Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ւր է Փաշինյանի խոստացած միջազգային բացառիկ կոնսոլիդացիան. Տաթեւիկ Հայրապետյան

28/04/2023
- 28 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ուղիղ մեկ տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախյան հարցի մասին հերթական անակնկալ ու անսպասելի հայտարարությունն արեց՝ ասելով. «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի եւ Արցախի շուրջ»:
 Փաշինյանը նշել էր, որ իր կաբինետի մոտեցումն այս հարցի մասով այժմ փոխվել է. եթե մինչ այդ կարեւորվում էր Արցախի կարգավիճակը, ապա այժմ առաջին պլան է մղվում Արցախի անվտանգության եւ ժողովրդի իրավունքների հարցը, ինչից էլ պետք է բխի կարգավիճակը: Ադրբեջանագետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի համոզմամբ՝  չարաբաստիկ այս հայտարարությունից հետո ՀՀ իշխանություններն այլեւս որեւէ խոսք չէին ասում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին:

«Այսինքն՝ Ալիեւին ցույց տվեցին, որ ագրեսիայի ու պատերազմի արդյունքում պատրաստ են հրաժարվել մեր ժողովրդի ու պետության համար կենսական իրավունքներից: Մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը ոչ միայն նոր սադրանքներ հրահրեց Արցախի, այլեւ  լայնամասշտաբ ագրեսիա իրականացրեց Հայաստանի նկատմամբ: Բայց, չգիտես ինչու, խոստացված բացառիկ միջազգային կոնսոլիդացիան հայտարարությունների ու կոչերի տեսքով միայն արտահայտվեց, որոնք Ադրբեջանը արհամարհում է: Արցախի հարցում նշաձողի իջեցնումից մեկ տարի անց մենք ունենք փակված Լաչինի միջանցք, Արցախի մեր հայրենակիցներին ընդամենը մինիմալ քանակի սնունդ է հասնում ռուս խաղաղապահների ու Կարմիր Խաչի միջոցով: 120. 000 մարդ, նրանցից 30.000 երեխա փաստացի գերության մեջ է՝ էթնիկ զտման կամ տեղահանման լուրջ սպառնալիքի տակ: Ո՞ւր է խոստացված միջազգային բացառիկ կոնսոլիդացիան: Իհարկե չկա ու չի լինի, քանի որ չի լինում կոնսոլիդացիա այն պետությունների շուրջը, որոնց ղեկավարները հրաժարվում են սպասարկել իրենց երկրի ու քաղաքացիների կենսական շահերը, ագեսիայի ու ճնշման ներքո հրաժարվում են ամենակարեւոր անվտանգային հարցերից, չունեն կարմիր գծեր եւ տեսլական, հակասական են ու անկայուն»,- ասում է Հայրապետյանը:

Նա այն համոզմանն է, որ թույլերին ընդհանրապես չեն օգնում, պայքարողներին են ձեռք մեկնում: Ադրբեջանագետը վստահ է՝ նշաձողի իջեցման մասին հայտարարությամբ՝  Փաշինյանը ոչ միայն հրաժարվեց իր իսկ նախընտրական ծրագրից ու կառավարության ծրագրից, որտեղ ամրագրված էր, որ պայքարելու են Արցախի ինքնորոշման իրավունքի համար, այլեւ շատ ավելի խոցելի դարձրեց ՀՀ-ն, իսկ Արցախն ուղղակի դրեց գոյութենական վտանգի տակ:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչ են անում թուրքերը, երբ լռում են հայերը

Հաջորդ գրառումը

Մասնատված խնկարկում եւ մասամբ նորին

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Մասնատված խնկարկում եւ մասամբ նորին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական