Չորեքշաբթի, Հունիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՐՈՏԻԿ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

27/10/2017
- 27 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հանրային տրանսպորտում հայտնվել են ուշագրավ գրություններ: Նույն թեմայի շուրջ, բայց տարբեր, ես, օրինակ, հանդիպել եմ այս երկուսին. Մ՜ի դիպչիր իմ մարմնին. իմ մարմինը հանրային տարածք չէ: Եւ ավելի զիլ մի բանՙ Հասարակական տրանսպորտում մարմինների հպումը համարվում է սեռական ոտնձգություն : Անկեղծ ասած, հատկապես վերջին գրությունից հետո, երթուղայինում կանգնած, հանկարծ հասկացա, որ իմ հանդեպ սեռական ոտնձգություն է անումՙ միանգամից երեք մարդ, որոնցից երկուսըՙ կին, մեկըՙ տղամարդ, իսկ ես սեռական ոտնձգություն եմ անում երկու կնոջ նկատմամբ, քանի որ առաջինի աթոռից բռնվել եմ (որպեսզի վայր չընկնեմ), ու մատներով դիպչում են նրա մազերին, իսկ երկրորդի թեւին հպվել եմ ոտքով, քանի որ հետեւից կանգնած եւ իմ հանդեպ սեռական ոտձգություն կատարող կինը ինձ ազատ տարածություն չի տվել: Ու մինչ ես ուզում էի բղավելՙ ողջ երթուղայինով մեկՙ մ՜ի դիպչեք իմ մարմնին, իմ մարմինը հանրային տարածք չէ, անմիջապես հասկացա, որ եթե հանկարծ նման բան անեմ, մի քանիսն ինձ կմեղադրեն սեռական ոտնձգության համար, իսկ ես երթուղայինից կիջնեմ խայտառակված, քանի որ միանգամից երեք մարդ իմ հանդեպ նույնն արած կլինի: Մի խոսքով, սուս ու փուս շարունակեցի ճանապարհս, լավ է, որ վարորդի կողքին երկու նստատեղերից մեկն արագ ազատվեց, եւ ես արագորեն նետվեցի առաջ, ու կողքիս նստողի հետ փոխադարձավար սեռական ոտնձգություն անելով հասանք տեղ:

Սա ի՞նչ է, ո՞վ է որոշել. Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությո՞ւնը, իրենք տեղյակ ե՞ն, իսկ ինչո՞ւ ոչ: Լավ, եթե մարմինների հպումը սեռական ոտնձգություն է համարվում հանրային տրանսպորտում, բա երբ ուղեւորներից մեկը կամովին խնդրում է, որ իր դրամը փոխանցես վարորդին ու ձեր ձեռքերը հպվում են, դա ի՞նչ էՙ սեռական ակտ փոխադարձ համաձայնությա՞մբ, կամ երբ ձեռքդ մեկնում ես եւ օգնում, որ կինը բարձրանա կամ իջնի երթուղայինից, ուրեմն հաջորդ իսկ վայրկյանին պետք է ԶԱ՞ԳՍ գնաք, քանի որ բանը բանից անցե՞լ է: Իսկ եթե երեխային ես հպվում, դա արդեն մանկապղծությո՞ւն է…Ես իհարկե հասկանում եմ, որ այս գրությունները կարող են լինել առանձին վարորդների սեռական երեւակայության նեղլիկ սահմաների ապացույցը, բայց չեմ հասկանում, թե ինչո՞ւ համապատասխան տեղի համապատասխան վարչությունը չի ուսումնասիրում, թե ի՞նչ գրություններ են փակցնում մեր տրանսպորտում եւ ինչ գրություններ են պատռում, օրինակՙ «Տրանսպորտում ծխել չի կարելի» գրությունները պատռում են, ինչը նշանակում է, որ տրանսպորտում ծխել կարելի է, մանավանդ երբ ենթարկվում ես սեռական ոտնձգության կամ փոխադարձ համաձայնությամբ սեռական ակտից հետո: Բա ոնց:

Հասկանում եմ նաեւ, որ տրասպորտում հաճախ լինում են մարդիկ, որոնք սկզբունքորեն չեն ուզում նստել, քանի որ կանգնած ավելի հարմար է ակամայից դիպչել կողքի կանանց, բայց, կներեք, եթե քաղաքի այսինչ նրբանցքում օրվա այսինչ ժամին այսինչ մեկը բռնաբարել է այնինչ մեկին, դա դեռ չի նշանակում, որ քաղաքի տվյալ նրբանցքում օրվա տվյալ ժամին բոլոր անցորդները պոտենցիալ բռնաբար են կամ բռնաբարության զոհ:

Բայց մյուս կողմից, այդ գրությունները կարող են փրկել հասարակական տրանսպորտը: Մարդիկ, տեսնելով, որ երթուղայինում նստելու տեղ չկա, այլեւս չեն նստի, քանի որ որեւէ մեկը չի ցանկանա ենթարկվել սեռական ոտնձգության, ինչն անխուսափելի է, երբ երթուղայինում կանգնած ես: Սա էլ կնշանակի, որ երթուղայինները չեն բեռնվի, վարորդները կբողոքեն, որ շատ փող չեն աշխատում, գծի տերերն էլ կսկսեն մեծ ավտոբուսներ բերել, բայց քանի որ ավտոբուսն էլ է հասարակական տրանսպորտ, որտեղ նույնպես միմյանց հպվել չի կարելի, այնտեղ եւս մարդիկ այդ վախից չեն կուտակվի: Ավտոբուսներն էլ ավելի հաճախ կսկսեն աշխատել, որ մարդկանց տեղափոխենՙ առանց սեռական ոտնձգությունների ենթարկելու: Հա, մեկ էլ մարդիկ դռների մոտ չեն հավաքվի, որպեսզի իջնողները նրանց սեռական ոտնձգության չենթարկեն, իսկ ավտոբուսներում ամեն աթոռի դիմաց դրված կլինեն սեղաններՙ վրան մոխրաման, որ ուղեւորները կարողանան հանգիստ ծխել. թե չէ ինչո՞ւ պատուհանի մոտ նստած վարորդը կարող է ծխել, իսկ պատուհանի մոտ նստած ուղեւորըՙ ոչ, մանավանդ երբ ամբողջ քաղաքը խցանումների մեջ է, ճանապարհըՙ երկար:

Մի խոսքով, հասարակական տրանսպորտին մեծ փոփոխություններ են սպասվում: Վարչապետն, օրինակ, հանձնարարել է վերացնել խցանումները: Բացի նրանից, որ դա կօգնի ավելի արագ տեղ հասնել, փաստորեն նաեւ կնպաստի, որ մարդիկ ավելի քիչ սեռական ոտնձգությունների ենթարկվեն կամ ենթարկեն:

Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԵՄ ԵՎ ԵԱՏՄ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Լրահոս

Իրանը չի կարողանա վճարներ կամ մաքսատուրքեր սահմանել Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ռուբիո

23/06/2026

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված որևէ վերջնական համաձայնագրի համաձայն՝ Իրանը չի կարողանա վճարներ կամ...

Արտաքին միջամտություն է իրականացվել՝ ազդելու Հայաստանի ընտրությունների արդյունքների վրա. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում

23/06/2026

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանում: Նա անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանի ընտրությանը՝ ընդգծելով,...

Հուլիսի 4-5-ը Թեհրանի «Մոսալլա» համալիրում տեղի կունենա Խամենեիի հրաժեշտի արարողությունը

23/06/2026

Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության կապակցությամբ Թեհրանում 3 օր ոչ աշխատանքային կլինի։ Tasnim-ի փոխանցմամբ՝ այս...

Բեյրութի պահանջն անփոփոխ է՝ Իսրայելը պետք է դուրս գա Լիբանանի հարավից. Լիբանանի նախագահ

23/06/2026

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը, Վաշինգտոնում իսրայելցի և լիբանանցի պաշտոնյաների միջև ուղիղ բանակցությունների ֆոնին, հայտարարել է, որ իր երկրի գլխավոր նպատակը...

Կիևը միայն փորձում է ստեղծել բանակցային ամուր դիրքի տպավորություն. մարտադաշտում իրականությունը բոլորովին այլ է. Պուտին

23/06/2026

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների՝ հիմնվելով 2022 թվականին Ստամբուլում ձեռք բերված համաձայնագրերի վրա. հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր...

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից 10 վագոն ցորեն կգա Հայաստան

23/06/2026

Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան: Ռուսաստանից կմատակարարվի 10 վագոն ցորեն: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ գնացքը...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական