Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Իրանի արտգործնախարարն ու ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդը կապ են հաստատել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը քննարկել են բողոքի ցույցերը.  տեղեկատվությունը տարածել է Axios-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

Աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են առաջիկա օրերին հանդիպում անցկացնելու հարցը։

Հստակ չէ՝ Արաղչիի և Վիտկոֆի միջև կապը հաստատվել է հեռախոսով, թե՞ գրավոր։

Սպիտակ տունը և ԱՄՆ Պետդեպարտամենտը չեն արձագանքել Axios-ի մեկնաբանության խնդրանքին։

Նշենք, որ ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Արաղչիի և Վիտկոֆի միջև կապի ալիքը բաց է, և կողմերը անհրաժեշտության դեպքում հաղորդագրություններ են փոխանակում դրա միջոցով։