Հյուսիսային Կորեան հոկտեմբերի 4-ի առավոտյան հայտարարել է Հարավային Կորեայի հետ հաղորդակցման բոլոր ուղիների վերականգնման մասին, հաղորդում է Իզվեստիան՝ վկայակոչելով «Ռենհափ» գործակալությունը:
ԿԺԴՀ ղեկավարը մտադրություն է հայտնել վերականգնել կապերը միջկորեական հարաբերությունների բարելավման ջանքերի շրջանակներում:
Բացի դրանից, ԿԺԴՀ կառավարությունը Սեուլին կոչ է արել ջանքեր գործադրել, որպեսզի «Հյուսիսի և Հարավի միջև հարաբերությունները զարգանան ճիշտ ճանապարհով, որպեսզի բացեն ապագայում պայծառ հեռանկարներ»: