Կիրակի, 9 Օգոստոս, 2026

Քաղավիացիայի Կոմիտեյի հետ 4-րդ օրը դեռ «հետաքննություն են անց կացնու՞մ»․ Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ավիատոր Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կարդացի Fly Armenia Airways ավիաընկերության տեղեկատվությունը, համաձայն որի իրենց օդանավը Տալլինից թռիչք է կատարել Կիևի հոստոմել օդանավակայան, տեխնիկական սպասարկում կատարելու, և անհայտ պատճառներով հայտնվել է Թեհրանում….

Ստորև ներկայացնում եմ Կիևի և Թեհրանի միջև ընկած հեռավորությունն ըստ travelmath մասնագիտական ծրագրի: Ուղիղ գծով այն կազմում է 2346 կմ, պարոնայք, երկու հազար երեք հարյուր քառասունվեց կիլոմետր: Ոչ ավել, ոչ պակաս:

Եվ թռիչքային ժամանակը կազմում է 3 ժամ և 25 րոպե: Ուղիղ գծով: Եվ այդ տարածությունը, ըստ ավիաընկերության, օդանավն անցել է առանց տարանցիկ երկրների պարտադիր թույլտվությունների՞, առանց նախորոք հայտարարագրված թռիչքային պլանի՞…

Ավելացնեմ, որ Կիևի Հոստոմել օդանավակայանը հանդիսանում է «Անտոնով» ֆիրմայի թռիչքային-փորձարարական կենտրոնը: Որը, համաձայն իմ աղբյուրի, ՉԻ ՍՊԱՍԱՐԿՈւՄ Բոինգ տիպի օդանավեր (!!!):

Հենց նոր հեռախոսազրույց եմ ունեցել «Անտոնով» կոնցեռնի բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Նրա տեղեկություններով, համենայն դեպս, Բոինգ օդանավի սպասարկում օդանավակայանում չի կատարվում:

Երկրորդ հղումը Fly Armenia-ի տեղեկատվությունն է:

Ու Քաղաքացիական ավիացիայի Կոմիտեյի հետ 4-րդ օրը դեռ «հետաքննություն են անց կացնու՞մ»…ՀԳ: Արձագանքներում տեղեկություն ստացա, որ Հոստոմելի օդանավակայանում կա Բոինգ սպասարկող տեխնիկական ընկերություն:

Վաղը կճշտեմ օդանավակայանի ղեկավարության հետ և կտեղեկացնեմ: