ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցնում է վիզաների տրամադրումը 75 երկրների քաղաքացիներին։
Fox News-ը հայտնում է որ, այս երկրների շարքում, բացի Սոմալիից, Իրանից, Աֆղանստանից, Բրազիլիայից, Նիգերիայից և Թաիլանդից, մտնում է նաև Ռուսաստանը։
Fox News-ի փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է «դիմողների ավելի խիստ ստուգման» շրջանակներում և ուժի մեջ կմտնի հունվարի 21-ից։
Պետդեպարտամենտի հուշագրի համաձայն՝ հյուպատոսական պաշտոնյաները պետք է մերժեն վիզաները՝ համաձայն գործող օրենսդրության և վերանայեն դիմողների ստուգման և գնահատման իրենց ընթացակարգերը։
Որոշումը կշարունակի ուժի մեջ մնալ սահմանված ժամկետից հետո, և վիզաների մշակումը կդադարեցվի մինչև նախարարության կողմից վերագնահաման անցկացումը։





