Ուրբաթ, Հուլիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
- Երաժշտություն, Մշակութային, Մշակույթ, Նորություններ

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում  մի քանի համերգով հանդես կգա օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան), որի համար երաժշտությունն ապրելակերպ է, երկար տարիներ ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայում, սակայն բաց չի թողնում հայրենիքում՝ Հայաստանում համերգներով հանդես գալու որևէ առիթ։

 Բարրոն պարբերաբար համագործակցում է Հայաստանում բնակվող երգիչների, երաժիշտների հետ, նրանց համախմբում է մեկ գաղափարի շուրջ և համերգների միջոցով կենդանացնում, նոր շնչով է ներկայացնում թե՛ հայ, թե՛ օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Այս անգամ Բարրոն հայրենիքում կներկայանա Հայաստանում քրիստոնեության ընդունման 1725-ամյակին նվիրված երեք համերգով։

Երևանյան համերգը տեղի կունենա հուլիսի 21-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, երգչի ծննդավայրում՝ Գյումրիում նախատեսված համերգը տեղի կունենա հուլիսի 22-ին Յոթ վերք եկեղեցում, իսկ Կապանի համերգը կանցկացվի հուլիսի 25-ին քաղաքի արվեստի պետական քոլեջում։

Համերգներին երգեհոնի նվագակցությամբ Բարրոն կկատարի Սեզար Ֆրանկի, Գաբրիել Ֆորեի, Շառլ Գունոյի, Ջակոմո Պուչինիի, Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Արա Պարթևյանի և այլ կոմպոզիտորների սիրված գործեր։ Բարրոն նշում է՝ արտիստների համար շատ կարևոր են իտալական, ֆրանսիական դպրոցները, սակայն ինքը չի կարող հայ երգն առանձնացնել արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններից։

«Աշխարհի որ ծայրում էլ ելույթ ունենամ, պետք է երգեմ մեր հայկական տաղերը, մեղեդիները, ըստ արժանվույն ներկայացնեմ Եկմալյանի «Հորժամ»-ը, Մխիթար Սեբաստացու «Անճառին խորան»-ը, Կոմիտասի «Հայրապետական մաղթերգ»-ը, որպեսզի առավել քաջալերեմ իմ ժողովրդին»,-ասում է Բարրոն և հավելում, որ հայ հոգևոր երաժշտությունը, ակադեմիական օպերային արիաները մեծ ոգևորությամբ են ընդունվում Եվրոպայում։ Հայաստանյան համերգներին օպերային երգիչը հանդես է գալու երգեհոնահար Գարրի Եփրիկյանի հետ։ Տասը տարի է՝ ճանաչում են միմյանց. վերջապես եկել է համագործակցելու ժամանակը։

 «Իմ կյանքում պատահականություններ չեն լինում։

 Գալիս եմ մեր երկիր համերգային ծրագրով, մտքում մեկ այլ ծրագիր ևս ունենում եմ, հետո մտածում եմ երրորդի մասին և այդպես շարունակ։ Երբ հունիսին այցելեցի Հայաստան, նկատեցի, որ գրեթե չի խոսվում քրիստոնեության ընդունման 1725-ամյակի մասին։ Ինքս ինձ ասացի, որ իրավունք չունեմ չերգել այդ կապակցությամբ, մտածեցի՝ գուցե այդպես զարկ տամ նաև այլ միջոցառումների կազմակերպմանը»,-ընդգծում է արտիստն ու երաժշտասերներին հրավիրում մասնակիցը դառնալ տարբեր հույզերով, ապրումներով լի համերգներին` շեշտելով, որ ինքը միշտ անկեղծ ու ազնիվ է իր երկրպագուների հետ։

 Ադամ Բարրոյի համար երաժշտությունն իր առօրյան է, իր կյանքն է, իր ընտանիքն է, հայրենիքն է, և հենց այդ ներդաշնակության մեջ է ինքն ապրում։ Հայաստանյան համերգներից հետո երգիչը վերադառնալու է Ֆրանսիա, որտեղ ևս համերգներ են սպասվում։ Հատկապես կարևորում է օգոստոսի 29-ին Էքսիդոյ քաղաքի սուրբ Թովմաս եկեղեցում կայանալիք համերգը, որի շրջանակում ներկայացնելու է հայ երգն, ու հանգանակություն է իրականացվելու ի նպաստ եկեղեցու խորանի բացմանը։

Նախորդ գրառումը

Այն ԲԴԽ-ն, որ այսօր ներկայացված է, բացարձակապես հպատակեցված է. Աննա Մկրտչյան

Հաջորդ գրառումը

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

10/07/2026
Նորություններ

Այն ԲԴԽ-ն, որ այսօր ներկայացված է, բացարձակապես հպատակեցված է. Աննա Մկրտչյան

10/07/2026
Նորություններ

Արդարադատությունը Հայաստանում մեռել է այն օրը, երբ Նիկոլը շրջափակեց դատարանները. Աննա Մկրտչյան

10/07/2026
Միջազգային

Վերջին մեկ շաբաթում ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 5000 ԱԹՍ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

Լրահոս

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

10/07/2026

Երեկ այցելել եմ Արմեն Աշոտյանին։ Նա, ինչպես միշտ, հիմա ևս պատրաստ է լրագրողների հետ շփվել, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում...

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում  մի քանի համերգով հանդես կգա օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ...

Այն ԲԴԽ-ն, որ այսօր ներկայացված է, բացարձակապես հպատակեցված է. Աննա Մկրտչյան

10/07/2026

Այն Բարձրագույն դատական խորհուրդն, որ այսօր ներկայացված է, բացարձակապես հպատակեցված է,և որևէ մեկն անգամ չի հերքում, որ այդ դատական խորհրդի...

Արդարադատությունը Հայաստանում մեռել է այն օրը, երբ Նիկոլը շրջափակեց դատարանները. Աննա Մկրտչյան

10/07/2026

Արդարադատությունը Հայաստանում մեռել է այն օրը, երբ Նիկոլը շրջափակեց դատարանները՝ ստանալու իր համար ցանկալի դատական ակտ, այն պահից, երբ ասեց՝...

Վերջին մեկ շաբաթում ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 5000 ԱԹՍ

10/07/2026

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը մեկ շաբաթվա ընթացքում մոտ 5000 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել.  տեղեկատվությունը  տարածել  էՌուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Անցած...

Members of 'Prosperous Armenia'  faction Mikayel Melkumyan and Naira Zohrabyan hold parliamentary briefings at the RA NA

Սա քաղաքական հաշվեհարդար է Արմեն Աշոտյանի նկատմամբ. այստեղ երկու կարծիք չի կարող լինել. Զոհրաբյան

10/07/2026

Այսօր լրանում է Արմեն Աշոտյանի որդու 20 ամյակը, և նա իր հասունության մուտքը ոտք է դնում այն իրավիճակում, երբ Արմենը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական