Օգոստոսի 14-ին գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 276 նոր դեպք և 267 առողջացած։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41299 դեպք, որոնցից 34164-ն` առողջացած, 814-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6082 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 181962 թեստավորում:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 69 (կին), 82 (տղամարդ), 78 (տղամարդ) և 70 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 239 է: