Իրանը նախատեսում է ամեն ամիս մոտ 2 միլիոն չափաբաժին Սպուտնիկ V պատվաստանյութ արտադրել: Այս մասին հայտարարել է Իրանում Սպունիկ V արտադրող դեղագործական ընկերության տնօրեն Ռեզա Մոստուֆին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Շաբաթ օրը Իրանում, երկրի առողջապահության նախարար Սաիդ Նամակիի ներկայությամբ, տեղի ունեցավ երկրում արտադրված Սպուտնիկ V կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին փորձնական խմբաքանակի պաշտոնական շնորհանդեսը: