Իրանցի կենսաբանները հրապարակել են ոչ ակտիվացված COVIran Barakat պատվաստանյութի նախակլինիկական փորձարկումների արդյունքները: Փորձերի արդյունքները գիտնականները հրապարակել են bioRxiv-ում: Կենդանիների վրա փորձարկումները հաջողությամբ են ավարտվել:
Այս պատրաստուկների մշակումը տևում է ավելի երկար, քան վիրուսային կամ ՌՆԹ պատվաստանյութերը: Միևնույն ժամանակ, դրանք, ենթադրաբար, ավելի հուսալի պաշտպանություն են ապահովում կորոնավիրուսի նոր տեսակների դեմ և պահպանման հատուկ պայմաններ չեն պահանջում, ինչպես իրենց Pfizerը և Moderna-ն: