Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն շնորհակալություն է հայտնել Մերոն լեռան վրա տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ:
«Ես հիմա խոսեցի ԱՄՆ նախագահ Բայդենի հետ: Նա զանգահարեց ինձ և ցավակցեց այստեղ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Ես ձեր անունից, Իսրայելի քաղաքացիներ, շնորհակալություն եմ հայտնում նրան, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, Եվրոպայի առաջնորդներին, արաբական աշխարհի առաջնորդներին Բահրեյնից, Արաբական Միացյալ Էմիրությունների և շատ այլ առաջնորդների, ովքեր կիսում են մեր վիշտը, Իսրայելի բոլոր քաղաքացիների վիշտը», հաղորդել է վարչապետի աշխատակազմը:
«Իսրայելի շատ քաղաքացիների պես ես եկել եմ արյուն հանձնելու՝ ի նշան համերաշխության այդ սարսափելի ողբերգության տուժածների։ Ճշմարտության պահերին մեր ժողովուրդը միավորվում է, և դա այն է, ինչ մենք անում ենք այստեղ և հիմա», հավելել է Նաթանյահուն: