Հինգշաբթի, Հունվարի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ձեր հրապարակային «լավ»-ը ձեր խոսքի պատասխանատվությունն է, որը վաղ թե ուշ օգտագործվելու է իշխանության լեգիտիմացման համար. Վլադիմիր Մարտիրոսյան

14/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս իշխանության քաղաքականության «լավին՝ լավ, ասենք, վատին՝ վատ» մոտեցումը քաղաքական չեզոքություն չէ, էլ չասեմ, որ ընդդիմադիր դիրքավորման տեսանկունից ինստիտուցիոնալ և քաղաքական քարոզչության կուրություն։ Երբ դուք մերժում եք այս իշխանությանը, բայց նրանց օրոք ցանկացած կառավարելի, հաշվարկված և բացառապես իշխանության պահպանմանն ուղղված քայլ հրապարակավ գնահատում եք որպես «լավ», դուք փաստացի դառնում եք նրա օրակարգի հեռարձակողը ընդդիմադիր դիրքից, բայց` ընդդիմադիր շարքերում։

Այդ պահին դուք դադարում եք քննադատ և պրոտեստանտ լինելուց և վերածվում եք իշխանության բարոյական ապահովագրության գործոնի և գործիքի։ Քաղաքականությունը իրադարձությունների կուտակում չէ, այն տրամաբանությունների համակարգ է։ Իսկ այս իշխանության յուրաքանչյուր «լավ» քայլ, եթե այն չի փոխում համակարգի ավտորիտար էությունը, չի վերականգնում ինստիտուցիոնալ հավասարակշռությունը և չի ծառայում հանրային ինքնիշխանությանը, լավ չէ, որքան էլ գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացվի։

Խորհուրդ եմ տալիս հստակ տարբերակել կառավարելի և բացառապես սեփական իշխանության շահի խորը հաշվարկով «նվեր»-ը՝ հանրային ձեռքբերումից:

Տարբերակել տակտիկական զիջումը՝ համակարգային փոփոխությունից, որովհետև ձեր հրապարակային «լավ»-ը ձեր խոսքի պատասխանատվությունն է, որը վաղ թե ուշ օգտագործվելու է իշխանության լեգիտիմացման համար։

Եթե դուք մերժում եք իշխանությանը, ապա մերժեք ոչ միայն նրա սխալները, այլև նրա մանիպուլյատիվ «ճիշտ»-ը։ Հակառակ դեպքում՝ դուք ոչ թե պայքարում եք իշխանության դեմ, այլ մասնակցում եք նրա բարոյական ինքնարդարացման գործընթացին։

«Լավին՝ լավ, վատին՝ վատ» սկզբունքը իշխանության դեմ քաղաքական պայքարում ոչ թե հակաքարոզչական կամ հակաքաղաքական մոտեցում է, այլ լոյալ իշխանամետություն, հնարավոր է նաև՝ չգիտակցված: Այն չի քանդում իշխանության կեղծ նարատիվը, այլ կարգավորում ու մաքրում է այն՝ թողնելով իշխանությանը բարոյականորեն արդարացված և քաղաքականապես լեգիտիմացված, եթե նույնիսկ ձեր նպատակը դա չէ:

P.S. Վերադարձած գերիների ընտանիքների աչքը լույս։

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ն վիզաներ չի տրամադրի 75 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիներին

Հաջորդ գրառումը

Վաղը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ. հայտարարություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազ. դրամ պարգևավճար է ստացել, առանձին տողով էլ 1 մլն 970 հազ. դրամ պարգևատրվել է

15/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանական ժողովրդի դեմ հանցագործություններ կատարած այլ անձանց ազատ արձակումը կամ Հայաստան տեղափոխումը բացառված է. APA

14/01/2026
Հրապարակախոսություն

26% բաժնեմասը վերահսկողություն չէ. այն չի տալիս վետո, չի տալիս արգելափակող իրավունք, բաժնեմաս ունենալը դեռ չի նշանակում ղեկավարել. Ղալաչյան

14/01/2026
Նորություններ

Վաղը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ. հայտարարություն

14/01/2026
Հաջորդ գրառումը

Վաղը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ. հայտարարություն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական