Այն, ինչ տեղի է ունենում Իրանի շուրջ և տարածաշրջանում, մեզ համար շատ ցավալի է։ Բայց մենք պիտի արձանագրենք, որ այս իրավիճակը, ցավոք, նոր չէ, այսօրվա ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այս իրավիճակի հետ կապված՝ աշխատանքային խումբ ունենք՝ Անվտանգության խորհրդի համակարգմամբ։ Այդ աշխատանքային խումբն ամենօրյա, ամենժամյա, ամենամսյա ռեժիմով աշխատում է։ Պատկերացնո՞ւմ եք՝ մեկ տարի առաջ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Ես որ ասում եմ՝ դրա համար եմ պերաշկի ուտում՝ հումոր չեմ անում։ Որովհետև այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկել այս իրադրության հետ կապված՝ մենք վաղուց ձեռնարկել ենք։ Իրանի շուրջ ռազմական իրադարձությունները 6 ամիս առաջ էլ են չէ՞ եղել։
Եվ շատ լավ է, որ ոչ թե այդ օրն առավոտյան պետք է վարչապետն ափալ-թափալ որոշումներ կայացներ, այլ այդ որոշումները տարի-տարիուկես առաջ կային։ Սա ասում եմ նրա համար, որ տպավորություն չստեղծվի, թե ՀՀ կառավարությունն անհոգ է։ Ո՛չ, երբ բոլորն անհոգ էին, ՀՀ կառավարությունն իր որոշումները կայացնում էր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։









