Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բացվեց «Արմատներ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցադրություն

10/03/2023
- 10 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ «Թեքեյան կենտրոնում» բացվեց ասեղնագործության վարպետներ Ծովակ Գանթարճյանի, Հուրի եւ Սալբի Իփեքճյանների եւ Աիդա Սանթուրյանի՝ «Արմատներ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցադրությունը:

Ցուցադրվեցին սփռոցներ, բարձերի ծածկոցներ, խաղալիքներ, պայուսակներ եւ դեկորատիվ-կիրառական այլ իրեր՝ շուրջ երկու հարյուր աշխատանք, որոնցում արտացոլված են հայկական ասեղնագործության նրբագեղ եւ յուրահատուկ կողմերը, դարերի պատմություն եւ նշանակություն ունեցող ասեղնակարերը: Նրանց աշխատանքները վաղուց հայտնի են ասեղնագործ աշխատանքներ նախընտրողներին, իսկ որոշ աշխատանքներ էլ նվիրաբերվել են համաշխարհային ճանաչում ունեցող քաղաքական եւ հոգեւոր առաջնորդների:

Ասեղնագործության վարպետները ստեղծագործում են արդեն 35 տարուց ավելի: Տարիներ առաջ Հայաստան են եկել Սիրիայի տարբեր հայաշատ քաղաքներից՝ իրենց հետ բերելով Մարաշի, Այնթապի, Ուրֆայի, Վանի, Սվազի, Վասպուրականի եւ այլ շրջանների ասեղնագործության ավանդույթները: Հայաստան տեղափոխվելուց հետո նրանք կատարելագործել են ասեղնագործության հմտությունները՝ իրենց ստեղծագործություններում ավանդականը համադրելով նորաձեւի հետ, որպեսզի նոր սերունդը ընդունի եւ փոխանցի այն սերնդեսերունդ: Նրանք իրենց առջեւ խնդիր են դրել զարգացնել եւ տարածել ասեղնագործությունը՝ իբրեւ ժողովրդի պատմության եւ մշակույթի անբաժանելի մաս. հաճախ են կազմակերպում վարպետաց դասեր՝ նպատակ ունենալով ճանաչելի դարձնել հայկականը, փոխանցել դարերից եկած հզոր մշակույթը, հատկապես՝ ասեղնագործության լավագույն ավանդույթները:

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց ասեղնագործության վարպետներին ցուցադրության բացման առթիվ եւ կարեւորեց այն, որ նրանք կարողացել են պահպանել հայ ժողովրդի մշակույթի մի ճյուղը՝ հակառակ նախկին ու ներկա ծանր ճակատագրի:

«Ասեղնագործությունը, որպես ազգային արվեստի դրսեւորում, հանձինս ձեզ՝ ունի եւ կունենա իր շարունակությունը»,-նշեց ՀԹՄՄ նախագահն ու կարեւորեց նաեւ ասեղնագործության վարպետների մանկավարժական-ուսուցողական գործունեությունը տարբեր հաստատություններում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն իր օրհնության խոսքում կարեւորեց ասեղնագործության վարպետների գործն ու առաքելությունը՝ նշելով. «Ձեր կերտածը մեր նախնիների հիշողության նորովի դրսեւորումն է, այն հիշողության, որ փորձեցին ջնջել 1915 թ-ին եւ դրանից հետո: Այդ հիշողությունը, ի դեմս ձեզ, որպես սերմնահատիկ, ծլարձակեց եւ ժողովրդին վերադարձրեց իր կորսված ասեղնակարը, ստեղծագործությունը. առանց այս ասեղնակարերի եւ խորհուրդների, մեր ինքնության մի սյուն կփլվի»: Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնությունը եւ հավելեց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փափագն է, որ պահպանվեն եւ սերնդեսերունդ փոխանցվեն դարերի հոլովույթում ժողովրդի կյանքում ձեւավորված նման ազգաշեն ավանդույթները:

Ցուցադրության բացմանը ներկա էր Հայաստանում Սիրիայի Արաբական Հարապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նորա Արիսյանը, ստեղծագործական միությունների ներկայացուցիչներ, արվեստաբաններ եւ արվեստասերներ:

Արվեստաբան, գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանը, որը վերջին տարիներին ստվարածավալ 4 հատորներ է հրատարակել Մարաշի, Այնթապի եւ Ուրֆայի (Եդեսիա) ասեղնագործությանը նվիրված, նկատում է՝ սիրիահայերի վերադարձը հայրենիք նոր շունչ բերեց, նոր մթնոլորտ ձեւավորեց. «Եթե մինչ օրս սիրիահայերը զբաղվում են ասեղնագործությամբ, պարտական ենք Սիրիային, որտեղ արդիական գործարանների կողքին մեծ տեղ ուներ արհեստագործությունը, եւ դրանում՝ մեր հայրենակիցները»,-հավելեց արվեստաբանը: Կենսական ավիշը ժողովրդին հասցնելու գործում նա եւս կարեւորեց մշակույթը սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը եւ հավաստիացրեց՝ այսօր առավել, քան երբեւէ, Հայաստանին պետք է ամուր կապ իր արմատների հետ:

Ասեղնագործության վարպետները շնորհակալություն հայտնեցին ցուցադրությունը կազմակերպելու համար եւ վստահեցրին՝ շարունակելու են պահպանել ասեղնագործության այն ավանդույթները, որոնք երեսուն տարուց ավելի փայփայել եւ իրենց հետ բերել են մայր հայրենիք:

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆլորա Սարյանի «Չգրված օրենք» վեպը

Հաջորդ գրառումը

Ռուդոլֆ Խաչատրյանի գծանկարն ու աբստրակտը

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ռուդոլֆ Խաչատրյանի գծանկարն ու աբստրակտը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական