Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ջութակահարներ Նիկոլայ Մադոյանի եւ Հայկ Կազազյանի համերգային «մենամարտում» հաղթեց մեծ արվեստը

ԱԶԳ
24/04/2026
- 24 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
31
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երկու անվանի ջութակահարների՝ Նիկոլայ Մադոյանի եւ Հայկ Կազազյանի համերգային «մենամարտն» ավարտվեց բարեկամական «ոչ ոքի»-ով: Նրանցից ուրաքանչյուրն ունի իրեն հատուկ կատարողական արվեստի յուրատիպությունը. դա ջութակի հունչը «կորզելու» վարպետության սեփական անցած ճանապարհն է, այսպես ասած՝ «ձայնային տեմբրը», կոմպոզիտորների գործերը մեկնաբանելու անհատական մեկնակետը եւ կերպը, բեմական պահվածքի չկրկնվող տեսակը, եւ մի համերգի շրջանակում դրանց համադրությունն առանձնակի հետաքրքրական էր ունկնդրելն ու ակնդրելը:

Գինեսի ռեկորդակիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Նիկոլայ Մադոյանը մասնակցել է միջազգային երաժշտական բազմաթիվ մրցույթների, ելույթներով հանդես եկել աշխարհի լավագույն սիմֆոնիկ նվագախմբերի եւ այնպիսի դիրիժորների հետ, որպիսիք են Ֆրանս Բրյուգենը, Կլաուդիո Աբադոն, Առնոլդ Կացը, Դմիտրի Կիտայենկոն, Վալերի Գերգիեւը, Լեոպոլդ Հագերը, Նիկոլայ Ալեքսեեւը, Վասիլի Սինայսկին, Էրիխ Վեխտերը, Ջորջ Ա. Ալբրեխտը, այլք:  

Ջութակահարների համերգային «մենամարտի» մյուս մասնակիցը՝ Հայկ Կազազյանը, միջազգային երաժշտական բազմաթիվ մրցույթների դափնեկիր է: Սովորել է Սայաթ-Նովայի անվ. երաժշտական դպրոցում, ապա՝ Մոսկվայի Գնեսինների անվ. հատուկ երաժշտական   դպրոցում եւ Չայկովսկու անվ. Մոսկվայի պետական   կոնսերվատորիայում, ինչպես նաեւ Լոնդոնի Երաժշտության թագավորական քոլեջում՝ Իլյա Ռաշկովսկու մոտ: Աշակերտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Գրաչին: Դասախոսում է Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվ. պետ. կոնսերվատորիայում, Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատարն է:

«Կատարողական արվեստը մեծ աշխատասիրություն ու ջանադիր աշխատանք է պահանջում,- մի առիթով ասել է նա:- Եթե սիրում ես քո գործը, պետք է անթերի կատարես, որպեսզի  կարողանաս վայելել արդյունքը: Այս պարզ ճշմարտությանը հետեւելուց բացի, նաեւ մեծ պատասխանատվության զգացում ունեմ հանդիսատեսի, ունկնդրի հանդեպ: Ցանկանում եմ կատարել երաժշտությունը այնպես, ինչպես գրել է կոմպոզիտորը: Ուզում եմ հիշեցնել կոմպոզիտոր Ռուբենշտեյնի  խոսքերը. «Կատարել՝ նշանակում է կրկին ստեղծագործել»:

Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացած համերգին, իրոք, հայ ջութակահարների զույգը կատարեց, ասես, կրկին ստեղծագործում էին: Առաջին բաժնում Հայաստանի պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ նրանք, իրար հերթ տալով՝ հաջորդաբար կատարեցին Անտոնիո Վիվալդիի հուզախառն, հոգեցունց ստեղծագործությունները, իսկ երկրորդ մասում՝ բացառապես Նիկոլո Պագանինիի՝ կատարման համար բարդագույն, կրքոտ, վառվռուն երկերը: Առաջին բաժնում երաժիշտները հանդիսականին տարան դեպի նիրվանա, հոգիների հանգրվան. Վիվալդիի ջութակի համար կոնցերտները, ինչպես նաեւ «Տարվա եղանակներ»-ից դրվագները տարբեր երանգափոխերով ներկայացվեցին՝ իբրեւ հարափոփոխ տրամադրությունների տեղատարափ, որ ունկնդրին դարձնում է առավելագույն զգայուն: Վիվալդիի երկերով հաղորդվող զգացմունքների խորությունն ու անկեղծության անչափելիությունը, գումարած՝ երաժշտական կառույցների բացառիկ ներդաշնակությանը, ինչպես միշտ, կախարդական տպավորություն են թողնում, եւ այդ կախարդանքը ջութակահարների զույգը հաջողությամբ հաղորդեց այս յուրատիպ «մենամարտին»: Այս պայմանական մենամարտերը համերգային երկու բաժիններում եզրափակվեցին Մադոյան-Կազազյան զույգի միասնական կատարումներով: Թե՛ Վիվալդին, թե՛ Պագանինին երկուսի զուգանվագներով հնչեցին մի առանձին հմայչությամբ, Մադոյանի վերացած-անդադրում-անվերջակետ հուզախռիվ խառնվածքին գումարելով Կազազյանի հավասարակշիռ-խոհականությունը:

Պագանինիի՝ վիրտուոզությանը հարիր էին երկու ջութակահարների բեմելույթները: Կատարվեցին «Կապրիս  24 լա մինոր»-ը, ջութակի եւ նվագախմբի համար գրված լա մինոր «Տարանտելլա»-ն, մի լարի համար գրված ֆանտազիան «Մովսես» օպերայից, «Լա Կամպանելլա» ռոնդոն, «Մշտական շարժում»-ը:

Իտալացի մեծանուն կոմպոզիտորների գլուխգործոցների ներկայացմամբ այս համերգը հովանավորվում էր Հայաստանում Իտալիայի  դեսպանատան կողմից: Դիրիժորական վահանակի մոտ էր Ջանլուկա Մարչանոն:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գայ Ղազանչյան. «Ռեզոնանս» ականատեսի արձագանքը

Հաջորդ գրառումը

Առաջնահերթը՝ հարկե՞րը, թե՞ արդյունավետությունը

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

Աշտարակ-Գյումրի նոր ճանապարհի բացման, «շուն ու շանգյալներ» որակումի եւ այլնի մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական