Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Facebook-ը մեկնաբանել է «չարամիտ միջամտությունը» սոցցանցերի խափանման հարցում

Ընկերությունից հայտնել են, որ Facebook-ի ծառայությունների խափանումների պատճառը մտածված վնասակար գործողություն չի եղել, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:

«Մենք ցանկանում ենք հստակեցնել, որ այս խափանման հետևում չարամիտ գործունեություն չկա. հիմնական պատճառը մեր կողմից կազմաձևման սխալ փոփոխությունն էր», – ասվում է սոցիալական մեդիայի աջակցության բլոգում: Նշվում է, որ չկա որևէ ապացույց, որ օգտագործողի տվյալները խափանված լինեն ձախողման արդյունքում:

Facebook, Instagram, WhatsApp և մի շարք այլ ծրագրեր երկուշաբթի գրեթե յոթ ժամ անհասանելի էին օգտվողներին: Ըստ նախնական տվյալների՝ պատճառը ծրագրային ապահովման թարմացման սխալներն էին: Ավելի ուշ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը ներողություն խնդրեց ձախողման համար՝ ասելով, որ սոցիալական ցանցերը վերադառնում են աշխատանքի: