Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մայրենի լեզվով եւ ԱՅԼ օտար լեզուներո՞վ». չեղավ…

17/07/2020
- 17 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի կառավարությունը 2010 թվականի ապրիլի 8-ին կայացրել է «Հանրակրթության պետական չափորոշչի ձեւավորման եւ հաստատման կարգը եւ հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու… մասին» N 439-Ն որոշումը: Այդ կարգը եւ այդ չափորոշիչը համապատասխանաբար շարադրվել են տվյալ    որոշման N 1 եւ N 2 հավելվածներում: Մեկ տարի հետոՙ 2011թ. հուլիսի 28-ին, գործադիրի N 1088 որոշմամբ այդ հավելվածներից N 1-ում մեկ կետ հանվել է, իսկ N 2-ը (չափորոշիչը) շարադրվել է նոր խմբագրությամբ: Հետեւաբար, այս վերջինն էլ պետք է որ լինի մինչեւ այժմ գործողը: Բայց ԿԳՄՍ ներկայիս նախարարության մշակած ու այս օրերին քննարկվող նոր չափորոշիչների վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման հրապարակված նախագծով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել ոչ թե այս, այլ հին տարբերակըՙ 2010 թ. որոշման նշված հավելվածները: Մասնագետ չլինելով, չենք կարող այս փաստը իրավական տեսանկյունից գնահատել, բայց զուտ տրամաբանորեն սա մի տեսակ անհասկանալի է թվում:

Հանրակրթության նոր չափորոշչի նախագծին մանրամասն ծանոթանալու եւ մանավանդ հնի հետ համեմատելու հսկայական դժվարին աշխատանքը դեռ հասցրած չլինելովՙ չենք ուզում դատողություններ անել, բայց առաջին հայացքից նկատած երկու բան այնուամենայնիվ նշենք: e-draft.am կայքում հրապարակված նախագծի «Միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները եւ… ակնկալվող վերջնարդյունքները» բաժնի 4-րդ կետում գրված է նաեւ, թե սովորողները «… գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով եւ այլ օտար լեզուներով»: Ահավոր միտք է ստացվել, բայց անշուշտ, ցավալի վրիպման հետեւանք է, գուցե մի բաց թողած բութի խնդիր: Պարզապես ուզեցինք հեղինակների ուշադրությունը հրավիրել, որ նկատեն եւ ուղղեն, հանկարծ այդպես չմնա հաստատվելիք տեքստում:

Իսկ ահա մեկ ուրիշ հանգամանք արդեն լրջորեն անհանգստացրեցՙ խորացնելով նախարարության նախընթաց տարբեր քայլերից առաջացած ընդհանուր մտահոգությունը: Հանրային հեռուստատեսության հուլիսի 9-ի երեկոյան հարցազրույցում Պետրոս Ղազարյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ի թիվս այլ հարցադրումների ներկայացրեց հասարակության մեջ շրջանառվող նաեւ այն տեսակետը, թե «Այս չափորոշիչներով դուք դաստիարակելու եք տեխնոկրատ սերունդ, որտեղ կուժեղանան բնագիտական առարկաները, իսկ այ, հայի ինքնության եւ ինքնաընկալման կողմը կթուլանա»: Նախարարը… չփորձեց իսկ ժխտել: «Մենք դաստիարակելու ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը դուրս գալով դպրոցից, լինելու է քննադատող, վերլուծող, հմտություններով եւ գիտելիքով զինված: Եվ էն ժամանակ ինքը իմանալու է, թե ինչպես էս հասարակության մեջ համակեցության կանոններին համապատասխան ապրի, ստեղծի երջանիկ հասարակություն եւ բարոյական հասարակություն: Էս է: Մնացածը արդեն ըստ մասնագիտությունների, ըստ նախասիրությունների…»,- ահա Արայիկ Հարությունյանի պատասխանի հիմնական մասը բառացի:  

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուբեն Կոսեմյանՙ հայ մշակույթի նվիրյալը

Հաջորդ գրառումը

Թուրքի «հրավառությունը»ՙ Մուրղուզ սարից

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Թուրքի «հրավառությունը»ՙ Մուրղուզ սարից

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական