Դեկտեմբերի 9-ին, ժամը 11:00-12:15-ին, «Հայաստանի տեսակետները խաղաղության համաձայնագրի, տարածաշրջանային կապի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ» հիմնական զեկուցմամբ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Բեռլինում Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի (DGAP) փակ հանդիպման ժամանակ: «ՀՀ վարչապետի ելույթից հետո մասնակիցները կանդրադառնան ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին, կուսումնասիրեն, թե ինչպես կարող են 2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններն ազդել զարգացումների վրա», տեղեկացնում է DGAP-ը: Ժամը 17.00-19.00-ին Փաշինյանի հետ հանդիպում են կազմակերպել Գերմանիայի արդյունաբերության եւ առեւտրի պալատը (DIHK) եւ Գերմանական տնտեսության արեւելյան հանձնախումբը: Հայ բիզնեսմենների փոքր խումբ պատվիրակության կազմում է լինելու:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ





