Մոսկվան կարող է միջոցներ ձեռնարկել ռուսաստանցի զբոսաշրջիկներին Հայաստան այցելելուց հետ պահելու ուղղությամբ. Մատվիենկո

Եթե Հայաստանում շարունակվեն երրորդ երկրների հարցումներով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները, Մոսկվան կարող է միջոցներ ձեռնարկել ռուսաստանցի զբոսաշրջիկներին Հայաստան այցելելուց հետ պահելու ուղղությամբ. հայտարարել է ՌԴ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Մատվիենկոն նշել է, որ հայ-ռուսական հարաբերություններն այժմ «միակողմանի երթևեկությամբ փողոց» են հիշեցնում։
«Երևանից հնչում են հայտարարություններ Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման կարևորության մասին, սակայն այդ խոսքերը հաճախ չեն համապատասխանում կոնկրետ քայլերին»,– ասել է Դաշնության խորհրդի նախագահը։
Նրա խոսքով՝ քննարկվել է նաև Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ իրականացվող ձերբակալությունների հարցը՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է երրորդ երկրների հարցումներով իրականացվող դեպքերին։
