Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեսանյութ. Խնդրանք ԳԴՀ կանցլեր Մերցին՝ ՀՀ կառավարության ղեկավարի հետ քննարկումներում տարածաշրջանում մարդու իրավունքների և մարդասիրական հրատապ հարցերը չդառնան երկրորդական

Անահիտ Հովսեփյան
09/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Քաղաքականություն
192
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեկտեմբերի 5-ին «Ազգում» համառոտ ծանուցել էինք ՀՀ վարչապետի՝ դեկտեմբերի 9-ին Բեռլին այցի մասին: Ժամը 11:00 – 12:15-ին «Հայաստանի տեսակետները խաղաղության համաձայնագրի, տարածաշրջանային կապի և ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ» հիմնական զեկուցմամբ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի (DGAP) փակ հանդիպման ժամանակ: Այսօր ՀՀ վարչապետը ժամը 13 :45-ին հանդիպել է ԳԴՀ նախագահ Շթայնմայերի, այնուհետ՝կանցլեր Մերցի հետ:

Հաշվի առնելով  ՀՀ վարչապետի՝ ԳԴՀ կանցլերի  հետ հանդիպումը, Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը,  քաղհասարակության 3 այլ կազմակերպությունների՝ «Վտանգված ազգերի ընկերակցության» (GfbV), «Ցեղասպանության դեմ պայքարի եւ ճանաչման աշխատանքային հանձնախմբի» (AGA) , «Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության» Գերմանիայի մասնաճյուղի (CSI) հետ համատեղ կոչով դիմել են ԳԴՀ կանցլեր Մերցին՝« Ցանկանում ենք արտահայտել մեր հրատապ խնդրանքն ու ակնկալիքը, որ ՀՀ կառավարության ղեկավարի հետ Ձեր քննարկումներում տարածաշրջանում մարդու իրավունքների և մարդասիրական հրատապ հարցերը չդառնան երկրորդական, այլ հավասար առաջնահերթություն տրվեն դրանց՝ երկկողմ համագործակցության և տնտեսական քաղաքականության վերաբերյալ հարցերն արծարծելիս»։ 

 «Հստակ հղում ենք կատարում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող վեց կազմակերպությունների («Վտանգված ազգերի ընկերակցության», «Մարդու իրավունքների միջազգային ընկերության», «Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության»(CSI), «Հալածյալ քրիստոնյաների Շտեֆանուս հիմնադրամի», «Ցեղասպանության դեմ պայքարի, ճանաչման աշխատանքային հանձնախմբի և Գերմանահայոց կենտրոնական խորհրդի) 2025 թվականի օգոստոսի 21-ի մեր համատեղ կոչին, որով դիմել էինք արտաքին գործերի դաշնային նախարարին՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և երկարատև խաղաղությանը: Այս գործընթացի համար անհրաժեշտ վստահության ամրապնդման միջոցառումների շարքում է Ադրբեջանում անօրինական կերպով պահվող բանտարկյալների, ինչպես նաև, ըստ Եվրոպական խորհրդարանի, Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո Հանրապետության նախկին քաղաքական ղեկավարության անհապաղ ազատ արձակումը, որ խաղաղ գործընթացի կարևորագույն նախապայման է:

Ավելին՝ կարևոր է ապահովել, որ հայ բանտարկյալների կալանքի պայմանները համապատասխանեն միջազգային չափանիշներին և կոնվենցիոն պարտավորություններին: Օրինակ՝ բանտարկյալ Վիգեն Էուլջեքյանի ընտանիքը մեղադրում է Ադրբեջանի, որ կենսական  բժշկական օգնություն չի տրամադրում, եւ Վիգենի վիճակը վատթարանում է Բաքվի բանտում: Վիգեն Էուլջեքյանի ընտանիքը նշում է, որ Ադրբեջանի իշխանություններն ամիսներ շարունակ նրան զրկել են համարժեք բուժումից, ինչի պատճառով նա չի կարողանում քայլել։

Միևնույն ժամանակ կա հիմնավոր մտահոգություն, որ Հայաստանի կառավարությունը բավականաչափ հետեւողական և եռանդուն կերպով չի պաշտպանում Ադրբեջանում գտնվող հայ բանտարկյալներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից անօրինական կերպով տեղահանված բնակչության իրավական, քաղաքական և սոցիալական կարիքները՝ միջազգային իրավունքի համաձայն: Վարչապետ Փաշինյանն, ըստ երևույթին, տեղահանված այս մարդկանց համարում է խաթարող գործոն՝ թե՛ ներքին, թե՛ միջազգային մակարդակներում։ Պարոն Փաշինյանի այցի կապակցությամբ  հատկապես կարևոր ենք համարում անդրադառնալ Հայաստանում տեղի ունեցող խիստ մտահոգիչ զարգացումներին, քանի որ դրանք ապակայունացնում են արդեն իսկ լարված իրավիճակը այդ փոքրիկ երկրում. խոսքի ազատության սահմանափակումները, այլախոհների և կառավարության քննադատների քաղաքական դրդապատճառներով բանտարկությունը և չորս արքեպիսկոպոսների ձերբակալությունը, որ կազմում է Հայաստանում գործող բոլոր արքեպիսկոպոսների մեկ երրորդը, լուրջ հարցեր են առաջացնում օրենքի գերակայության և կրոնական ու քաղաքացիական ազատությունների պաշտպանության վերաբերյալ։

Չնայած Հայաստանի սահմանադրությունը Հայ Առաքելական Եկեղեցուն շնորհել է հատուկ կարգավիճակ՝ իր պատմական նշանակությունը հաշվի առնելով, Փաշինյանի ներկայիս գործողությունները տպավորություն են ստեղծում, թե նա մտադիր է պառակտել եկեղեցին կամ այն պետական վերահսկողության տակ դնել։ Միջազգային կազմակերպությունները (օրինակ՝ Եվրոպայի խորհուրդը) բազմիցս քննադատել են Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, չնայած «քաղաքական բանտարկյալ» հասկացության սահմանումը հաճախ վիճարկվում է, քանի որ կառավարությունը կալանքի համար որպես հիմք է նշում «ահաբեկչությունը» կամ «պետական հեղաշրջումը»։

Մտահոգիչ է նաև այն, որ Գերմանիայում ապրող հայերը, որ հրապարակայնորեն քննադատում են Հայաստանում օրենքի գերակայության սահմանափակումները, ավելի ու ավելի են վախենում, որ իրենց մուտքը Հայաստան  կարգելվի»։ Կոչը ստորագրել են «Վտանգված ազգերի ընկերակցության» (GfbV) ղեկավար Զառա Ռայնկեն,  «Ցեղասպանության դեմ պայքարի եւ ճանաչման աշխատանքային հանձնախմբի» (AGA) ղեկավար դոկտոր Թեսսա Հոֆմանը, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի (ZAD) ատենապետ Յոնաթան Շպանգենբերգը, , Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունից (CSI Գերմանիա) հոգեւոր հովիվ Փեթեր Ֆուքսը:

Դեկտեմբերի 9-ի հետմիջօրեին՝ տեղական ժամանակով ժամը 16-18-ին ԳԴՀ կանցլերի նստավայրի առջեւ «Ազատություն  քաղբանտարկյալներին», «Ազատություն հայ պատանդներին», «Վերականգնել խոսքի ազատությունը», «Դադարեցնել հարձակումը Հայ առաքելական եկեղեցու վրա», «Վերադարձնել բոլոր բռնազավթյալ եկեղեցիները», «Դադարեցնել Արցախի փախստականների հանդեպ խտրականությունը», «Դադարեցնել ցեղասպանությունը ժխտող հռետորաբանությունը», «Ազատել Ադրբեջանում պահվող հայ բոլոր գերիներին եւ պատանդներին» պաստառներով բողոքի ցույց էր կազմակերպել Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, որին արձագանքել էին Գերմանիայում գործունեություն ծավալող իրավապաշտպան տարբեր խմբերի ներկայացուցիչներ, #FreeArmenianHostages հարթակի շուրջ համախմբված անհատներ եւ կազմակերպություններ: 

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի Հանրապետությունում գործում է զինված բանդա, որը զբաղված է կիրակի օրերը եկեղեցիներ զավթելով՝ իր սատանայական «պաշտամունքները» կատարելու համար

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը և Ֆրիդրիխ Մերցը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը և Ֆրիդրիխ Մերցը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական