Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

«Երբ Աստված չէր նայում…» Արցախին. Ցուցահանդես Պրահայում

Պրահայի LEICA GALLERY ցուցասրահում ապրիլի 23-ին ժամը 19-ին պաշտոնապես բացվեց Արցախին նվիրված «Երբ Աստված չէր նայում…» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որի կազմակերպիչն է 400ASA ընկերությունը: Ցուցահանդեսում ներկայացվում են  Լեռնային Ղարաբաղում ճամփորդած չեխ երեք լուսանկարինչերի՝ Կարել Կուդլինի, Անտոնին Կրատոխվիլի եւ Յան Միհալիչեկի լուսանկարները:

Լուսանկարիչներից յուրաքանչյուրը տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում, տարբեր իրավիճակներում է լուսանկարել, բայց նրանցից յուրաքանչյուրն արտահայտել է իր յուրահատուկ վերաբերմունքը Արցախին ու նրա ժողովրդին: Լուսանկարներում տեղ են գտել պատերազմը, փախստականներին, երկրի հետպատերազմյան վերակառուցումը հիշեցնող պատկերներ: Ցուցահանդեսի համակարգողներն են Տոմաշ Պոսպեխը եւ Լուցիա Ֆիշերովան: Ցուցահանդեսը կգործի ապրիլի 24-ից մինչեւ հունիսի 14-ը:

Ապրիլի 24-ին Պրահայում նախատեսված են նաեւ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ձեռնարկներ՝ նախ ծաղիկներ կդրվեն հայկական խաչքարի մոտ, ապա Սուրբ Հոգի եկեղեցում տեղի կունենա Սրբոց Նահատակաց հիշատակման արարողություն, որից հետո ելույթ կունենան Մաշտոցի անվան շաբաթօրյա դպրոցի սաները:

Հ.Ա.

Պրահա