Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Telegram-ում գրանցվել է ավելի քան 70 միլիոն նոր օգտատեր Facebook-ի խափանումների ֆոնին

Telegram-ը գրանցել է ավելի քան 70 միլիոն նոր օգտատեր՝ երեկ Facebook-ի ծառայությունների լայնածավալ խափանումների ֆոնին: Այս մասին երեքշաբթի օրը գրել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը իր Telegram էջում:

«Telegram-ի օրական աճի տեմպը նորմայից մեծ է եղել և մեկ օրում մենք ընդունել ենք ավելի քան 70 միլիոն «փախստականի» այլ հարթակներից», – գրել է Դուրովը:

Նա հավելել է, որ Telegram-ը շարունակում է աշխատել մեսենջերի օգտատերերի մեծ մասի համար: Միևնույն ժամանակ, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի որիոշ օգտատերեր կարող էին սովորականից ցածր արագություն ստացած լինել, քանի որ միլիոնավոր մարդիկ այս մայրցամաքներից միաժամանակ սկսեցին գրանցվել Telegram-ում: