Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՈՅաՄԱՐՏ

31/03/2023
- 31 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ» կենտրոնը ԿԳՄՍ նախարարության նախագծով լուծարման եզրին է: Այդ նախագծով, «Գոյ» թատրոնի լուծարումից բացի, պլանավորվում է ստեղծագործական կազմը միավորել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ: Լուծարման պատճառն իբրեւ թե թատրոնի ֆինանսական պլանի թերացումն է:

Թատրոնի ստեղծագործական անձնակազմն էլ, իր հերթին, նամակով դիմել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին եւ բացատրություններ պահանջել:

Այդ ամենից զատ «Գոյ» թատրոնը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել՝ դիմելով գործընկերներին, ընկերներին, հանդիսատեսին ու նշել, որ թատրոնն աջակցության կարիք ունի, վերոհիշյալ պառճառներով: Սոց­ցանցերում նրանք օգտագործում են «Գոյամարտ» եւ «Գոյն արարելու իրավունք ունի» հեշթեգները:

«Գոյ» թատրոնը առանձին օրգանիզմ է, որն իր առջեւ  գեղարվեստական հստակ խնդիրներ է դրել, դեռեւս ստեղծման օրվանից՝ համաշխարհային գեղարվեստական, փիլիսոփայական, թատերական ավանգարդ պրոցեսներ, որոնք խորհրդային եւ հետ խորհրդային թատրոնին ժամանակակից ուղղվածություն են տվել, իսկ հիմա ԿԳՄՍ­-ն ուզում է լուծարել «Գոյը»: Հաջորդը ո՞ր կրթամշակութային կառույցն են լուծարելու: Իսկ միգուցե ԿԳՄՍ-ի աշխատակա՞զմը լուծարվի:

Մինչ դա, սակայն, թատրոնին աջակցելու պատրաստակամություն են հայտնել դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը, կինոռեժիսոր եւ դերասան Արթուր Թումասյանը, աճպարար Վարդան Ամիրյանը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ծովիկ Մարտիրոսյանը, երգահան Լիլիթ Բլեյանը, իտալացի աշխարահռչակ գրող-նկարիչ Տոնինո Գուեռայի կինը՝ Լորա Գուեռան (Էլեոնորա Յաբլոչկինա), դերասան ռեժիսոր Լիլի Էլբակյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխաթյանը, գրող, դերասան՝ Վահրամ Սահակյանը, երգահան, երգիչ, գրող՝ Քրիստ Մանարյանը եւ այլք:

#Գոյն–արարելու–իրավունք–ունի

#ԳՈՅաՄԱՐՏ

ՀՐԱՉՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վիկտորյա Հարվուդ Բաթլեր-Սլոս. «Ընտանիքի ուժեղ զգացողությունն իմ հիմքն է…»

Հաջորդ գրառումը

Հայ-իրանական «Թռչող տերեւների երգը» ֆիլմը բրազիլական փառատոնում

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների

16/05/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
Հաջորդ գրառումը

Հայ-իրանական «Թռչող տերեւների երգը» ֆիլմը բրազիլական փառատոնում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

18 տարի պահեցի, տարար, վառեցիր երեխուս. սառը ցնցուղ՝ Նիկոլի ինքնասիրահարվածությունից բժժած գլխին

16/05/2026

Սառը ցնցուղ՝ Փաշինյանի խանդավառված, իրականությունից կտրված, ինքնասիրահարվածությունից բժժած գլխին։ Արմավիրի մարզում անցկացվող քարոզարշավին Նիկոլի «գլխին, սրտին, ջիգյարին մեռնող» 60-ից բարձր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական