Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Անապատի օդապարուկների» հայաստանյան առեղծվածները

23/09/2023
- 23 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում հայտնաբերվել են պայմանականորեն «օդապարուկներ» կոչվող 200 կառույցներ, որոնց նշանակության մասին տարամերժ կարծիքներ կան: Երիտասարդ հնագետ Մարիամ Շախմուրադյանի գիտական ատենախոսությունն արդյունքն է երկարամյա պեղումների, չափումների, համեմատական աշխատանքի: Օդապարուկների տվյալների շտեմարանի ստեղծումը, դրանց աշխարհագրական միջավայրի, կառուցվածքի, ձեւերի համակարգված ուսումնասիրությունը եւ պեղումները գիտնականի համար հենք են դարձել այդ կառույցների օբյեկտիվ մեկնաբանության համար:

Հնագիտական ուսումնասիրությունների նյութ Հայաստանում՝ որքան ասես՝ նախկինում պեղված, ներկայումս հայտնաբերվող եւ հողի շերտերում դեռեւս թաքնված: Մասնագետների վարկածների, եզրակացությունների, բանավեճերի եւ մեկնաբանությունների համար տասնամյակների, անգամ հարյուրամյակների հարուստ ժառանգություն կա: Եվ երբ հանրությանը ներկայացվում է այս կամ այն նյութը, ապա մեզ համար դա, սովորաբար, հասկանալի եւ մատչելի է, հատկապես երբ խոսքը պեղածոների մասին է: Բայց կա մի հնագիտական նյութ, որը համարյա անծանոթ է լայն հանրությանը. խոսքը պայմանականորեն կոչված «անապատի օդապարուկների» մասին է: Նման կառույցներ հայտնաբերվել են ոչ միայն մեզանում, այլ նաեւ Իրաքում, Սիրիայում, Հորդանանում, Սաուդյան Արաբիայում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Թուրքիայում: Օդապարուկներ կոչված կառույցներ հայտնաբերվել են Ուստյուրտի սարահարթում, Արագածի հարավարեւմտյան եւ հարավային լանջերին, Ուրֆայի սարահարթում, Պալմիրենայի լեռներում, Հարրաթ ալ Շաամ, Հարրաթ Խայբար, Հարրաթ Ռահատ, Հարրաթ Կուրա անապատներում:

Մարիամ Շախմուրադյանի ատենախոսությունը հետաքրքրությամբ եւ գովեստով ընդունվեց գիտական հանրության կողմից:

Այս երեւույթների վերաբերյալ գիտական առաջին ատենախոսությունը վերջերս ներկայացրեց երիտասարդ գիտնական – հնագետ Մարիամ Շախմուրադյանը: Նշենք՝ առաջինը ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ աշխարհում: «Անապատի օդապարուկների» կառուցվածքը, ձեւերը, թվագրությունը եւ գործածությունը» թեմայով աշխատասիրությունը Մ. Շախմուրադյանի մի քանի տարիների ջանադիր աշխատանքի, դաշտային աշխատանքների, պեղումների, գիտական համեմատական պրպտումների արդյունքն է: Ուստի եւ՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման՝ նրա ատենախոսությունը  համոզիչ էր եւ գնահատելի մասնագիտական շրջաններում:

Մատչելի ներկայացնենք «անապատի օդապարուկները»: Հուշարձանների շարքը դասվող այս կառույցները, ըստ Մարիամ Շախմուրադյանի եւ իր հետ հիմնարար ուսումնասիրություններ, չափումներ կատարող խմբի եզրակացության, չորս հիմնական կառուցվածքային տարր ունեն՝ քարաշարեր, մուտք, շրջապարիսպ, աշտարակներ: Քարաշարերն անմշակ քարերի կամ քարահողային լիցքի հոծ կամ ընդմիջվող շարքեր են, որոնք ունեն մի քանի տասնյակ մետրից մինչեւ մի քանի կիլոմետր երկարություն եւ մի քանի տասնյակ սանտիմետր բարձրություն: Մուտքերը շրջապարսպի եւ քարաշարերի միացման հատվածում պարզ բացվածքներ են եւ կամ առաջանում են շրջապարսպի պատերի կամ քարաշարերի՝ դեպի ներքին տարածք խորանալու արդյունքում՝ ստանալով ձագարաձեւ տեսք: Լայնությունը սովորաբար 10-30 մետր է:

Հայաստանում հայտնաբերված օդապարուկներից 106-ը գտնվում են Արմավիրի,  91-ը՝ Արագածոտնի, 3-ը՝ Շիրակի մարզերում: Դրանք սփռված են Արագածի հարավային եւ հարավ-արեւմտյան լանջերին՝ ծովի մակերեսից 850-1800 մ բարձրության վրա: Մեծ մասը գտնվում են տափարակ եւ մեղմաթեք հարթություններում, հազվադեպ՝ բլուրների գագաթներին եւ գոգավորությունների հատակներին: Մ. Շախմուրադյանի աշխատությունից իմանում ենք, որ ի տարբերություն հնագիտական այլ հուշարձանների, որոնց պեղումների արդյունքում գտածոներ են հայտնաբերվում, օդապարուկներում շերտագրված գտածոներ գրեթե չեն գտնվում: Այս կառույցների հսկայական չափերի հասնող տարածքներում լայնամասշտաբ եւ համակարգված պեղումներ չեն իրականացվել: Այդուհանդերձ, հիմնականում աշտարակներում հազվադեպ հայտնաբերվել են կենդանական ոսկորներ, օբսիդիանի ցլեպներ, խեցեղենի բեկորներ:

Գիտնականը հիմնավոր պատճառաբանություն է բերում՝ հերքելով օդապարուկների նշանակության մասին նախկինում տարածված կարծիքները: Նա գտնում է, որ խնդրահարույց է կարծիքը, թե օդապարուկները վիթերի որսի համար նախատեսված որոգայթներ են: Ազգագրական տվյալները վկայում են, որ վիթերի որսի համար նախատեսված որոգայթներն ունեցել են 2 մ բարձրություն, մինչդեռ, ոնց ցույց են տվել հայաստանյան ուսումնասիրությունները, օդապարուկների պատերը նման բարձրություն չունեն: Դրանց շրջակայքում տարբեր ժամանակաշրջանների (քարի դարից մինչեւ նորագույն շրջան) կառույցներ եւ գտածոներ են հայտնաբերվել՝ անիվ-կառույցներ, դամբարաններ, ժայռապատկերներ: Արագածավան 1, Թլիկ 2, Թլիկ 4, Արտենի 1 եւ այլ կառույցներում գտնվել են բրոնզ-երկաթեդարյան պեղածոներ՝ քարե եւ ոսկրե գործիքներ, հացահատիկի տարբեր տեսակներ, ընտանի կենդանիների ոսկորներ:

Ուսումնասիրության նյութ են դարձել օդապարուկների թվագրության խնդիրները:

Ըստ Հայաստանի օդապարուկների ռադիոմետրիկ տվյալների, օրինակ, Քարակերտի օդապարուկներից մեկն ավելի վաղ է կառուցվել, քան ուշ բրոնզի դարը, երկուսն՝ ավելի վաղ, քան երկաթի դարը եւ անտիկ ժամանակաշրջանը, երկուսն ավելի վաղ՝ քան միջնադարը եւ այլն: Որոշ օդապարուկներ էլ երկրորդային կերպով գործածվել են թե՛ ուշ անտիկ, թե՛ միջնադարյան ժամանակաշրջաններում: Օդապարուկներին անմիջապես կից բնակավայրերից երկուսը (Արագածավան 1 եւ Թլիկ 4) թվագրվում են միջին բրոնզի դարի թռեղք-վանաձորյան փուլով, իսկ մեկը (Թլիկ 2) բազմաշերտ հուշարձան է, որի շերտերը վերաբերում են միջին եւ ուշ երկաթի դարերին, իսկ վերին շերտերը՝ անտիկ եւ զարգացած միջնադարյան ժամանակաշրջաններին:

Իր ուսումնասիրություններից ելնելով՝ Մ. Շախմուրադյանն արձանագրում է, որ թեեւ օդապարուկները մեկ դար է՝ ուսումնասիրվում են, բայց դրանց գործառույթը մինչ օրս պարզաբանված չէ: Դրանցում գտածոների սակավությունը հնարավորություն չի տալիս օբյեկտիվ դատողություններ անելու այդ կառույցների նշանակության մասին: Օդապարուկների՝ անասնապահական նշանակություն ունենալու տեսակետը ներկայումս մնում է հնագիտորեն չհաստատված: Մ. Շախմուրադյանի առաջ քաշած վարկածն է՝ հավանաբար դրանք պաշտամունքային նշանակություն են ունեցել: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օդապարուկների պատկերներով մի շարք ժայռապատկերներում այս կառույցների ներսում պատկերված են դիցաբանական տեսարաններ,- գրում է երիտասարդ գիտնականը,- տեսակետ ենք հայտնել, որ օդապարուկները ծիսա-պաշտամունքային նպատակներով են գործածվել, ինչը նույնպես դեռեւս հնագիտական հիմնավորման կարիք ունի:

Մշակութային այս ֆենոմենի առկայությունը խիստ որոշակի տարածաշրջաններում եւ դրանց միջեւ կառուցվածքային ընդհանրությունները կասկած չեն թողնում, որ գործ ունենք մշակութային փոխառնչություններով պայմանավորված սփռվածության հետ»: Դժվար է ասել, թե ի՛նչ մշակութային իրողությունների արդյունքում են օդապարուկները կառուցվել եւ սփռվել, քանի որ մասնագետների առջեւ ծառացած են այս շինությունների թվագրության, ժամանակագրության եւ մասնագիտական այլ խնդիրները: Այդ խնդիրների լուծման ուղղությամբ է շարունակում ջանադրորեն եւ մեծ նվիրումով գործել Մարիամ Շախմուրադյանը, որ գիտա-հետազոտական աշխատանքներ է կատարում թե՛ Արագածի լանջերին եւ թե՛ հաճախ՝ նաեւ այլ երկրներում:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարում՝ Մարիամ Շախմուրադյանը՝ «Անապատի օդապարուկների» կառուցվածքը, ձեւերը, թվագրությունը եւ գործառույթը» ատենախոսությունը պաշտպանելիս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սարյանի «Գալինայի դիմանկարի» պատմությունը

Հաջորդ գրառումը

Հայ արվեստը Հարավային Կորեայում

Համանման Հոդվածներ

Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Հայ արվեստը Հարավային Կորեայում

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական