության «հաճելի» զբաղմունքներից մեկն էլ բարձրաստիճան պաշտոնյաների անձնական կամ ներընտանեկան կյանքի բացահայտումն է, որը երբեք լավ բան չի խոստանում իրենց իմեյջի կամ կարիերայի համար, նույնիսկ բոլորովին անմեղ պարագաներում:
Մ. Նահանգների նախկին նախագահներից Ջիմի Քարթերը սովորություն ուներ ներամերիկյան կամ միջազգային հարցերի մասին խոսելիս վկայակոչելու այդ ժամանակ ընդամենը 13-14 տարեկան իր դստեր՝ Էյմիի արտահայտած ինչ-որ միտքը: Եվ մի անգամ, կարծեմ Ստանֆորդի համալսարանում, ուսանողների առաջ ինչ-որ մի լուրջ հարցի մասին խոսելիս, նա հռետորական հարց տվեց՝ «Ո՞վ կարող է այս խնդրին լուծում առաջարկել»: Ամբողջ դահլիճը ծափ տալով գոռաց՝ «Էյմին, Էյմին»: Քարթերի համար դա դաս եղավ. այնուհետեւ բնավ չմեջբերեց իր դստեր խոսքերը:

Սովետական շրջանում այս հարցը, «Իմ տունը իմ ամրոցն է» սկզբունքով, շատ խիստ էր դրված, եւ մամուլի անազատության պայմաններում միայն բարձրաշխարհիկ նեղ շրջանակներում գիտեին, թե ո՞վ կամ ովքե՞ր են այս կամ այն ղեկավար գործչի ընտանիքի անդամները, մտերիմները, հոմանուհիներն անգամ:

Նույնիսկ հետխորհրդային շրջանում ներքին այդ զսպվածությունը շարունակեց գործել: Օրինակ՝ Հեյդար Ալիեւը, ինչպես պատմել են ինձ ադրբեջանցի գործընկերներս (ի դեպ՝ կար ժամանակ, երբ հայ եւ ազերի խմբագիրները Թբիլիսիում կամ այլուր միմյանց հանդիպում էին տարբեր սեմինարների շրջանակներում), խստորեն պատժում էր ադրբեջանական այն թերթերի խմբագիրներին, որոնք համարձակվում էին իր որդու՝ Իլհամիկի ամերիկյան շահատակությունների մասին գրել:

Իսկ ինչ վերաբերում է անկախության շրջանում Հայաստանի առաջին դեմքերին, սկանդալային կամ ոչ-սկանդալային բնույթի որեւէ բացահայտում դժվար է հիշել նրանց անձնական կյանքի ու մերձավորների վերաբերյալ, բացառությամբ 3-րդ նախագահի հանրածանոթ փեսայի, այն էլ՝ պետական կառավարման համակարգում ունեցած ընդգծուն ներգրավվածության պատճառով: Նույնը վերաբերում է նաեւ Արցախի հանրապետության նախագահներին: Նույնը վերաբերում է նաեւ առաջին տիկիններին, որոնք առավել կամ նվազ չափով ներգրավված են եղել, ինչպես շատ երկրներում, սոցիալ-բարեսիրական գործունեության մեջ: Այստեղ էլ բացառություն է հանդիսացել, այս անգամ՝ շատ դրական կերպով, 3-րդ նախագահի հանգուցյալ կողակիցը, արվեստագետների ու մանուկների սիրելին:

Բոլորովին այլ, ես կասեի՝ այլանդակ վարքագիծ դրսեւորվեց 2018-ի հեղաշրջումից հետո: Հեղաշրջվեցին, արժեհամակարգային եւ այլ ըմբռնումների շարքում, պետական կառավարման շատ սկզբունքներ, երեւան եկավ կիսաստվերային-ընտանեկան ղեկավարման մեխանիզմը հանձինս ոչ միայն վարչապետի տիկնոջ, այլեւ որդու եւ ի մոտո՝ հավանաբար մյուս զավակների, ինչպես նաեւ մերձավորների:

Ընտանեկան կառավարման այդ մոդելը գործի անցնելու համար առաջին հերթին կարիքը զգաց փողի, շատ փողի: Վարչապետի տիկնոջ կողմից ստեղծվեցին զույգ հիմնադրամներ՝ մեծամասամբ բարձրաստիճան աթոռատիրոջ քաղցր աչքը իրենց վրա պահելու ակնկալություն ունեցողների մուծումներով ուռճացած:

Շուտով ծագեց պատերազմը, նոր հնարավորությունները՝ նույնպես: Արդեն բարձրաշխարհիկ տիկինն իր նաժիշտներով երեւաց այնտեղ, որտեղ էրատոյականների բնավ կարիքը չկար: Ոչինչ, դա պատեհ առիթ էր ընտանիքի ու մերձավորների, այդ թվում որդու գովքը հյուսելու՝ մեր մարտիկներին «հոգեկան աջակցություն» ցույց տալու անվան տակ:

Այդ «օգնությունը» բնավ տեղ չհասավ, ու մենք պարտվեցինք: Հիմա եկել է «պարտվածներից» վրեժ լուծելու իսկական ժամանակը: Որդի, եղբայր, հայր կորցրածներից վրեժ լուծելու ժամանակը: Ոստիկանական եռյակ շղթաները, դատարանների աթոռները, բանտախցիկները բավարար չէին: Ժամանակն էր «բարոյական աջակցություն» ցույց տալու Եռաբլուրում հանգչողներին, նրանց ծնողներին, հատկապես որդեկորույս մայրերին: Եվ վարչապետի կինը, որ մինչ այդ արտահայտվում էր ստեպ-ստեպ միայն, կրակ ու բոց դարձած, թայֆայի խռպոտ ձայների ուղեկցությամբ, սկսեց «էշ նահատակության» եւ «11000 դասալիք-դավաճանների» մասին քարոզներ տալ ամուսնու դեմ բոլոր ընդվզողներին, որդեկորույս ծնողներին ու հատկապես այն քաջարի մորը, որը մինուճար որդու նահատակման բացատրությունը պահանջելիս աչքի էր ընկել իրեն մեկուսացնել փորձող փորեղ զույգ ոստիկաններին դիմադրելիս: Հատկապես նրա՛ն պետք էր դաս տալ: Եվ ի վերջո ընտանեկան թայֆային հաջողվեց Աշոտիկի խարդավանքի միջոցով նրա դեմ «առեւանգման փորձ» հարուցել եւ կրկնակի կալանքի ենթարկել ու դրանով իսկ զսպել-լռեցնել բոլոր ընդվզողներին:

Ընտանեկան թայֆան այժմ լծված է ավելի լայնամասշտաբ առաքելության. «բարոյական աջակցությամբ» զոհելու Արցախն ու արցախահայությանը, զոհելու հին, նոր եւ ապագա «անկլավները», զոհողության նույն ոգով՝ նաեւ Արարատը՝ հանուն հա-մաշ-խար-հային խաղաղության:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գրառումը

Եթե իրոք սիրում եք երկիրը

Հաջորդ գրառումը

Չի կարելի քաղաքացու վրա թքող «սուրոյին» հետո դիմել պարոնով ու նրա ղեկավարած պատվիրակության մեջ գնալ գործուղման․ Վահե Հովհաննիսյան

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Չի կարելի քաղաքացու վրա թքող «սուրոյին» հետո դիմել պարոնով ու նրա ղեկավարած պատվիրակության մեջ գնալ գործուղման․ Վահե Հովհաննիսյան

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական