Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աշխարհի խոսքաշատ լռությամբ…

ԱԶԳ
15/05/2026
- 15 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
113
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հետաքրքիր զգացողությամբ ձեռքս վերցրի գրող, լրագրող Մարիետա Խաչատրյանի «Կյանքի կինոն» գիրքը, որը վերջերս տպագրվել է «Վան Արյան» հրատարակչությունում:
Ընթերցողի միտքը կլանող եւ յուրօրինակ, ինչ-որ տեղ խորհրդավոր են Մարիետա Խաչատրյանի իրապատումները եւ դրանց հերոսները:Կերպարները մեր իրականության մեջ ապրող, հեղինակին ծանոթ մարդիկ են, ասել է, թե՝ մարդիկ են մեր կյանքի կինոյից, որոնց մեջ նա գտել է այն, ինչ շատերը նույնիսկ չեն նկատի:

Հերոսների հույզերի ու ապրումների միջոցով հեղինակն ընթերցողի մեջ ձգտում է զարթնեցնել համամարդկային քնած լռությունը, մարդկային խիղճը, սրտացավությունն ու ապրումակցումը, սերն ու ազնվությունը, որոնցում ամփոփված են անցյալ եւ ներկա ժամանակների բախումը, սխալն ու ճշմարտությունը, որոնցից յուրաքանչյուրը ընկղմվել է մեր ժամանակների քաոսի եւ աղմուկի մեջ. դրանք ունեն հարցեր, որոնց պատասխանները տալիս է միայն կյանքի իմաստություն դարձած մեծն ժամանակը:

Պատմվածքների հերոսների կյանքն ու իր մտորումները շաղախելով` հեղինակը զրուցում է ընթերցողի հետ: Ընթերցողին այն զգացումն է պատում, որ պատումներին զուգահեռ` պտտվում է մի կինոժապավեն, որում ոչ միայն «Կյանքի կինո»-ի իր կերտած հերոսներն են, այլեւ յուրօրինակ գեղանկարչական այն աշխատանքները, որոնք ստեղծվել են ոչ միայն գրող, այլեւ նկարչուհի Մարիետա Խաչատրյանի վրձնի միջոցով: Գրքի սրտառուչ տողերի ու պատկերների նման, նրա գունակտավները նույնպես արարվել են իր հոգու եւ գույնի աշխարհից, մարդկային ապրումներից եւ տառապանքից, երջանիկ ակնթարթներից, մենության ներհայեցումներից:

«Կյանքի կինո»-ն ապրված ու իմաստնացած, փնտրտուքներով, հարցերով ու պատասխաններով լի մի աշխարհ է: Գրքի շապիկին պատկերված է անձրեւանոցով, կիսադեմով դեպի աջ նայող ու սպասող մի կին, անկասկած այդ կինը կյանքի ճանապարհին կանգնած հեղինակն է, նրա իսկ վրձնմամբ: Ո՞ւր է պատրաստվում, ի՞նչ է մտածում, ինչի՞ է սպասում… Գիտե միայն ինքը…

Բացում ես գիրքը՝ մուտք գործում, հետո խորասուզվում մի աշխարհում, որը հարազատ ու սիրելի է դառնում ոչ միայն հեղինակի շնորհիվ, այլ նաեւ նրա հերոսների ու նրանց կյանքի կինոաշխարհի: Յուրաքանչյուրի կողքին հեղինակը քայլում է իր քայլքով ու մտորումներով, իր հիշողությունների վերհուշով, ամենքի կորցրածով ու գտածով, հերոսների սրտի լեզվով ու նրանց աշխարհ թափանցելու հին բանալիների իր տրցակով: Յուրաքանչյուրի մտքերի աշխարհը բացելու համար նա ունի իր բանալին ու պատմությունները, արդարացումներն ու հանգամանքները, նա չի վախենում նոր մտքերի հետ առաջ շարժվել ու հասկանալ իր կերպարներին: Իր հերոսների հետ միայն ինքը գիտե, թե. «…հոգում ինչ փոթորիկներ են թաքնված, իր խորքերում ինչ ծածուկ կարոտ է մխում, ու այնտեղի թաքստարաններում ինչպես է շարունակում ապրել այն միակը, որին այդպես էլ թաղել չկարողացավ, ու այդպես կիսամեռ թողեց իր հոգու ամենահեռավոր ճեղքերում»:

Մարիետա Խաչատրյանն իր հիշողություններում փնտրում է մանկության հին տան բանալին, անցյալից մնացած հարցերի պատասխանները ու շաղկապում դրանք այսօրվա հետ, անգամ Արցախում հայ մարդու կորցրած տան բանալիներին հասնում: Նրա համար բանալին եւ նրա խորհուրդը երբեք չեն կորչում, դառնում են հիշողություն, կարոտ, սպասում, ապրեցնող հույս եւ մարդկային փակ հոգիները բացելու, խիղճը լսելի դարձնելու կարեւոր միջոցը.«…Ես շոյում եմ բանալիներն այնպես, ինչպես անցյալն են գուրգուրում…»:

«Երբեմն տարիներ են պետք, որ մարդ հասկանա իր իսկ սրտի լեզուն, իմանա, որ իր սիրտն ուրիշի մոտ է թողել, ու որ այդ ուրիշի սիրտն էլ իր մոտ է, իր ներսում, եւ ընդմիշտ»:

Սրտառուչ է կյանքի մասին վերլուծությունը: Հեռավոր անցյալում ռադիոտան բուֆետում վաղուց հուշ դարձած զրույցներից ու տարաբնույթ քննարկումներից, նկարահանումներից սկսած` մինչեւ գլավլիտների, սահմանափակումների ժամանակներ,երբ իրենք էլ երիտասարդ էին ու չէին ուզում հարմարվել, իսկ Արցախյան շարժման ժամանակ այդ կյանքն էլ ոչինչ թվաց:

«Ու դա, իրոք կյանք էր, կորուստներով, զրկանքներով լի, բայց իսկական կյանք:Բայց այն շարունակվում է նոր ընթացքով, փորձություններով, նոր պայթյուններով ու պատերազմներով, կեղծիքով ու լռություններով, նաեւ` «աշխարհի խոսքաշատ լռությամբ»:

Յուրօրինակ են նաեւ գրքում հիշողություն ունեցող կանգառների պատումները: Դրանք առնչվում են մարդկանց ու դեպքերի, կանգառներ՝ որոնք նույնպես կարող են շնչել, սպասել, հանդիպել ու կորցնել.«Կանգառը կյանքի ձեւ է՝ անցյալով, հիշողությամբ, հիշատակ արթնացնող մարտահրավեր որպես, ու… ներկայով, որ հետո այլոց հիշողությունն է լինելու»: Այստեղ է, որ մի ակնթարթ մտածում ես՝ ամեն ինչի շարունակական սլացք է՝ կյանքը, անկանգառ հոսող ժամանակը, որոնք Մարիետա Խաչատրյանի «կանգառաբանության» հետաքրքրական ու փիլիսոփայական վերլուծությամբ դառնում են ապշեցուցիչ, զարմացնելով, թե մի պարզ թվացող բանի մեջ որքա՜ն ապրող հիշատակներ կարող են լինել:

Մտորումների դեգերումներում եւ կյանքի փորձով առլեցուն` Մարիետա Խաչատրյանն իր համոզմունքներն ունի, իր ինքնակարգը,նա չի գերադասում տրորված արահետը, կեղծը, հեշտը: Նա հստակ տարբերակում է բառերի մանվածքից հյուսածո իր գիրը եւ ոճը, փայփայում է դրա շարվածքն անաղարտ եւ ամուր պահելու իր կերպը:

Ինչպես գրքի նախաբանն է հուշել` ընթերցողը գրքի պատմվածքներում կճանաչի իր շուրջն ապրող մարդկանց, միգուցե նաեւ ինքն իրեն, եւ գրքի հերոսների դժվար, ապրված, սրտով անցկացրած ժամանակն իրենը կհամարի, իսկ գրքի երկրորդ բաժնի բանաստեղծություններում կգտնի չափածոյի վերածված այն լուսավոր թախիծը, որը մեզ բոլորիս կապում է մեր մանկությանը, սիրուն, կյանքի թանկ հիշողություններին.

«Թե որ ձեռքս մեկնեմ,

Կհասնի պատրանքին,

Բայց երազն է բեկվել

Ուրի՛շ  ժամանակի…

ՄԵՐԻ ՔԵՇԻՇՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

What Did Putin Mean by a ‘Civilized Divorce’ between Armenia and Russia?

Հաջորդ գրառումը

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Գերմանական մամուլը՝ հայության եւ Հայաստանի մասին

05/06/2026
05 Հունիսի, 2026

Յստակեցում՝ պատասխանելով մեզի ուղղուած բազմաթիւ հարցումներուն

05/06/2026
Հաջորդ գրառումը

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական