Վիետնամի առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել գնել կորոնավիրուսի ռուսական առաջին պատվաստանյութը:
Պատվաստանյութ գնելու անհրաժեշտությունը Վիետնամը բացատրել է մի քանի ամսվա դադարից հետո կորոնավիրուսի երկրորդ բռնկումով, հաղորդում է Reuters-ը։ Գործակալությունը նշում է, որ, միևնույն ժամանակ, վիետնամցի գիտնականները կշարունակեն աշխատանքներն իրենց պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ: