Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Համաճարակի մեկնարկից ի վեր ավելի քան 150 մլն մարդ վարակվել է կորոնավիրուսով

Մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 878 386 մարդ: Ընդհանուր առմամբ, COVID-19 համաճարակի մեկնարկից ի վեր ախտորոշվել է 150 110 310 մարդ: Այս մասին հայտնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից:

ԱՀԿ-ի տվյալներով, աշխարհում այս հիվանդության տարածման ընթացքում 3 158 792 հիվանդ մահացել է վարակի և հարակից գործոնների հետևանքով:

Կազմակերպության ներկայացուցիչները հավելել են, որ ապրիլի 28-ի դրությամբ COVID-19-ի դեմ պատվաստվել է 1,011,457,859 մարդ: