Այն Բարձրագույն դատական խորհուրդն, որ այսօր ներկայացված է, բացարձակապես հպատակեցված է,և որևէ մեկն անգամ չի հերքում, որ այդ դատական խորհրդի կազմը փոխվել է Նիկոլ Փաշինյանի հաղորդագրության արդյունքում, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Ըստ պատգամավորի՝ սա մարմին է, որի հետ Նիկոլ Փաշինյանի կապն անգամ որևէ կերպ պիտի գոյություն չունենա։
«Տարիներ առաջ Նիկոլը կանչել էր դատավորներին և կառավարության շենքում՝ ուղիղ բոլորիս աչքի առաջ, հարց էր տալիս՝ «Որ 100 հատ կալանք ենք բերում, ինչո՞ւ եք 99-ը բավարարում»։ Եվ դատական համակարգի այդ «անկախ», «անաչառ» ներկայացուցիչները Փաշինյանի առաջ արդարանում էին, ասում էին՝ սենց բան էլ չի կրկնվի, սրանից հետո կլինի 100-ից 100։
Հիմա այդ քննիչը և դատախազը գալիս են այս դատարան, ո՛չ գործ է պետք, ո՛չ մեղադրանք է պետք, ո՛ էլ հիմնավորվածություն։ Եկե՞լ են Նիկոլի քննիչն ու դատախազը՝ դատավորը գիտի՝ ինչ ակնկալիքով պետք է նրանց ճանապարհի։ Մեկ, երկու, թե երեք ամիս կալանք. սա է այսօր Հայաստանի քաղաքացիների ընտրությունը»,- ասաց Մկրտչյանը։







