Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գնահատելի օժանդակութիւն, բայց…

01/12/2023
- 01 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Աղէտէ տուժածներու օգնութեան փութալուն մէջ բացառիկ ենք մե՛նք, մարդիկս, սակայն տուեալ աղէտին առաջքը առնելուն մէջ անփոյթ ենք եւ անտարբեր:

Արցախի պարպումին պատճառած վէրքը դեռ կ՛արիւնի, դեռ կը կոտտայ, սակայն Հայաստանի եւ համայն աշխարհի հայութեան, անհատ, թէ կազմակերպութիւն, հասցուցած օգնութիւնները յոյժ գնահատելի են: Գնահատելի օժանդակութիւն, բայց…

Ոչ միայն հայերը, երեւի մարդասիրական մղումներու տէր բոլոր ժողովուրդներուն մօտ ալ կայ այս երեւոյթը: Յիշեցէք Մեծ եղեռնի զոհերը, հրաշքով փրկուածներուն օգնութեան փութացող բարեսիրական կազմակերպութիւնները, հայ թէ օտար, յատկապէս օտար, անոնց հիմնած հիւղաւանները, որբանոցները, դպրոցները, այրիանոցները, անոնց արհեստ սորվեցնողները, որպէսզի հայրենազրկված հայերը մուրալու փոխարէն դրամ շահին եւ ինքնաբաւ ըլլան: Անգնահատելի են այդ բոլորը, ապրի՛ն բարերարները, սակայն…

Ինչո՞ւ արհեստական շնչառութեամբ վերակենդանացնել մահամերձը եւ չփորձել անոր կեանքին սպառնացող վտանգին առաջքը առնել: Ինչո՞ւ չփորձուեցաւ ամենաազդեցիկ կերպով կանխել Հայոց ցեղասպանութիւնը, աղէտէն ետք անոնց խլեակները փրկելու աշխատանքին փոխարէն:
Ինչո՞ւ այս օրերուն աշխարհի լրատուամիջոցներուն կիզակէտը դարձած Պաղեստինի արհաւիրքը լրջօրէն եւ ազդեցիկ կերպով չկանխուեցաւ, փոխանակ քարուքանդ եղած այդ երկրամասին տարտղնուած բնակիչներուն կենարար օգնութիւն հասցնելու ջանքերուն: Հապա՞ Ուքրաինան. Արեւմուտքէն հասած օգնութեամբ երկիրը զինանոցի վերածուեցաւ, հացի փոխարէն հրթիռ, դեղորայքի փոխարէն թնդանօթ, դպրոցներու փոխարէն զինագործական գործարաններ ու աւերակ երկիր մը յանուն ոյժի ցուցադրութեան:

Ո՞րը  յիշես: Բարի են մարդիկ, կը վազեն տուժածին օգնութեան, սակայն վտանգի սպառնալիքին կա՛մ լրջօրէն չեն հակազդեր, կա՛մ կը կարծեն թէ անցողիկ է ու տագնապիլը աւելորդ, կա՛մ ալ կարելիութիւն չունին եւ կ՛աղօթեն, որ յոռեգոյնը չպատահի:

Նոյնը չէ՞, երբ մարդ կը հիւանդանայ, բայց չի փորձեր առաջքը առնել, հաւատալով որ անցողիկ է, իսկ երբ հիւանդութիւնը կը լրջանայ ու կը սպառնայ կեանքին, այն ատեն ի՜նչ միջոցներու կը դիմէ որ մահուան դուռը չհասնի:

Այս օրինակները բազմապատկեցէք, եւ մարդիկ թող կարդան. բոլորն ալ անխտիր պիտի ըսեն, որ ճիշդը՝ դանակը ոսկորին չհասած առաջքը առնելն է: Կ՛ըսեն, համաձայն կ՛ըլլան, եւ այդքան միայն: Որովհետեւ երբ նոր աղէտ մը ահազանգէ, դարձեալ պիտի չմիջամտեն եւ աղէտը պատահելէ ետք, ինքնախարազանումի փոխարէն, յանցանքը մէկուն վրայ բարդելու պիտի աշխատին, պարզապէս պատասխանատուութենէ խուսափելու համար:
Եղա՞ւ, կ՛ըլլա՛յ: Եղա՛ծ է, դարձեալ կ՛ըլլայ ու չի սրբագրուիր այս մահացու սխալը, այս կրաւորականութիւնը, այս «չխառնուիլը աւելի լաւ է, գլխացաւէ հեռու» վախկոտութիւնը, մորթապաշտութիւնը:

Դժոխքի կրակները տեսած մարդուն գաւաթ մը ջուրն իսկ փրկութիւն է: Ան այդ բաժակ մը ջուրին համար տուողին շնորհակալ կ՛ըլլայ,  երախտապարտ կ՛ըլլայ,  փրկարարին շուքին մէջ կ՛ապրի ու անոր խոնարհ նպաստընկալը կը դառնայ: Այսպէս եղան մեր փրկուած նախնիները, սիրեցին իրենց փրկիչները: Որբանոցներուն հազարաւոր որբերը անհայր ու անմայր մեծցան, շատեր վրէժխնդրութեան մղումով չարութեանց հետեւեցան, ուրիշներ՝ ընդհակառակը՝ հովհարեցին իրենց մէջի արկայծ ստեղծարար ոգին ու գրող, արուեստագէտ, արհեստաւոր ու ազգային ղեկավարներ դարձան: Սերունդ մը ամբողջ լրիւ նոր կեանք առաւ, լրիւ տարբեր միջավայրի մէջ, տարբեր բարքերով ու սովորութիւններով մարդոց շուքին տակ,  շնորհակալ եղաւ անոնց ու ցկեանս չմոռցաւ անոնց բարութիւնը: Ի՞նչ կ՛ըլլար այդ սերունդը, եթէ իր հայրենական օճախին մէջ հասակ առնէր:

Տեղ մը հասած է, որ սկսանք հաւատալ, որ աղէտներէն փրկութիւն չկայ, ոչ միայն բնութեան աղէտներէն, այլ պատերազմներէն ու արհեստական աղէտներէն, որոնք նախածրագրուած մահ ու աւեր կը սփռեն ինչ-ինչ նպատակներու համար: Թող ոչ աղէտ ու պատերազմ ըլլայ, ոչ ալ բարեգործութիւնը հետեւի անոր:

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Նախորդ գրառումը

Շնորհակալ աշխատանք

Հաջորդ գրառումը

Տարածաշրջանային    համագործակցության    նախադրյալները  եւ   ադրբեջանական  «խաղաղության» հայեցակարգը

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Տարածաշրջանային    համագործակցության    նախադրյալները  եւ   ադրբեջանական  «խաղաղության» հայեցակարգը

Լրահոս

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ...

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026

Ինչպես և սպասվում էր, ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին վերադարձավ մշտական քաղաքական, տնտեսական և դիվանագիտական անկման հուն։...

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026

Իսրայելը կասեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մահերը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։ Ինչպես փոխանցում է Jerusalem News Syndicate-ը,...

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է...

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական