Չորեքշաբթի, Հունիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը դաշնակցի կարիքն ունի՞

05/12/2025
- 5 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Թուրքիայի մերձեցումը Հայաստանին կարծես ներառում է հայոց պետության շահերից բխող որոշակի միջոցառումների խափանում՝ միաժամանակ օգնելով ներկայիս իշխող կառավարությանը՝ հաղթանակ տանել 2026-ի ընտրություններում: Մերձեցումն այն տպավորությունն է թողնում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ Հայաստանի ապաշրջափակումը շուտով կավարտվեն՝ անտեսելով այն որոշակի գործողությունները, որոնք Հայաստանի շահերն են պահանջում: Այդպիսով նկատելի է որոշակի տարակարծություն Հայաստանի՝ որպես պետության եւ ներկա կառավարության շահերի միջեւ:

Հունիսին, երբ Հայաստանում կանցկացվեն ընտրությունները, Թուրքիան հավանաբար մակերեսային միջոցառումներ կիրականացնի, որոնց Հայաստանի կառավարությունը նշանակալի կարեւորություն կվերագրի եւ կներկայացնի որպես մեծարժեք ձեռքբերումներ: Իրականում սակայն դրանք ընդամենը PR-ի նպատակ կհետապնդեն եւ ուրիշ ոչինչ: Այդ միջոցառումների շարքում հավանաբար կլինեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման նախաստորագրումը (բայց ոչ վավերացումը), սահմանների բացումը կամ սահմանափակումների վերացումը երրորդ երկրների քաղաքացիների եւ տրանսպորտային միջոցների համար, նոր երթուղիների ներդրումը Հայաստանի ավիացիոն շուկայում եւ թուրքական քաղաքներում որոշ հայկական եկեղեցիների վերանորոգումը:

Վերջերս Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարեց, որ Թուրքիան ընդամենը կարգավորելու է հարաբերությունները Հայաստանի հետ՝ Բաքվի համաձայնությամբ: Հետեւաբար էական առաջընթացն այդ բնագավառում կախված է լինելու Հայաստանում նախատեսված ընտրություններից եւ հանրաքվեից, քանի որ ուժեղ եւ օրինական կառավարության ձեւավորումը Հայաստանում ճակատագրական նշանակություն է ունենալու Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, որպեսզի առաջ տանեն իրենց օրակարգային առաջնահերթությունները եւ ապահովեն արդեն ստորագրված համաձայնագրերի օրինականությունը: Ավելին` Թուրքիայի ձեռնարկած մերձեցման քայլերը կախվածության մեջ են դնելու Հայաստանն Անկարայից, ինչը վստահաբար Թուրքիայի ռազմավարական դիտավորությունների մաս է կազմում:

Պարզ է, որ Հայաստանի իշխանությունները պիտի փորձեն ցույց տալ հանրությանը, որ հայ-թուրքական վեցամյա բանակցությունները ոչ միայն առաջընթաց, այլեւ կոնկրետ հաջողություններ են արձանագրել: Այս հանգամանքը խիստ կարեւոր նախադրյալ է Փաշինյանի կառավարության նախընտրական փուլում:

Շեշտելով Բաքվի հետ հարաբերությունների բարելավումը որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման՝ Թուրքիան, բացի Արարատ լեռան պատկերը զինանշանից հանելու եւ «Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստան» բառակապակցություններն չօգտագործելու պահանջներից, Հայաստանից պահանջելու է նաեւ հանրաքվեի միջոցով վերափոխել Սահմանադրությունը: Ադրբեջանն արդեն պաշտոնապես պահանջել է այդ փոփոխությունը, եւ Թուրքիան կարիք չունի այն կրկնելու:

Ենթադրվում է, որ Հայաստանը բավարարելու է Թուրքիայի նախապայմանը, եթե նա պաշտոնապես կարգավորի հարաբերությունները Ադրբեջանի հետ, Սահմանադրությունը փոխելուց հետո: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը խորապես մտածված ռազմավարական մանեւր է Թուրքիայի կողմից: Դա հաշվարկված քայլ է՝ ուղղված Հայաստանին եւ նպատակ ունի միջազգային ընկալում ձեւավորել առ այն, որ Թուրքիան հետեւողականորեն հետապնդում է իր հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու նպատակ: Պատմականորեն Թուրքիան հաճախ է դիմել նման քայլերի, հատկապես Ապրիլի 24-ի նախօրյակներին, որպեսզի մոլորեցնի միջազգային հանրությանը եւ նսեմացնի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Թուրքիան ձեւացնում է, թե մտադիր է կարգավորել հարաբերությունները, սակայն միաժամանակ երկարաձգում է գործընթացը, որպեսզի Բաքվի օժանդակությամբ առավելագույն զիջումներ կարողանա կորզել Հայաստանից:

Թուրքիան եւ Ադրբեջանը, որպես եղբայրական թյուրքալեզու պետություններ, վարում են միասնական, համաձայնեցված արտաքին քաղաքականություն՝ հետապնդելով գրեթե միեւնույն շահերը: Ադրբեջանը Թուրքիայի վրա է հույսը դրել՝ Հարավային Կովկասում ընդլայնելու իր ազդեցության ոլորտը եւ հակակշռելու Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունները, մինչ Թուրքիան պաշտպանում է Ռուսաստանի դեմ Բաքվի աներեր դիրքորոշումը:

Արտաքնապես ջերմ հարաբերությունների ետեւում (Պուտին-Ալիեւ հանդիպումը որպես օրինակ) Ադրբեջանը շարունակում է կալանավորել ռուս քաղաքացիներին, ինչը միշտ վիճարկման առիթ է հանդիսանում Ռուսաստանի արտգործնախարարության համար: Սակայն մերձեցումը, Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետությունների հետ ուղիղ կապը հեշտացնելուց բացի, նպատակ ունի բացել Հարավային Կովկասի եւ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» դռները:

Հայաստանը չի կարող դիմակայել այս երկու հզոր պետություններին՝ առանց թիկունքում ունենալու ռազմավարական մի դաշնակից՝ անկախ այն հանգամանքից, թե դա կլինի ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրոմիությունը թե Չինաստանը: Հայաստանը կարող է կորցնել իր ինքնիշխանությունը, եթե մնա մեկուսացված՝ առանց հավատարիմ աշխարհաքաղաքական մի հովանավորի: Հայաստանի տնտեսության, քաղաքականության եւ անվտանգության մարտահրավերները պահանջում են ձեռք բերել իրական, հակակշռված լծակներ, այլ ոչ թե սոսկ կարգավորված հարաբերություններ կամ նմանատիպ խոստումներ:

Արժե այստեղ հիշել, որ Սիրիան նախագահ Բաշար էլ Ասադի օրոք (2010-ական թթ.) նույնպես ուներ ջերմ հարաբերություններ Թուրքիայի հետ, բայց միաժամանակ չմոռանալ, որ աշխարհաքաղաքականությունը կարող է փոփոխել անձնական մոտեցումներն ու միջպետական դաշնությունները:

Վերջիվերջո, գրեթե բոլոր պետությունները, ներառյալ՝ Շվեյցարիայի եւ Ավստրիայի նման չեզոքները, կախում ունեն գլոբալ մի ուժի հովանավորությունից: Վաշինգտոնի պահանջով հակառուսական պատժամիջոցներին միանալու Եվրոպական երկրների պատրաստակամությունը խոսում է այդ իրականության օգտին: Այդ պատճառով էլ Հայաստանը պետք է մտածի, թե արդյո՞ք կարող է գոյատեւել 21-րդ դարում՝ առանց աշխարհաքաղաքական մի դաշնակցի, իսկ այդ դաշնակցի գտնվելու վայրը կամ կենտրոնը բոլորովին կարեւոր չէ:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլերեն բնագրից թարգմանեց Հակոբ Ծուլիկյանը

(Armenian Mirror-Spectator) 

Նախորդ գրառումը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ռազմավարական վակուումում. մտորումներ

Հաջորդ գրառումը

Կամո Հայրապետյան. Կրասնոդարի հայ համայնքի առաջնորդը, ազգային միաբանության ու հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ջատագովը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այդ կուսակցությունները մանդատ չունեն, պետք է փակվեն, իսկ դրանց սեփականատերերը գնալու են բանտ. Ալեն Սիմոնյան

14/06/2026
Հրապարակախոսություն

Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ընդդիմադիրների քայլը, դրանից կախված կլինի նրանց քաղաքական ապագա. Արա Պողոսյան

14/06/2026
Հրապարակախոսություն

Հայաստանի ներկայիս իշխանություններն իսկապե՞ս մարդկանց հիմարի տեղ են դնում. Արման Աբովյան

13/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքավարի ընտրություններ. Արմեն Այվազյան

12/06/2026
Հաջորդ գրառումը

Կամո Հայրապետյան. Կրասնոդարի հայ համայնքի առաջնորդը, ազգային միաբանության ու հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ջատագովը

Լրահոս

Ինչո՞ւ թույլ տանք իրենց շոուն իրականացնեն. Դավիթ Ղազինյանն ինքնուրույն ուղևորվեց Հակակոռուպցիոն կոմիտե

17/06/2026

Նախաքննական մարմինը միջնորդեց, որպեսզի նիստն արվի փակ, սակայն եմնք առարկեցինք, այսօր ԿԸՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի...

Որևէ գումար որևէ մեկին չեմ տվել. սա ուղղված է և՛ իմ ակտիվության դեմ, և՛ մեր քաղաքական ուժի դեմ. Ղազինյան

17/06/2026

Սա իշխանության վախերի մասին է, ակնկալիք չունեմ՝ որպես այդպիսին. տեսել եք՝ մի քանի օր առաջ ինչ արեցին, այնպես որ բացարձակ,...

Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթшրի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. նրանց կյանքին վտшնգ չի սպшռնում. ԱՆ

17/06/2026

Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 104 հասցեի դիմաց...

Անձին վերագրել մի բան՝ անձի հետ կապ չունեցող իրավիճակում խոսակցության պայմաններում, սա աբսուրդ է. Վարդևանյան

17/06/2026

Գործի բովադնակային հանգամանքները հասանելի չեն այս պահին, բայց Հակակոռուպցիոն կոմիտեն հանրայնացրել էր բովանդակությունը, և, ըստ էության, մենք չենք կարող խոսել...

Ուղիղ. ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 

17/06/2026

Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը

17/06/2026

Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Աստղաշենի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական