Նպատակն ամեն գնով հորս դատարան բերելն է լինելու. Լևոն Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Լևոն Քոչարյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ վերջինիս ձերբակալման նոր որոշում է կայացվել։ Նոր որոշում կայացնելու պատճառն այն է, որ նախորդ որոշումից անցել է 24 ժամ։
Լևոն Քոչարյանը նշեց.
«Շատ էին ուզում հորս դատարան բերել, բժիշկներն ասացին,որ չի կարելի։ Նպատակն ամեն գնով դատարան բերելն է լինելու։ Հիստերիկ մեկը կար, խոսում էր»։
Հարցին՝ արդյոք գլխավոր դատախազը կգա ԱԺ՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով, նա պատասխանեց.
«Չեմ կարծում իրենք կուզեն այս փուլում։ Իրենց պետք է ռեպորտաժներ պատրաստելը՝ մասկաներով տուն են մտնում, մեծ գումարների մասին են խոսում, որոնց տակը դատարակություն է։ Իսկ եթե դատախազը գա, հարցեր ուղղենք, ինքը ստիպված է լինելու պատասխանել»։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին կալանավորել են 2 ամսով։
