Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանցի վերլուծաբանը՝ Հայաստանի ընտրությունների եւ արցախցիների քաղաքական իրավունքների մասին

12/06/2026
- 12 Հունիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորելով՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ու արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին շտապեցին հայ ժողովրդին փոխանցել այն ուղերձը, որ անկախ Հայաստանում ձեւավորվելիք իշխանություններից՝ պաշտոնական Թեհրանը պատրաստ է շարունակել եւ խորացնել համագործակցությունը Երեւանի հետ:

Սակայն Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրանական մամուլում եւ վերլուծական շրջանակներում շրջանառվող գնահատականները միանշանակ չեն:

Իրանցի փորձագետ, Հարավային Կովկասի քաղաքական գործընթացներին ուշադիր հետեւող վերլուծաբան Ահմադ Քազեմիի կարծիքով, Հայաստանի խորհրդարանական ընտրությունները, որոնք անցկացվեցին Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման համակարգի փլուզումից եւ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական բանակի գործողությունների հետեւանքով ավելի քան 120 հազար հայերի հարկադիր տեղահանումից հետո, Հայաստանի ժողովրդավարության առաջին լուրջ փորձությունն էին:

Վերլուծաբանի ուշադրության կենտրոնում է եղել էթնիկ զտման ենթարկված արցախահայության՝ Հայաստանի համապետական ընտրություններին մասնակցելու իրավունքի եւ դրա սահմանափակումների հարցը: Նա հիշեցնում է, որ ոչ վաղ անցյալում արցախցիներն իրենց հայրենիքում՝ Արցախում, օգտվում էին ընտրական իրավունքից:

Քազեմիի համոզմամբ, էթնիկ զտման ենթարկված Լեռնային Ղարաբաղի հայերի գլխավոր խնդիրը ոչ այնքան Հայաստանի Հանրապետության քաղաքացիության բացակայությունն է, որքան իրավական եւ վարչական բնույթի այն խնդիրները, որոնք կապված են Հայաստանի կառավարության կողմից նրանց տրամադրված «070» ծածկագրով անձնագրերի կարգավիճակի հետ:

Հեղինակը նշում է, որ այդ անձնագրերը նախկինում ճանաչվում էին որպես Լեռնային Ղարաբաղի հայերի վավեր ճանապարհորդական փաստաթղթեր: Դրանք Հայաստանի կառավարությունը տրամադրում էր արտասահմանյան ուղեւորությունների իրականացման եւ Հայաստանում որոշ քաղաքացիական իրավունքներից օգտվելու նպատակով:

Քազեմին փաստում է, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերը կանգնած են ընտրության առաջ. կա՛մ դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, ինչի դեպքում նրանց տրվող անձնագրերը չեն ունենա «070» կոդը, կա՛մ պահպանել այդ կոդով փաստաթուղթը՝ միաժամանակ ունենալով նաեւ փախստականի կարգավիճակը հավաստող քարտ:

Այս հանգամանքներին անդրադառնալուց հետո Քազեմին եզրակացնում է, որ ընտրելու իրավունք ունեցող ավելի քան 70 հազար չափահաս արցախցի տեղահանվածներ փաստացի զրկված են այն երկրի քաղաքական կյանքի ձեւավորմանը մասնակցելու հնարավորությունից, որը նրանք նույնպես իրենց հայրենիքն են համարում:

Իրանցի վերլուծաբանը նշում է, որ եթե նախկինում «070» կոդը որոշակիորեն խորհրդանշում էր Լեռնային Ղարաբաղի հայերի՝ Հայաստանում քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների սահմանափակված լինելը, ապա այսօր այդ նույն կոդը նրանց համար ձեռք է բերել նոր նշանակություն՝ դառնալով Լեռնային Ղարաբաղին իրենց պատկանելիության վկայությունը:

Ըստ Քազեմիի, Լեռնային Ղարաբաղի հարցի, արցախցիների վերադարձի իրավունքի եւ տեղահանված հայ փախստականների իրավունքների նկատմամբ քաղաքական ուժերի վերաբերմունքն այսօր դարձել է Հայաստանի մրցակից կուսակցությունների միջեւ տարբերակման կարեւորագույն գծերից մեկը:

Այդ համոզմունքից ելնելով՝ նա կարծում է, որ ընտրությունների արդյունքները կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի ապագա քաղաքական ուղեգծի եւ արցախյան հարցի նկատմամբ պաշտոնական մոտեցումների վրա:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Նախորդ գրառումը

Փաշինյանի ավազապետության հաստատումը. Սուրեն Սուրենյանց

Հաջորդ գրառումը

Խաչքարված երկրի սրբալույս նշխարները

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիայի ՆԳ նախարարը կոչ է արել ազատագրել Երուսաղեմը

Լրահոս

Հաջիևը գաղտնի հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ և փոխանցել Ալիևի նոր ցուցումները. Լևոն Զուրաբյան

19/06/2026

Հիքմեթ Հաջիևը գաղտնի հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և փոխանցել Ալիևի նոր ցուցումները: Իրավիճակը ռեգիոնում փոխվում է: Իրանը Հորմուզի...

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026

Ընտրություններում հաղթած լինելու վերաբերյալ Ն. Փաշինյանի կեսգիշերային բլեֆի բացահայտման գործում «Բարգավաճ Հայաստանի» ստացած ձայների գողության փաստերը, ինչպես տեսնում ենք, կարեւոր,...

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026

ԿԸՀ-ն հունիսի 14-ին, երեք ընտրական տեղամասերում, վերահաշվարկ կատարելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմումներն ուսումնասիրելուց հետո, հայտարարեց, որ արձանագրված խախտումները չեն...

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026

1885-1960 -ին այժմյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքում Բելգիայի գաղութային դաժան համակարգն էր տիրում։ Ո՛չ զոհերի հստակ թիվ կա, ո՛չ էլ...

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026

Հարավային Կովկասի «վերջին, շատ փխրուն ժողովրդավարություն ունեցող» հետընտրական Հայաստանի մասին է ծավալուն վերլուծություն հրատարակել 2018-ին Բեռլինում հիմնադրված  քաղաքական, տնտեսական եւ...

Վե՛րջ պատերազմի՞ն. Ի՞նչ կշահի Իրանը, ի՞նչ կստանա ԱՄՆ-ը

19/06/2026

Ուրբաթ օրը՝ հունիսի 19-ին Շվեյցարիայում կստորագրվի Իրան-ԱՄՆ համաձայնագիրը: Այդ մասին բոլոր լրատվամիջոցներն են հայտարարում եւ ավետում, որ հարցը վերջնականապես  համաձայնեցված...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական