Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զարդուհի Դոմպուրյան-Էբի

10/03/2023
- 10 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սիեթլի սիմֆոնիկ նվագախմբի պաշտոնական կայքում տեղադրվել է բազմավաստակ հայազգի ֆլեյտահարուհու մասին Լեյլանի Պոլկի նյութը, որը փոքրիկ կրճատումներով ներկայացնում ենք ստորեւ.

Սիեթլի սիմֆոնիկի Ռոբերտ եւ Քլոդա Աշի անվան բաժնի պիկոլո նվագող Զարդուհի Դոմպուրյան-Էբին ավելի քան չորս տասնամյակ է, ինչ նվագախմբի անդամ է: Նա եղել է նվագախմբի ասոցացված առաջին ֆլեյտահար Ջեֆրի Բարքերի ուսուցիչը: Նախկինում նա Ֆլեյտահարների ազգային ընկերակցության նախագահն էր եւ առաջինը, որ Չինաստանում պիկոլոյով համերգ տվեց: Նա է առաջին անգամ գրի առել պիկոլոյի պատմությունը: Իսկ մի անգամ քոլեջում նա թավջութակի հետ միաժամանակ նվագել է ֆլեյտա եւ պիկոլո, սակայն ի վերջո կանգ է առել փայտյա փողային գործիքների վրա: Դրա պատճառը պարզ էր. նրան ավելի շատ դուր էին գալիս ֆլեյտան եւ պիկոլոն:

Իհարկե, ինչպես դասական երաժշտության թերեւս բոլոր կատարողները, որոնք դարձել են պրոֆեսիոնալներ, նա էլ ունեցել է մի առանձնահատուկ ուսուցիչ, որի խնամակալությունը նրան ստիպել է զբաղվել երաժշտական կարիերայով. դա հայտնի ֆլեյտահար Ուոլֆրիդ Կուջալան էր, որը նվագում էր Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբում 1954-ից մինչեւ 2021 թվականը, եւ ի հավելումն դրա՝ հիսուն տարիների ընթացքում Հյուսիս-արեւմտյան համալսարանի (որտեղ Զարդուհին ստացել է իր կոչումները) ֆլեյտայի պրոֆեսոր էր: «Երբ ես սովորում էի Ուոլիի մոտ, նա ակնհայտորեն մեծ բավականություն էր ստանում այն ամենից, ինչ անում էր, սիրում էր երաժշտությունը եւ այդ բավականությունը փոխանցեց իր ուսանողներին»:

Ստանալով երաժշտության դոկտորի կոչում՝ Դոմպուրյան-Էբին շարունակել է կրել ջահը՝ սեր հաղորդելով երաժշտության հանդեպ, միաժամանակ իր ողջ կարիերայի ընթացքում դասավանդելով ֆլեյտահարներին. նա այժմ անցկացնում է մասնավոր դասեր, իսկ որպես դասախոս աշխատել է Վաշինգտոնի համալսարանում եւ Խաղաղօվկիանոսյան Լյութերական համալսարանում:

Դոմպուրյան-Էբին այս համերգաշրջանում նշում է իր՝ Սիմֆոնիկում նվագելու 40-ամյակը եւ չի պատրաստվում մոտ ժամանակներս թոշակի անցնել: Իրականում, նրա խոսքերով, իր կարիերայի այս փուլում նոր նվագացանկ կատարելը դժվար է, բայց ուրախալի ու հուզիչ. «Երբեք չգիտես, թե ինչը քեզ կհուզի: Բայց ես առաջվա պես սիրում եմ այն, ինչ անում եմ, այլապես մինչեւ հիմա դրանով չէի զբաղվի»:

Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Լուսանկարը՝ Ջեյմս Հոլթի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինքնայրումով ապրեցնելու արվեստը

Հաջորդ գրառումը

Ալլա Տեր-Հակոբյանի հիշատակին

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների

16/05/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
Հաջորդ գրառումը

Ալլա Տեր-Հակոբյանի հիշատակին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

18 տարի պահեցի, տարար, վառեցիր երեխուս. սառը ցնցուղ՝ Նիկոլի ինքնասիրահարվածությունից բժժած գլխին

16/05/2026

Սառը ցնցուղ՝ Փաշինյանի խանդավառված, իրականությունից կտրված, ինքնասիրահարվածությունից բժժած գլխին։ Արմավիրի մարզում անցկացվող քարոզարշավին Նիկոլի «գլխին, սրտին, ջիգյարին մեռնող» 60-ից բարձր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական