Դոնալդ Թրամփը վերջին մեկ-երկու ամսում այլևս նկատելիորեն հետ չի մնում նախագահական ընտրություններում իր առավել հավանական մրցակցից՝ դեմոկրատ Ջո Բայդենից: Այդ մասին են վկայում մի շարք հարցումների արդյունքներ, հաղորդում էCNN-ը:
Փորձագետների կարծիքով՝ նախագահ Թրամփի վարկանիշի աճի պատճառների թվում են բողոքի ցույցերի մարումը, համաճարակից հետո տնտեսական վերականգնման սկսվելը, ինչպես նաև Թրամփի ակտիվ դիրքը միջազգային ասպարեզում և ներքաղաքական հարցերում: Վերլուծաբանները կարծում են, որ Սպիտակ տան ղեկավարը «հաղթանակի շոշափելի շանսեր ունի»: