Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռոմանոս Պետրոսյանը հետապնդում է Խոսրովի արգելոցի փոխտնօրենին

10/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

168․am-ը գրում է․ «Ռոմանոս Պետրոսյանի խորհրդականը՝ Հովհաննես Մարտիրոսյանը, որոշ ժամանակ առաջ նախարարի անունից կանչում է իր մոտ, ասում․ «Լավ ձևով դիմումդ գրի գնա, թե չէ՝ ամեն ինչ կանենք, որ դատվես»։ Հարցնում եմ՝ ինչի՞ համար դիմում գրեմ, ասում է՝ նախարարի ցանկությունն է, ինքը Պետրոսյանի անունից է խոսում. 168․am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Վահե Միրզոյանը՝ նշելով, որ իրեն Շրջակա միջավայրի նախարարությունը, ի դեմս Ռոմանոս Պետրոսյանի, հետապնդում է՝ փորձելով անհիմն աշխատանքից ազատել։

«Հետապնդումները, իմ դեմ արշավը սկսվեցին այն բանից հետո, երբ Ռոմանոս Պետրոսյանը դարձավ նախարար։ Ամեն ինչ արեցին՝ ինձ վրա կեղտ գտնելու համար, բայց չգտան։ Ես բարեխիղճ աշխատող եմ, յուրաքանչյուր աշխատակից կվկայի այդ մասին, շուրջ 6 տարի է՝ աշխատում եմ արգելոցում։ Երբ տնօրենի տեղակալի՝ գիտության և պահպանության գծով 2 հաստիքները կրճատվեցին, նշանակվեցի ընդհանուր գծով փոխտնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանի գալուց հետո կրկին հաստիքացուցակ փոխվեց, ավելացվեց տնօրենի տեղակալի ևս մեկ հաստիք։ Հիմա ամեն գնով, ինձ համար անհասկանալի պատճառներով՝ նախարարը հետապնդում է ինձ։ Երբևէ քաղաքականության մեջ չեմ եղել, որևէ կուսակցության չեմ հարել, ենթադրում եմ՝ պատճառը հենց սա է»,- ասաց Միրզոյանը։

Վերջինս նշեց՝ իր աշխատանքային գործունեության ընթացքում արգելոցում բազմիցս աուդիտ է իրականացվել և իր մասով որևէ իրավախախտում չի արձանագրվել։ Ըստ նրա՝ վերջին աուդիտն անձամբ Ռոմանոս Պետրոսյանն է ուղարկել։

«Արգելոցի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Բորիս Բաղդասարյանին, ում հենց Ռոմանոս Պետրոսյանն էր նշանակել աշխատանքի, ստիպում էին հեռացնել ինձ արգելոցից։ Անգամ անձամբ Պետրոսյանը եկել է արգելոց և հերթական անգամ բարձրացրել ինձ աշխատանքից ազատելու հարցը։ Տնօրենին ամեն օր ճնշում էին։  Սակայն Բաղդասարյանը, մինչև իր պաշտոնավարման ավարտը, չգնաց այդ քայլին, որովհետև հիմք չուներ»,- մանրամասնեց արգելոցի փոխտնօրենը։

Վերջինիս խոսքով՝ արգելոցի նոր ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ջիլավյանի առաջ ևս այդ պահանջն է դրված՝ ամեն գնով ազատել իրեն աշխատանքից։  Ասում է՝ Ռոմանոս Պետրոսյանի նախարար դառնալուց ի վեր արգելոցի կանոնադրությունը և հաստիքացուցակը քանիցս փոխվել է, ինչի հետևանքով մի շարք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, նրանց աշխատանքային իրավունքները կոպտորեն խախտվել են և մնացել անհետևանք։

«Այս անօրինական գործողությունները շարունակական բնույթ են կրում։ Փետրվարի 9-ին արգելոցի խորհրդի նիստ է տեղի ունեցել։ Իմ ունեցած հավաստի տեղեկություններով՝ օրակարգում կրկին հաստիքացուցակ փոխելու, որոշ աշխատակիցների աշխատանքից ազատելու հարցն է եղել։  Չի բացառվում, որ այդ աշխատակիցներից մեկը հենց ես եմ»,- ասաց Միրզոյանը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գերիշխում է ամենուրեք միանձնյա իշխանություն հաստատելու կարծրատիպը եւ դրանով թելադրված ակնկալիքը. Գեւորգ Դանիելյան

Հաջորդ գրառումը

Էրդողանը նշել է, որ Ղարաբաղն արդեն գտնվում է իր «տերերի» վերահսկողության տակ

Համանման Հոդվածներ

Նորություններ

ԱԺ քառօրյան՝ ուղիղ

17/04/2026
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026
Հոգևոր

Հորդորում եմ Նիկոլին և իր անօրեն կամակատարներին ձեռնպահ մնալ Եկեղեցու ներքին գործերին միջամտելուց․ Տեր Վրթանես

17/04/2026
Նորություններ

Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ. Ալեն Սիմոնյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Էրդողանը նշել է, որ Ղարաբաղն արդեն գտնվում է իր «տերերի» վերահսկողության տակ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական