Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

«ՈՉԻՆՉ, ԹՈՂ ԴԻՏԱՐԿԵՆ, ԹՈՂ ՈՒՐԱԽԱՆԱՆ». ԹՇՆԱՄԻՆ ԿԱՊԱՆՈՒՄ ՀԵՏԵՒՈՒՄ ԷՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՇԱՐԺԻՆ. Hraparak.am

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Սյունիքի մարզում իրականացվող իր քարոզարշավի շրջանակներում այցելեց նաև Կապանի «Սյունիք» օդանավակայան: Նրան օդանավակայանում ուղեկցում էր իր դաշինքի անդամ «Վերաժնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, ում աջակցությամբ է կառուցվել այս օդանավակայանը: 

Նա Քոչարյանին ներկայացրեց օդանավակայանի հնարավորություններընշելով, որ այն պատրաստ է ընդունել քաղաքացիական օդանավեր, պարզապես քաղավիացիայի կոմիտեի թույլտվությունն է պետք, նաև ամենակարևոր խնդիրը կա անվտանգության խնդիրը, քանի որ ընդամենը մի քանի հարյուր մետր այն` դիմացի սարին թշնամու ուժերն են տեղակայվել, և օդանավակայանն ամբողջությամբ իրենց դիտարկման և հսկողության տակ է:

Այդ ընթացքում օդանավակայնի ներկայացուցիչները Քոչարյանին ասացին, որ իրեն դիտարկում են: Եվ, իսկապես, մենք նկատեցինք, որ ադրբեջանցի զինվորները, տեսնելով օդանավակայան տարածքում Քոչարյանի ու նրա թիմակիցների շարժը, սկսեցին իրենց դրոշի մոտից հեռադիտակով հետևել օդանավակայանում գտնվողների շարժին:

«Ոչինչ, թող դիտարկեն, թող ուրախանան»,- ի պատասխան զգուշացմանը` ասաց Ռոբերտ Քոչարյանը: