Երեկ այցելել եմ Արմեն Աշոտյանին։ Նա, ինչպես միշտ, հիմա ևս պատրաստ է լրագրողների հետ շփվել, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում են նաև առաջին գործի ժամանակ նրա վարքագծին, լրագրողներին այսօր դատարանի բակում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Ցավոք սրտի, ունենք շատ խիստ սահմանափակում՝ բացառությամբ պաշտպանների և ընտանիքի անդամների։ Բնականաբար այդ որոշման հետ համաձայն չեմ, համաձայն չեմ եղել ի սկզբանե։ Բայց այնուհանդերձ նշեմ, որ նախաքննությունը և դատաքննությունը տարբեր ռեժիմներ են։
Ես ուզում եմ հատուկ նշել, ըև սա շատ կարևոր է, քիչ պատահող դեպք է, երբ միջազգային կառույցը՝ մասնավորապես CDI-ը, որը քաղաքական կուսակցությունների ընտանիք է, մոտ մեկ ամիս առաջ շատ հստակ անդրադարձել է Արմեն Աշոտյանի գործին, իր մտահոգությունն է հայտնել և հիշեցրել է առաջին գործով նրան քաղբանտարկյալ ճանաչելու մասին։
Այս գործը որոշակի միջազգային ուշադրության կենտրոնում է, և մենք հույս ունենք, որ այս պրոցեսը, անազատությունը երկար չեն տևելու»,- ասաց փաստաբանը։







