Ուրբաթ, Հուլիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կամո Հայրապետյան. Կրասնոդարի հայ համայնքի առաջնորդը, ազգային միաբանության ու հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ջատագովը

05/12/2025
- 5 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ

Հայ մարդը դարերով եղել է ճանապարհի վրա. երբ կյանքի ու պատմության քամիները նրան տարել են աշխարհի տարբեր կողմերը, հայը միշտ իր հետ տարել է այն, ինչ չի կարելի կորցնել՝ իր հավատը, աշխատասիրությունը եւ իր արմատների ուժը:

Սփռված լինելով աշխարհի բոլոր մայրցամաքներում՝ հայերը երբեք կանգ չեն առել. նրանք ստեղծել են, լուսավորել, կառուցել, արմատավորվել եւ դարձյալ ապացուցել, որ հայի տաղանդն ու աշխատասիրությունը սահմաններ չեն ճանաչում: Աշխարհասփյուռ հայության պատմության մեջ ամենուր կարող ես գտնել այդ ճշմարտության վկայությունը՝ որտեղ հայը կանգնել է, այնտեղ ծնվել է նոր արժեք:

Այս պատմական ճշմարտությունն իր գեղեցիկ շարունակությունն ունեցավ նաեւ Ռուսաստանում: Դարեր առաջ հայերը հաստատվեցին Կուբանում՝ իրենց հետ բերելով հայրենական մշակույթի ջերմությունը, ազնվությունը եւ ստեղծագործելու բնական կարողությունը: Ժամանակը ցույց տվեց, որ հայերը դարձան Կրասնոդարի բազմազգ կյանքի անբաժանելի ու հարգված մասնիկը՝ պահելով իրենց ինքնությունն ու խորացնելով ռուս ժողովրդի հետ եղբայրական կապերը:

Սակայն Կրասնոդարի երկրամասի հայության իրական կազմակերպվածության շրջանը սկսվեց վերջին տասնամյակներում, երբ համայնքը ձեւավորեց իր սեփական կառավարման, առաջնորդության եւ համախմբման մեխանիզմները: Այդ շրջանը ծնեց առաջնորդների նոր սերունդ, մարդկանց՝ որոնք կարողանում էին համայնքի ուժը կենտրոնացնել, դրա ձայնը դարձնել հնչեղ եւ ամենակարեւորը՝ մարդկանց միավորել ընդհանուր արժեքների շուրջ:

Այդպիսի մարդկանցից է Կամո Հայրապետյանը, մարդ՝ որի աշխատանքը, մտածողությունը եւ արժեհամակարգը դարձրել են նրան հասարակական վստահության մի ամբողջ խորհրդանիշ: Նրա գործունեությունը վաղուց արդեն դուրս է եկել համայնքային առաջնորդի սովորական շրջանակներից՝ դառնալով կամուրջ սերունդների, արժեքների եւ ընդհանուր նպատակի միջեւ: Եվ հենց այդ արժեւորումով էլ վերջերս առավել նշանակալից դարձավ այն օրը, երբ համայնքը կրկին հավաքվեց՝ Կամո Հայրապետյանի աշխատանքի արդյունքները գնահատելու ու նոր ուղենիշներ սահմանելու համար:

2025 թ. նոյեմբերի 19-ին Կրասնոդարի Գ.Ֆ. Պոնոմարենկոյի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը դարձավ համայնքային կյանքի կարեւորագույն ստեղծագործ հարթակը: Այստեղ կայացավ Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքի հաշվետու-ընտրական համաժողովը, որը համախմբեց երկրի տարբեր հատվածներից ժամանած հյուրերի եւ պաշտոնյաների լայն շրջանակ: Միջոցառմանը ներկա էին Կրասնոդարի երկրամասի վարչակազմի ու օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, տարածաշրջանի քաղաքների ղեկավարներ, Ռուսաստանի հայերի միության տեղական ու մարզային կառույցների պատասխանատուներ, հասարակական կազմակերպություններ, հոգեւորականներ, Հատուկ ռազմական գործողության վետերաններ, Արցախից տեղահանված ընտանիքներ, ուսանողություն եւ երիտասարդական կառույցներ:

Համաժողովը բացվեց Տեր Մուշեգ քահանա Աբգարյանի օրհնությամբ:

Հաշվետվության ներկայացումից հետո բաց քվեարկությամբ Կամո Հայրապետյանը միաձայն վերընտրվեց Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքի նախագահ՝ արձանագրելով համայնքի անվերապահ վստահությունը, ինչպես նաեւ գնահատելով նրա տարիների աշխատանքը, հետեւողականությունը եւ անաչառությունը: Վերընտրությունն իրականում ոչ միայն կազմակերպչական որոշում էր, այլ համայնքի իրենց առաջնորդի հանդեպ ունեցած հավատամքի հաստատում:

Իր խոսքում Կամո Հայրապետյանը անդրադարձավ այն հիմնասյանը, որը դարերով պահել է հայ ժողովրդին՝ եկեղեցու եւ ժողովրդի միասնությանը: Նրա խոսքով՝ Հայ Առաքելական Եկեղեցին մշտապես եղել է հայի հոգեւոր կռվանը, եւ այսօր, երբ Հայաստանում փորձ է արվում խաթարել եկեղեցու հեղինակությունը, սփյուռքը չի կարող անտարբեր մնալ: Հայրապետյանը ընդգծեց, որ եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, մեր ժողովրդի հոգեւոր տունը, եւ այսօր առավել քան երբեւէ կարիք ունի ժողովրդի աջակցությանը:

Նա իր ելույթում նաեւ հատուկ անդրադարձ կատարեց ռուս ժողովրդի պատմական դերակատարությանը՝ հիշեցնելով այն տարիները, երբ Ցեղասպանությունից, հալածանքներից ու ծանր ժամանակներից փրկված հայերը ապաստան գտան Ռուսաստանում: «Ռուսաստանը մեր տունն է եղել, մեր խաղաղությունը, եւ մենք երբեք չենք կարող մոռանալ այն օժանդակությունը, որ Ռուսաստանը ցուցաբերել է մեր ժողովրդին»,- ասաց Հայրապետյանը՝ ընդգծելով, որ հայ-ռուս ժողովուրդների բարեկամությունը ոչ թե քաղաքական ձեւակերպում է, այլ պինդ արմատներով ամրացած պատմական կապ:

Համայնքի գործունեության ներկայացումն ընդգծեց Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի բաժանմունքի լայնածավալ եւ բազմաշերտ աշխատանքը: Կազմակերպությունը համագործակցում է երկրի պետական կառույցների հետ, իրականացնում է կրթական եւ մշակութային ծրագրեր, խորացնում է կապերը երիտասարդական կենտրոնների, բուհերի, կազակական միավորումների, ՅՈւՆԱՐՄԻԱ շարժման, «Միացյալ Ռուսաստանի երիտասարդական թեւի» եւ «Հայրենիքի պաշտպաններ» պետական հիմնադրամի հետ: Կամո Հայրապետյանը նաեւ հանդիսանում է Կրասնոդարի նահանգապետի խորհրդի անդամ միջէթնիկ հարաբերությունների եւ կրոնական կառույցների հետ համագործակցության հարցերով, ինչը բարձրացնում է համայնքի դերակատարումը տարածաշրջանում:

Վերջին տարիներին հայ համայնքի ուշադրության կենտրոնում է Հատուկ ռազմական գործողության զինծառայողների եւ նրանց ընտանիքների աջակցությունը՝ հումանիտար բեռների, սննդային փաթեթների եւ բարեգործական նախաձեռնությունների տեսքով: Համայնքի կողմից մեծ ուշադրության է արժանացել զոհված զինվորների մայրերի նախաձեռնությունը՝ ստեղծել հուշագիրք, որտեղ արդեն հավաքվել է մոտ 760 հերոսի անուն-ազգանուն: Այդ նախագիծը միություն է բերում համայնքի ցավն ու հպարտությունը՝ դարձնելով այն սերունդների հիշողություն:

Կամո Հայրապետյանը մեծ կարեւորություն է տալիս նաեւ Կրասնոդարի միջէթնիկ խաղաղությանը, նշելով, որ բազմազգ տարածաշրջանում հայերը մշտապես փորձել են լինել համերաշխության օրինակ, հարգանք ցուցաբերել բոլոր ազգերի եւ մշակույթների նկատմամբ եւ մասնակցել համայնքային հարաբերությունների կայունացմանը: Նրա համոզմամբ՝ յուրաքանչյուր փոքր ժողովուրդ արժանի է հարգանքի, եւ երբ փոքրերը հարգված են, մեծ համայնքներն էլ դառնում են ավելի ուժեղ:

Իր ելույթում Հայրապետյանը պատմեց նաեւ իր կյանքի մասին՝ ծնվելով Կիրովաբադում, 17 տարեկանում տեղափոխվելով Ռուսաստան եւ արդեն 42 տարի ստեղծելով ու աշխատելով այս երկրում: Նա նշեց, որ «պատմական հայրենիքը մեր արմատներն է, բայց Ռուսաստանը՝ մեր սիրտը», եւ այդ երկու ճշմարտությունները իր մեջ երբեք չեն հակասել միմյանց:

Կամո Հայրապետյանը ելույթը եզրափակեց հուզիչ պատգամով, որը հնչեց որպես պատասխանատվության կոչ.

«Եթե այսօր չպաշտպանենք մեր արժեքները, վաղը դրա հետեւանքների համար պատասխանատվությունն ընկնելու է բացառապես մեր վրա: Մեր երեխաների ու թոռների ապագան կախված է մեր այսօրվա համախմբվածությունից: Միասնությունը մեր ուժն է»:

Այս խոսքերը ոչ թե պարզապես ելույթի ավարտ էին, այլ ուղերձ՝ ուղղված համայնքին ու սերունդներին, հիշեցում՝ որ ուժը միայն միասնականության մեջ է, իսկ ժողովուրդը մեծ է այնքանով, որքանով մեծ է իր հոգին:

Ջերմորեն շնորհավորում ենք ռուսական հողում արժանիորեն մեծ հարգանքի եւ ճանաչման արժանացած մեր հայրենակից Կամո Հայրապետյանին՝ Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի ղեկավարի պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Նրան մաղթում ենք նորանոր հաջողություններ, ուժ եւ անսպառ եռանդ, առողջություն եւ լուսավոր ճանապարհ՝ համայնքի եւ ժողովրդի համար իր կարեւոր առաքելությունը շարունակելու համար:

Թող նրա ղեկավարությամբ ծնված յուրաքանչյուր նոր նախաձեռնություն բերի առաջընթաց, համախմբում եւ բարի գործերի շարունակություն՝ ի շահ հայ համայնքի եւ ի բարօրություն հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

ՌԴ-ում «ԱԶԳ»-ի հատուկ թղթակից

Նախորդ գրառումը

Հայաստանը դաշնակցի կարիքն ունի՞

Հաջորդ գրառումը

ՀՀ վարչապետը ելույթ կունենա Բեռլինում

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ վարչապետը ելույթ կունենա Բեռլինում

Լրահոս

41-64-ի մոգությունը

10/07/2026

Ընտրություններից հետո , երբ իշխանության համար առաջնահերթ լուծման բազմաթիվ խնդիրներ կան, այդ թվում`արտահանումների, դիզվառելիքի ներկրման առաջիկա դժվարությունների դեմն առնելու/ ՌԴ-ն...

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026

Մինչ մեր սույն հրապարակումը ուրբաթ՝ հուլիսի 10-ին լույս կտեսնի «Ազգի» տպագիր եւ առցանց տարբերակներով, հնարավոր է տեղյակ լինենք՝ Իսրայելի Քնեսեթը...

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026

Անկարայի գագաթնաժողովի հիմնական ուղերձները Անկարան հուլիսի 7-8-ը հյուրընկալեց ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը, որն անցկացվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հյուրընկալությամբ եւ...

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026

Կաթոլիկական լրատվական գործակալությունը՝ CNA-ն հուլիսի 7-ին քննադատել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. «Ադրբեջանի նախագահ Ալիեւին Բաքվում գովաբանում...

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026

Ուոթերթաունից Ամերիկայի հայկական թանգարանը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին տեղի է ունենալու ճանաչված վիպասան Քրիս Բոհջալյանի նոր, 26-րդ «Դիլետանտը» գրքի...

«Երեւանի փոքրիկ դաշնակահարուհին»

10/07/2026

Ֆրանսիական գրական շրջանակներում վերջերս ջերմ ընդունելության է արժանացել Մարինա Յալոյանի «Երեւանի փոքրիկ դաշնակահարուհին» վեպը: Սա հեղինակի առաջին գիրքն է, որտեղ ընտանեկան պատմության...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական