Երկուշաբթի, 24 Օգոստոս, 2026

Փաշինյանի՝ Վեհափառին ավազանի անունով կոչելուց հետո ընդդիմադիրները սկսեցին հարվածել սեղաններին, ՔՊ-ականները՝ ծափ տալ

Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած խոր, համակարգային ճգնաժամի մասին, որտեղ շարադրվում են տասնյակ փաստեր, որ  Կտրիճ Ներսիսյանը…, ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց Նիկոլ Փաշինյանը, սակայն նրա խոսքը կիսատ մնաց, քանի որ նրա՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ավազանի անունով կոչելուց հետո ընդդիմադիր պատգամավորները սկսեցին ձեռքերով հարվածել սեղաններին, իսկ ՔՊ-ական պատգամավորները՝ ծափահարել։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատգամավորներին հորդորեց լռել, իսկ Փաշինյանին առաջարկեց շարունակել ելույթը։ 

Փաշինյանը շարունակեց… «որ Կտրիճ Ներսիսյանը  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դուրս է դրել կանոնական ծիրից՝ սրանից բխող բոլոր հետևանքներով»։

Սակայն դալիճում կրկին ծափեր և սեղանին հարվածներ լսվեցին։

Կիսվել