Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Էլ պաիսը» եղեռնապատում վեպի մասին

Արծվի Բախչինյան
24/04/2026
- 24 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
82
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իսպանական կենտրոնական «Էլ պաիս» օրաթերթն անդրադարձել է հայազգի գերմանական գրող Կատերինա Փոլադյանի «Այստեղ առյուծներ կան» վեպի իսպաներեն թարգմանությանը (թարգմանիչ՝ Իբոն Սուբիաուր): Ըստ գրախոսականի հեղինակ Ալան Գարսիա Լոսայի՝ վեպը յուրօրինակ կերպով անդրադառնում է հայ ժողովրդի ողբերգական անցյալին՝ այն վերակառուցելով ընտանեկան Աստվածաշնչի պատմության միջոցով: Վեպը ոչ միայն պատմում է անցյալի մասին, այլեւ խորապես ուսումնասիրում է ինքնության, հիշողության եւ ծագման հարցերը:

Գրքում հերոսները հայ երեխաներ են՝ Անահիտն ու Հրանտը, որոնք 1915-ին, փրկվելով Ցեղասպանությունից, իրենց հետ վերցնում են միայն ընտանեկան հին Աստվածաշունչը: Այս գիրքը նրանց համար պարզապես կրոնական առարկա չէ, այլ ընտանիքի մի մասնիկը, հիշողության կրող: Փախուստի ընթացքում քույր ու եղբայրը բաժանվում են, եւ նրանց ճակատագրերը երկար ժամանակ մնում են անհայտ: Մի ամբողջ դար անց այդ նույն գիրքը հայտնվում է օտարազգի վերականգնողի ձեռքում, որը փորձում է պարզել՝ ո՛ւմ է այն պատկանել եւ ի՛նչ է եղել դրա տերերի հետ:

Վեպի գլխավոր հերոսուհին՝ Հելեն Մազավյանը, ինչպես եւ հեղինակը, ունի բազմաշերտ ինքնություն. նա մեծացել է նախկին ԽՍՀՄ տարածքում, ապա տեղափոխվել Գերմանիա, որտեղ բացահայտել է իր հայկական արմատները: Այսպիսով, ստեղծագործությունն ունի ինքնակենսագրական շերտեր, սակայն ավելի կարեւոր է այն հարցադրումը, որ միավորում է հերոսուհուն եւ հեղինակին՝ «ովքե՞ր ենք մենք եւ որտեղի՞ց ենք գալիս»:

Վեպի կարեւոր թեմաներից է նաեւ հայկական ձեռագրերի յուրահատուկ ավանդույթը՝ հիշատակարանները, որտեղ գրի են առնվում ոչ միայն գրչի կամ գրքի ստեղծման տվյալները, այլեւ ընտանիքների պատմություններ, աղոթքներ եւ անձնական հիշողություններ: Այսպիսով, գիրքը դառնում է հիշողության կենդանի պահոց, մի տեսակ «ընտանիքի անդամ», ինչպես նշում է հեղինակը:

Ալան Գարսիա Լոսան նշում է, որ թեեւ ստեղծագործության հիմքում Ցեղասպանության թեման է, Փոլադյանը նպատակ չի ունեցել գրել միայն ողբերգության մասին: Նրա համար կարեւոր է ցույց տալ մարդկային փորձառությունը՝ առանց դաժան տեսարանների նկարագրության, պահպանելով կերպարների արժանապատվությունը: Երեխաները ներկայացվում են որպես համամարդկային խորհրդանիշներ, որոնք կարող են պատկանել ցանկացած ժողովրդի՝ լինի Սիրիա, Ուկրաինա կամ այլ երկիր: Այսպիսով, վեպը դառնում է ոչ միայն հայկական, այլեւ համամարդկային պատմություն:

Վեպի վերնագիրը վերցված է միջնադարյան քարտեզներից, որտեղ այդ արտահայտությամբ նշվել են անհայտ կամ վտանգավոր տարածքները: Փոլադյանի համար այդ «անհայտ տարածքը» սեփական ինքնությունն է՝ ներքին աշխարհը, որը լի է անպարզ, երբեմն էլ՝ վտանգավոր հարցերով: Այսպիսով, վեպը դառնում է ճանապարհորդություն դեպի հիշողություն եւ ինքնաճանաչում՝ ընդգծելով, որ անցյալի պահպանումը կարեւոր է ոչ միայն պատմության, այլեւ մարդկության ապագայի համար:

Արձակագիր, թատերագիր, դերասանուհի եւ ռադիոխոսնակ Կատերինա Փոլադյանը (ծնվ. 1971, Մոսկվա) ութ տարեկանից բնակվում է Գերմանիայում: Ուսանել է Բեռլինի արքեպիսկոպոսության գիմնազիայում, ապա Լյունեբուրգի Լեուֆանա համալսարանում ստացել է կիրառական մշակութաբանական կրթություն՝ փիլիսոփայության եւ արվեստի մասնագիտացմամբ: 2011-ին լույս է տեսել նրա առաջին վեպը՝ «Մի գիշեր, մեկ այլ տեղ»: 2003-ին արժանացել է Բեռլինի Արվեստների ակադեմիայի գրական մրցանակին, 2008-ին՝ Համբուրգի Գրական տան մրցանակին, իսկ 2014 թվականին ստացել է Ալֆրեդ Դեբլինի եւ Ռոբերտ Բոշի հիմնադրամի կրթաթոշակներ: Բացի գրական գործունեությունից, Փոլադյանը նկարահանվել է լիամետրաժ եւ կարճամետրաժ ֆիլմերում եւ հեռատեսիլում՝ կատարելով շուրջ 12 դեր, որոնց մեջ է նաեւ Գերմանիայում հայտնի «Հանցագործության վայր» քրեական հեռուստասերիալը:

Ավելացնենք, որ «Այստեղ առյուծներ կան» վեպը մինչ այս թարգմանվել է նաեւ բուլղարերեն, ալբաներեն, իսկ 2021-ին լույս է տեսել հայերեն («Ակտուալ արվեստ» հրատարակչություն, թարգմանիչ՝ Գայանե Գինոյան):

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Ես չեմ հավատում, որ մոլորակի վրա գեթ մեկ հայ կա, ում գիտակցության մեջ ամրացված չէ Հայոց ցեղասպանությունը. Արամ Ա

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

Ես չեմ հավատում, որ մոլորակի վրա գեթ մեկ հայ կա, ում գիտակցության մեջ ամրացված չէ Հայոց ցեղասպանությունը. Արամ Ա

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական