Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր ուժ է փողոց դուրս գալիս

Սևակ Վարդումյան
28/03/2024
- 01 Հոկտեմբերի, 2021, 28 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
32
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքական գործիչ, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սուրեն Սուրենյանցըդեռ նախորդ շաբաթ պետք է ազդարարեր փողոցային պայքար սկսելու մասին: Բայց Ռուսաստանում՝ Մոսկվայում, տեղի ունեցած ողբերգությունից հետո որոշել է՝ հարգել Հայաստանի ռազմավարական գործընկերոջ սուգն ու հավաքը տեղափոխել ապրիլի 6:
Վերջին մեկ տարում ակտիվացած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահը, որի խոսքերն ու ելույթները խիստ «պրոռուսական են», վստահ է՝ Փաշինյանին եւ նրա թիմին կարողանալու են հեռացնել: «Ինչպե՞ս». «Ազգ»-ը հետաքրքրվեց նրանից: «Ե՛վ փողոցով, ե՛ւ մյուս գործիքներով, որ բերելու են խորհրդարանական արտահերթ ընտրությունների: Եվ այդ ընտրություններին Փաշնյանը կա՛մ չի մասնակցելու, կա՛մ մասնակցելու է ոչ նախկին՝ 2021-ի արտահերթի կարգավիճակով: Այսինքն՝ այնպես չի լինելու, որ խորհրդարանում երկու անգամ չընտրվի, բայց կառավարչական լծակներն իր ձեռքում լինեն»,- մեր հարցին ի պատասխան ասաց կուսառաջնորդը:

– Որտեղի՞ց այդ վստահությունը, որ հաջողելու եք: 44-օրյա պատերազմից հետո առնվազն երկու անգամ ընդդիմությունը փողոց է դուրս եկել, քայլել, գոռացել՝ «Նիկոլ էլ չկա», բայց մի ամսից նորից խորհրդարան է վերադաձել:

-Ես կասեի՝ Փաշինյանը Հայաստանում արդեն իշխանության չէ: Այսինքն՝ իշխանություն ունի, բայց դա իներցիայի ուժով է: Հետեւաբար հասարակությանը պետք է ճիշտ «մեսիջներ» տալ, մարդկանց հետ անկեղծ լինել ու, ամենակարեւորը, ասել, թե ինչ է լինելու հետփաշինյանական Հայաստանում: Այսինքն՝ մեր երկիրն ի՞նչ օրակարգով է առաջ շարժվելու նրանից հետո:
Ինչ վերաբերում է ներկայիս տիտղոսային ընդդիմությանը, ապա, իրավացի եք, այն չի առաջարկում իրական եւ այլընտրանքային բովանդակություն: Նրանց հիմնական վրիպումն այն էր, որ չկարողացան սեփական օրակարգն ու Հայաստանի տեսլականը ներկայացնել մարդկանց: Իսկ օրակարգի բացակայությունը ձեռնտու է գործող վարչապետին, որ իշխանությունը պահում է «նախկին-ներկա» մարտավարությամբ:

– Ձեր կողքին ո՞ւմ ենք տեսնելու հարթակում:

– Մարդկանց, ովքեր կիսում են մեր գաղափարները: Մեկն, օրինակ,  Էդգար Ղազարյանին կտեսնեք, կտեսնեք նաեւ կուսակցական եւ անկուսակցական այլ գործիչների:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ԷՈՒԹՅՈՒՆ 

Հաջորդ գրառումը

Արցախի մասին Թեսսա Հոֆմաննի դասախոսությունը Էրֆուրտում

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

Տավուշի չորս գյուղերն ու «զանգեզուրյան» թնջուկը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական