Հինգշաբթի, Հուլիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽՈՒՍԱՓԵՆՔ ԱՎԵԼՈՐԴ ԾԱԽՍԵՐԻՑ

20/03/2020
- 20 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող
Մարտի 10-ին Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման երկրորդ ընթերցմամբ ընդունեց դրանից ամիսուկես առաջ ստեղծվածՙ սահմանադրական փոփոխությունների նախապատրաստման աշխատանքային խմբի ներկայացրած օրենքի նախագիծը: Դրանով նախատեսվում էր ապրիլի 22-ին սահմանադրության մեջ արդեն տեւական ժամանակ հասունացած փոփոխությունների ընդունման հանրաքվե անցկացնել: Այստեղ կարելի է միտում տեսնել, քանզի դա երբեմնի Խորհրդային Միության հիմնադիր Ուլյանով-Լենինի ծննդյան 150-ի ամյակի օրն է: Հանգստյան օր էլ չէ, չորեքշաբթի է:Աշխատանքային խմբի ղեկավարն իր ելույթում ընդգծեց, որ իրենք ստացել են շուրջ 400 առաջարկություն, որի ուղիղ կեսըՙ 200-ը, ընդունել եւ մտցրել են սահմանադրության նոր խմբագրության նախագծի մեջ: Սակայն Պետդումայի նիստում արվեցին նաեւ մի շարք նոր, սկզբունքայի՛ն առաջարկություններ: Այդ թվումՙ սահմանադրության նոր խմբագրությունը հանրաքվեով ընդունվելու դեպքում գործող Պետական Դուման լուծարելու եւ նոր, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու, 2024 թվականին նախագահ Վլադիմիր Պուտինի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո նրան կրկին վերընտրվելու հնարավորություն տալու, ամբողջովին խորհրդարանական կառավարման անցնելու, գործող վարչապետին, ինչպես նաեւ կառավարությանն ու նրա բոլոր անդամներին Պետդումայի կողմից հաստատելու եւ մի քանի այլ հարցերի մասին: Դումայի նախագահ Վոլոդինն այդ առաջարկությունների առթիվ գնաց Պուտինի կարծիքը հեռախոսով ճշտելու, եւ բոլորի համար անսպասելի խորհրդարանի շենքում հայտնվեց Պուտինն ինքըՙ պատգամավորների առջեւ ելույթ ունենալու եւ բարձրացված հարցերի առթիվ իր կարծիքը ամբողջ երկրին ի լուր հայտարարելու համար:Բավական հետաքրքրական ելույթ էր դա, որում նախագահը նախ շնորհակալություն հայտնեց աշխատանքային խմբինՙ կատարած հսկայական կարեւորության աշխատանքի համար: Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարին չհամաձայնեց, ընդգծելով, թե իրենք ոչ թե նոր սահմանադրություն են ընդունում, այլՙ խորքային փոփոխությունների ենթարկված մի կարեւորագույն փաստաթուղթ, որը գործող խորհրդարա՛նն էլ լիովին կարող է դնել իր հետագա գործունեության հիմքում: Խորհրդարանական կառավարման անցնելու մասին Պուտինը բացասաբար արտահայտվեց, մատնանշեց այդպիսի կառավարում ունեցող երկրներից մի քանիսում հաստատված անկայունությունը, երկիշխանության վտանգը: Հակառակը, կարեւորեց նախագահական կառավարման հետագա ամրապնդման անհրաժեշտությունը: Ինչ վերաբերում է 2024 թվականին իրեն կրկին ընտրվելու հնարավորություն տալուն (այդպիսի առաջարկությամբ Պետդումայում հանդես եկավ աշխարհի առաջին կին-տիեզերագնաց, պատգամավոր Վալենտինա Տերեշկովան), Պուտինը նախ շնորհակալություն հայտնեց իր մասին ասված ջերմ խոսքերի համար, այնուհետեւ ընդգծեց, թե բոլոր դեպքերում նախագահի ընտրությունները պետք է լինեն մրցակցային, ժողովրդին տան իրական ընտրության հնարավորություն, շեշտեց, թե դեռ վաղ է ասելՙ 2024 թվականին իր առողջական վիճակը թույլ կտա՞, արդյոք, մասնակցել նոր ընտրությունների: Ապա ավելացրեց, թե այդպիսի դեպքում անպայման պետք է լինի նաեւ երկրի սահմանադրական դատարանի նախնական եզրակացությունը, որ նոր ընտրություններին իր մասնակցությունը գործող սահմանադրության խախտում չի դիտվի, որից հետո միայն կընդունի վերջնական որոշում:- Ինչպես ապրիլի 22-ին ժողովուրդը քվեարկի, այնպես էլ կանեմ,- ասաց Պուտինը:Մեր ժողովրդական խոսքն այսպիսի դեպքերի համար ասում էՙ չեմ ուզում, գրպա՛նս դիր: Ինչեւէ, Ռուսաստանում նու՛յնպես սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվելու: Եթե որեւէ արտակարգ բան (օրինակՙ կորոնավիրուսի տարածվածությունը) չխանգարի, ապա Հայաստանի ու Ռուսաստանի հանրաքվեների հիմնական տարբերությունը այն կլինի, որ Ռուսաստանում Հայաստանի նման ոչ թե մեկ, այլ առնվազն 200 փոփոխություն է դրվելու հանրաքվեի: Ըստ իսՙ մենք էլ կարող ենք չշտապել, հասունացնել նաեւ սահմանադրության մյուս փոփոխությունները, նո՛ր միայն գնալ հանրաքվեի: Չէ՞ որ հանրաքվեն, ամեն ինչից զատ, նաեւ ծախսատա՛ր գործ է: Ինչո՞ւ չխուսափենք ավելորդ ծախսերից:
 
Նախորդ գրառումը

ՍՏԵՊՂԻՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՐԵՎ

Հաջորդ գրառումը

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵԸ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ»

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵԸ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ»

Լրահոս

Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան

01/07/2026

Պատմական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը շարունակել է Իսրայելի կառավարության՝  Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ հարցազրույց տալով News.am-ին։ Արմեն Այվազյանն առանձնացրել է...

Հայաստանի զինված ուժերում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

01/07/2026

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ...

GB News լրատվամիջոցն անդրադարձել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված մեր պաշտոնական նամակին

01/07/2026

Բրիտանական հեղինակավոր GB News լրատվամիջոցն անդրադարձել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված մեր պաշտոնական նամակին: Մեր իրավաբանական թիմի...

Եթե ՍԴ-ն վերաբաշխի մանդատները, ԲՀԿ-ի 5 մանդատի հաշվին ՔՊ-ից կպակասի 3, «Ուժեղ Հայաստան»-ից կամ «Հայաստան»-ից՝ 1 մանդատ. Օրբելյան

01/07/2026

Մենք երկու պահանջ ունենք՝ անվավեր ճանաչել ընտրության արդյունքները. այդ դեպքում ողջ Հայաստանում վերաքվեարկություն է լինելու։ Եթե ամբողջ Հայաստանում վերաքվեարկություն չեղավ,...

Եթե դատարանն ամբողջությամբ անվավեր չճանաչի ընտրության արդյունքները, առնվազն պետք է կայացնի անվավեր ճանաչելու և մանդատների  վերաբաշխման որոշում. Օրբելյան

01/07/2026

Առկա փաստերը հիմք են տալի պնդելու, որ այն դեպքում, եթե դատարանն ամբողջությամբ անվավեր չճանաչի ընտրության արդյունքները, առնվազն պետք է կայացնի...

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր

01/07/2026

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական