«Արթիկ» ՔԿՀ-ի բաց ռեժիմի դատապարտյալներին տարել են Նիկոլ Փաշինյանի հավաքին, բայց դա դեռ ամենը չէ. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Արթիկում շրջանառվող լուրերի համաձայն՝ այնտեղ Նիկոլ Փաշինյանին դիմավորողների մեջ մեծ թիվ էին կազմում, ինչպես տեղացիներն են խոսում, «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցները:
Բայց սա դեռ ամենը չէ. ըստ նույն լուրերի՝ Փաշինյանին սատարողների մեջ էին նաև նույն ՔԿՀ-ի բաց ռեժիմով պատիժը կրող դատապարտյալներից ոմանք: Հատկանշական է, որ վերոնշյալ ՔԿՀ-ի պետը ոչ ավել, ոչ պակաս, ՔՊ-ի ցուցակի 16-րդ համարը զբաղեցնող գեներալ- լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի որդին է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
